February 16

February 16 — 20

Phrasal verbs: common (get up, get on with, look out, look after, looking forward to, go out with, etc.

Կօգտագործենք հետևյալ բայերը՝
get up, get on with, look out, look after, look forward to, go out with

Exercise 1 – Fill in the blanks

Լրացրու նախադասությունները ճիշտ phrasal verb-ով։

  • I get up at 7 o’clock every morning.
  • She look after her little sister after school.
  • look out! There is a car coming!
  • I really look forward to,our summer holidays.
  • Tom doesn’t go out with his classmates.
  • My older brother is go out with a girl from our school.


    xercise 2 – Match the verb with its meaning
  • Համապատասխանեցրու.

    get up- wake up and leave bed
  • look after- take care of
  • look out- be careful
  • get on with -have a good relationship
  • look forward to- wait happily for something
  • go out- with have a romantic relationship

February 14

Հնագույն քաղաքակրթությունների հասարակական կյանքը, մարդկանց զբաղմունքը, առօրյա կյանքն ու կենցաղը

Շումեր
Առաջին մեծ քաղաքակրթությունը՝ շումերականը, զարգացել է ք․ա․ 5000 թվականաին Տիգրիս և Եփրատ գետերի միջև։ Հետագայում այս տարածքը կոչվել է Միջագտեք (այժմ՝ Իրաք), որտեղ նաև գոյություն է ունեցել Բաբելոնը։ Շումերը գոյատևել է 3000 տարի։ Շումերները առևտուր են արել հսկայական շուկաներում։ Յուրաքանչյուր առևտրական ուներ իր գլանաձև կնիքը՝ պայմանագրերը կնքելու համար։ Վաճառքը գրանցվում էր կավե սալիկի վրա, իսկ ապրանք գնելու համար շումերները օգտագործում էին կավե դրամներ։

Եգիպտոս
Հյուսիսային Աֆրիկայում՝ Նեղոս գետի ափին, առաջացել են երկու թագավորություններ՝ Վերին Եգիպտոսը և Ստորին Եգիպտոսը։ Ք․ա․ 3100 թվականին Մենես թագավորը միավորեց Եգիպտոսը, որը դարձավ հզոր կայսրություն և գոյատևեց մինչև Ք․ա․ 30 թվականը, երբ պարտություն կրեց հռոմեացիներից։ Ոչ բոլոր եգիպտացիներն էին կարողանում կարդալ և գրել։ Նրանց նամակները գրում էին գրագիրները՝ օգտագործելով եղեգնյա գրիչներ և թղթի մի տեսակ, որը կոչվում էր պապիրուս։
Հին Եգիպտոսում հացահատիկը ամենակարևոր մշակվող կուլտուրաներից էր։ Դրանով վճարում էին հարկերը, փոխանակում այլ ապրանքներով։ Այս ամենի շնորհիվ եգիպտացիները ստեղծեցին ճշգիրտ կշեռք։


Հնդկաստան
Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակում Հնդկաստանում գոյություն ունեին Մոհենջոդարոյի և Խարապպայի զարգացած երկրագործական կենտրոնները: Չինաստանում առաջին պետությունը ստեղծվել է Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակում:

Քրիստոսից առաջ 2-րդ հազարամյակում հնդկացիները ներխուժեցին և գրավեցին արիական ցեղերը: Նրանք հեշտությամբ գրավեցին, կոտորեցին ժողովրդին և ստեղծեցին իրենց իշխանությունը: Արիացիները քիչ էին, բայց մարտունակ ու կազմակերպված էին: Նրանք առանձին-առանձին էին ապրում: Առաջ հնդկացիները կարծում էին, թե նրանք ստեղծվել էին Աստծու ստեղծած առաջին մարդու մարմնի որևէ մասից: Օրինակ քրմերին Աստված ստեղծել է իր շրթունքներից, և քուրմը կարող է խոսել Աստծու անունից: Աստծու ձեռքերից էին ստեղծվել ռազմիկները, գլխավոր ռազմիկն արքան էր:  Երբ Ալեքսանդր Մակեդոնացին վերադարձավ Հնդկաստանից, հնդիկներն գրավեցին և ստեղծեցին շատ պետություններ: Դրանցից ամենահզորը Մաուրյան պետությունն էր: Քրիստոսից առաջ 3-րդ դարում Աշոկա արքայի օրոք այն դարձավ ամենահզորը : Աշոկա թագավորը հայտնի է, որպես շինարար, նա կառուցում էր պարսպապատ քաղաքներ, աղքատների համար հիվանդանոցներ, և այլն: Աշոկան մեծապես աջակցում էր բուդդայական կրոնի տարածմանը:


Չինաստան
Չինաստանի հյուսիսում ստեղծվեց Չժոու խոշոր պետությունը, որը գոյատևեց գրեթե 700 տարի: Սակայն մինչև Ք.ա. 3-րդ դարը Չինաստանում որևէ մեկին չհաջողվեց միավորել երկիրը: Կային բազմաթիվ ինքնուրույն պետություններ, որոնք մշտապես պատերազմում էին միմյանց դեմ: Առաջինը Ցին Շի Հուանդին էր (Ք.ա. 246–210 թթ.), ով միավորեց ողջ Չինաստանը: Կայսրը վերացրեց ազնվականների ժառանգական տիտղոսները և արտոնությունները: Այդուհետև պետական բարձր պաշտոններ ստանում էին միայն նրանք, ովքեր ունեին արժանիքներ և ծառայում էին կայսրին: Երկիրը բաժանվեց մարզերի: Սահմանվեցին կայուն հարկեր: Մտցվեցին միասնական դրամ, չափի ու կշռի միավորներ: Երկրի հյուսիսում քոչվոր ցեղերի հարձակումներին դիմակայելու նպատակով սկսվեց Չինական մեծ պարսպի շինարարությունը: Չինաստանը մետաքսի հայրենիքն է: Ու Դի կայսրը (Ք.ա. 140–87 թթ.), նվաճելով Չինաստանից արևմուտք ընկած շրջանները, առևտրական ճանապարհ գցեց դեպի Իրան: Այն ձգվում էր Չինաստանից մինչև Սև ծով՝ մոտ 7000 կմ երկարությամբ, և կոչվեց «Մետաքսի ճանապարհ»: Դրա մի հատվածն անցնում էր Հայաստանով:


Բաբելոն

Բաբելոնի թագավորությունը ստեղծվել է Ք․ ա․ 2-րդ հազարամյակի սկզբներին՝ Միջագետքի կենտրոնում ։ Այն մեծ վերելք ապրեց Հին աշխարհի նշանավոր արքաներից մեկի՝ Համուրապիի Ք․ ա․ (1792-1750 թթ․) oրոք: Շուրջ 30 տարի Բաբելոնի արքան է եղել Համուրապին, ում օրոք ստեղծվել է առաջին օրենսգիրքը` բաղկացած 282 հոդվածից։ Նրա շնորհիվ երկրում սկսեցին գործել ամենախիստ օրենքները։
Ասորեստանի վերելքը և Բաբելոն
Հյուսիսային Միջագետքում Ք.ա. 20-րդ դարում Աշուր քաղաքի շուրջը ստեղծվեց նոր պետություն՝ Ասորեստանը:Ժամանակի ընթացքում Ասորեստանն ամրապնդվեց, իսկ Ք.ա. 9–7-րդ դարերում վերելք ապրեց: Ասորեստանի տիրապետության տակ անցան Ասորիքը և Բաբելոնը։ Բաբելոնցիները բազմիցս փորձեցին ապստամբել և անկախանալ, սակայն ապարդյուն: Ք.ա. 7-րդ դարի վերջերին Բաբելոնն արագորեն հզորացավ: Նա դաշնակցեց Ասորեստանի հակառակորդ Մարաստանի հետ: Նրանց միացավ նաև հայոց թագավոր Պարույր Հայկազունը: Ք.ա. 612 թ. դաշնակիցները գրավեցին մայրաքաղաք Նինվեն և վերջ տվին Ասորեստանին: Բաբելոնը վերածվեց հզորագույն պետության Նաբուգոդոնոսոր արքայի օրոք (Ք.ա. 605–562 թթ.): Հին աշխարհի հրաշալիքներից երկուսը՝ Բաբելոնի աշտարակը և Շամիրամի կախովի այգիները, ստեղծվեցին նրա օրոք:

Հարցեր և առաջադրանքներ

1․ Գետահովիտների դերը քաղաքակրթության զարգացման մեջ
Գետահովիտները (օրինակ՝ Միջագետք և Նեղոսի հովիտ) կարևոր դեր են ունեցել, որովհետև գետերը ապահովում էին ջուր, բերրի հող և ոռոգման հնարավորություն։ Դա նպաստեց գյուղատնտեսության զարգացմանը, բնակչության աճին, քաղաքների և պետությունների ձևավորմանը։

2․ Ո՞վ է միավորել Եգիպտոսը։
Եգիպտոսը միավորել է Մենես թագավորը Ք․ա․ 3100 թվականին։

3․ Ինչո՞ւ էր Եգիպտոսում կարևորվում գրագրի գործը։
Քանի որ ոչ բոլորը կարող էին կարդալ և գրել, գրագիրները վարում էին պետական գրանցումները, գրում նամակներ, հաշվառում հարկերը։ Նրանք կարևոր դեր ունեին կառավարման և տնտեսության մեջ։

4․ Ո՞վ է եղել Չինաստանի առաջին կայսրը։
Չինաստանի առաջին կայսրը եղել է Ցին Շի Հուանդին։

5․ Ի՞նչ անուն ստացավ Չինաստանից մինչև Սև ծով ձգվող առևտրական ճանապարհը։ Որքա՞ն էր դրա երկարությունը։
Այն կոչվեց Մետաքսի ճանապարհ։ Նրա երկարությունը մոտ 7000 կմ էր։

6․ Ե՞րբ և որտե՞ղ է ստեղծվել Բաբելոնը։
Բաբելոնը ստեղծվել է Ք․ա․ 2-րդ հազարամյակի սկզբին՝ Միջագետքի կենտրոնում։

7․ Ե՞րբ և որտե՞ղ է վերելք ապրել Ասորեստանը։
Ասորեստանը վերելք է ապրել Ք․ա․ 9–7-րդ դարերում՝ Հյուսիսային Միջագետքում։

8․ Ե՞րբ և ո՞ւմ կողմից գրավվեց Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։
Ք․ա․ 612 թվականին Նինվեն գրավեցին բաբելոնացիները և մարերը, նրանց միացել էր նաև հայոց թագավոր Պարույր Հայկազունը։

9․ Ինչո՞ւ կործանվեց Ասորեստանի տերությունը։ (Կարծիք)
Իմ կարծիքով, Ասորեստանը կործանվեց, որովհետև վարում էր նվաճողական և դաժան քաղաքականություն։ Նվաճված ժողովուրդները հաճախ ապստամբում էին, և երբ Ասորեստանը թուլացավ, դաշնակից պետությունները միավորվեցին նրա դեմ և վերջ տվեցին նրա տիրապետությանը։

February 13

классная работа

Ранним осенним утром над тихой рекой стелется легкий туман. в золотистой листе тихо 6ур6ал ветер. По узкой тропинке к деревне медленно 6ел мальчик с книгой в руках. в прозрачном воде отра7ались облака и кроны деревьев.

ветер, туман, мальчик

February 11

Գոյական թվի կարգը

Երբ ուսումնասիրում ենք բառերը, պարզ է դառնում, որ դրանց մի մասն 
արտահայտում է անձ, առարկա, հասկացություն (օր.՝ մարդ, աշակերտ, սեղան, 
ծառ, քար, հարգանք, ուրախություն), մեկ այլ մասը՝ առարկայի հատկանիշ (օր.՝ 
գեղեցիկ, շատ, փոքր), մյուսները՝ գործողություն (օր.՝ կառուցել, նկարել, 
փորագրել), քանակ (օր.՝ մեկ, երկու, մեկ երրորդ) և այլն։ Բացի այդ՝ բառերի մի 
մասը քերականորեն կարող է փոփոխվել՝ հոլովվել, մյուս մասը՝ խոնարհվել, մեկ 
այլ մասը չի փոփոխվում և այլն։ Այս ամենի հետևանքով ամեն մի բառ նախադասության կազմում կատարում է շարահյուսական տարբեր գործառույթներ՝ 
ենթակայի, ստորոգյալի, տարբեր լրացումների, կապակցական և այլն։ Ահա այս երեք հանգամանքի՝ իմաստների, քերականական հատկանիշների, 
շարահյուսական կիրառությունների հիման վրա էլ լեզվում եղած բառերը բաժանում ենք խմբերի, որոնք կոչվում են խոսքի մասեր։  

Ժամանակակից հայերենում 
կա տասը խոսքի մաս՝ գոյական անուն, ածական անուն, թվական անուն, 
դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, վերաբերական (եղանակավորող 
բառեր), ձայնարկություն։ Այս խոսքի մասերից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ քերականական հատկանիշներ, որոնք ուսումնասիրվում են ձևաբանության մեջ։ 

ԳՈՅԱԿԱՆ ԱՆՈՒՆ 
1.Գոյականի թվի կարգը 

Գոյական են կոչվում այն բառերը, որոնք անվանում են անձ, առարկա կամ 
հասկացություն, օրինակ. լիճ, հող, նկարիչ, քանդակագործ, երաժշտություն, 
հարգանք։ Գոյականներն ունեն քերականական երեք հատկանիշ, այսինքն՝ 
քերականական երեք կարգ։ Դրանք են թիվը, առումը (առկայացումը) և հոլովը։ 
Գոյականի թվի կարգը։ Այս կարգը ցույց է տալիս գոյականի արտահայտած 
առարկաների քանակը։ Գոյականն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի։ Եզակի թիվը ցույց է տալիս մեկ առարկա կամ տվյալ տեսակի առարկան ընդհանրապես 
և արտահայտվում է առանց վերջավորությունների, օրինակ՝ սար, վրձին, նկար, սեղան, ճանապարհ և այլն։ Հոգնակի թիվը ցույց է տալիս մեկից ավելի միատեսակ առարկաներ, օրինակ՝ սարեր, վրձիններ, նկարներ, սեղաններ, ճանապարհներ։ Ժամանակակից հայերենում հոգնակի թիվը կազմվում է տարբեր վերջավորություններով։ Այդ վերջավորություններն են՝ -եր, -ներ, -իկ, -ք, -այք, —ինք։  

Առավել գործածական են -եր և -ներ վերջավորությունները, իսկ մնացածներով կազմվում է սահմանափակ քանակով բառերի հոգնակի թիվը։ 
-Եր և -ներ վերջավորությունների գործածությունը պայմանավորված է 
բառերի վանկերի քանակով։ Եթե բառը միավանկ է, ապա հոգնակին կազմում է —եր մասնիկով, օրինակ՝ սարեր, մեխեր, քարեր, ծառեր, տներ և այլն։ Եթե բառը բազմավանկ է, ապա հոգնակին կազմվում է -ներ մասնիկով, օրինակ՝ գրիչներ, աթոռներ, աշակերտներ, սեղաններ, նստարաններ, պատճեններ և այլն։ Այս ընդհանուր կանոնի հետ պետք է հաշվի առնել հետևյալը։ 
ա) Մի շարք բառեր գրաբարում ունեցել են ն վերջնահնչյունը, այսինքն՝ այդ 
բառերը ավարտվել են ն-ով, որն աշխարհաբարում ընկել է (մուկն – մուկ, դուռն —դուռ և այլն)։ Այս ն հնչյունը մի շարք բառերի հոգնակիի կազմության ժամանակ վերականգնվում է, ինչպես՝ բեռներ, գառներ, դռներ, եզներ, թոռներ, լեռներ, ծնկներ, ծոռներ, հարսներ, ձկներ, մկներ, մատներ, նռներ և այլն։ Գրաբարյան ն 
վերջնահնչյունը կարող է հոգնակի թվի կազմության ժամանակ չվերականգնվել, բայց ի հայտ գալ բառակազմության ժամանակ՝ սերմ-սերմեր-սերմնացան, կողմ-կողմեր-կողմնացույց, մաս-մասեր-մասնակից և այլն։ 
բ)Ռուս բառի հոգնակին կազմվում է -ներ վերջավորությամբ՝ ռուսներ։ 
գ) Այն երկվանկ բառերը, որոնց երկրորդ վանկը կազմված է գաղտնավանկի 
ը-ով, հոգնակիում հիմնականում ստանում են -եր վերջավորությունը, ինչպես՝ արկղ-արկղեր, աստղ-աստղեր, դուստր-դուստրեր, եզր-եզրեր, սանր-սանրեր, տետր-տետրեր, վագր-վագրեր և այլն։ 
դ) Հոգնակիի կազմության ժամանակ –եր վերջավորություն են ստանում այն 
բազմավանկ բաղադրյալ բառերը, որոնց վերջին բաղադրիչը միավանկ կամ 
երկրորդ վանկը գաղտնավանկի ը-ով երկվանկ բառ է, և այդ վերջին բաղադրիչը պահպանում է իր հիմնական իմաստը, օրինակ՝ անձրևաջրեր, շոգենավեր, հեռագրեր, նախահայրեր, դրամարկղեր, արքայադուստրեր և այլն։ Իսկ եթե վերջին բաղադրիչը չի պահպանում իր հիմնական իմաստը, ապա բաղադրյալ բազմավանկ բառի հոգնակին կազմվում է -ներ վերջավորությամբ, ինչպես՝ ազգասերներ, բեռնակիրներ, մեծատուններ, որմնադիրներ, պատմագիրներ, փայտահատներ և այլն։ 
-Ք վերջավորությամբ կարող է կազմվել -ցի (-ացի, -եցի) ածանցով կազմված 
այն բառերի հոգնակին, որոնք ցույց են տալիս որևէ տեղի, վայրի, երկրի բնակիչ, օրինակ՝ գյուղացիք, քաղաքացիք և այլն։ Բայց պետք է նշել, որ այս ձևերը խոսակցական են, և գրական լեզվում գործածվում են այս բառերի -ներ վերջավորությամբ հոգնակիները՝ գյուղացիներ, քաղաքացիներ։ -Ք -ով է կազմվում նաև այլ բառի հոգնակին՝ այլք։ Երբեմն գործածվում է նաև այլեր հոգնակին, օրինակ՝ Ուր թալանում են մերոնք ու այլերը (Հովհաննես Թումանյան)։ 
-Այք վերջավորությամբ կազմվում են կին, ինչպես նաև տիկին, պարոն 
բառերի հոգնակիները՝ կանայք, տիկնայք, պարոնայք, սակայն տիկին և պարոն բառերի հոգնակիները կարող են կազմվել նաև -ներ մասնիկով՝ տիկիններ, պարոններ։ 
-Իկ վերջավորությամբ կազմվում է միայն մարդ բառի և նրանով կազմված 
այն բառերի հոգնակին, որոնցում նա վերջին բաղադրիչն է, օրինակ՝մարդիկ, տղամարդիկ, նախամարդիկ և այլն։ 
-Ինք վերջավորությամբ կազմվում է անձ բառի հոգնակին՝ անձինք, թեև 
գործածական է նաև անձեր ձևը։ 

Հնարավոր է որոշ այսպիսի բառերի նաև –ներ-ով հոգնակին, ինչպես՝ արկղներ, անգղներ, գամփռներ և այլն։ 
Պետք է հիշել, որ եթե գոյականներն ունեն բազմազան, տարբեր, մի շարք, որոշ, զանազան, բոլոր և նման որոշիչ լրացումներ, ապա դրվում են հոգնակի 
թվով, օրինակ՝ բազմազան ծաղիկներ, մի շարք խնդիրներ, որոշ գրքեր, զանազան գործեր, բոլոր տները և այլն։ 

Առաջադրանքներ 

Վարժություն 1։ Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում գրաբարյան ն վերջնահնչյունը հոգնակիի կազմության ժամանակ չի վերականգնվում, բայց վերականգնվում է բառակազմության ժամանակ։ 
Կողմ, բեռ, գառ, դուռ, մաս, թոռ, լեռ, ծունկ, ծոռ, հարս, սերմ, ձուկ, մուկ, նուռ։ 

Վարժություն 2։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի 
գոյականները։ Երեք եզակի և երեք հոգնակի գոյականներով կազմել նախադասություններ։ 
Ես նայում եմ սեգ Արագած սարին, 
Դարերի ձյուն կա նրա կատարին, 
Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված, 
Հողմերից ծեծված, արևից կիզված, 
Եվ անդունդներ կան գագաթներն ի վար 
Վշտի պես խորունկ, ցավի պես խավար… 
Սակայն լանջերին արև՜ է, գարո՜ւն, 
Աղբյուրն է խոսում, խայտում է առուն, 
Բուրմունքը թևին՝ զեփյուռն է խաղում, 
Բոսոր կակաչն է հովից ծիծաղում, 
Ծաղիկն է բուսնում ժայռին ու քարին, 
Թեկուզ դարերի ձյուն կա կատարին, 
Թեկուզ հողմածեծ գագաթներն ի վար 
Անդունդներ կան մութ, վշտի պես խավար։ Վահագն Դավթյան 

Վարժություն 3։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է կազմվում –եր վերջավորությամբ։ 
1. բեռնարկղ, բառատետր, բնագիր, պատմագիր 
2. գլխաշոր, դեղատոմս, ձկնորսանավ, ամսագիր 
3. ածխակույտ, ակնաբիբ, բաժնետեր, դասաժամ 
4. եզրաշերտ, թաղամաս, լաստանավ, զարդասյուն 
5. մեղրամոմ, յուղաբիծ, նավթահոր, շնագայլ 
6. ջրաբույս, սառցադաշտ, որմնանկար, վարելահող 
7. անվաճաղ, արքայատոհմ, բնակվարձ, գետաձի 
8. գիտափորձ, զոդաձող, երկաթալար, էլեկտրասարք 
9. թոնրատուն, ճամփեզր, մատենացանկ, թիթեղագործ 
10. մեկնակետ, մարզաձև, ջրաշիթ, ուրվագիծ 

Վարժություն 4։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է 
կազմվում –ներ վերջավորությամբ։ 
1. գորգագործ, որմնադիր, մեղվաբույծ, էքսկավատորավար 
2. ածխահատ, գյուղատնտես, այգեգործ, երգիծաբան 
3. հանդիսատես, հատապտուղ, էլեկտրամուրճ, հեքիաթագիր 
4. հրուշակագործ, ձիթաբլիթ, հերթապահ, մանկաբույժ 
5. պատգամ, պատճեն, ջրատար, սննդամթերք 
6. տիեզերագնաց, ուղղաթիռ, փականագործ, քարայր 
7. քարհատ, առակագիր, ատամնաբույժ, արգելացանց 
8. բնանկար, գաջագործ, դեղասրվակ, խճանկար 
9. ծաղկաբույծ, համազգեստ, հատապտուղ, մեդալակիր 
10. նորաբնակ, շերամապահ, սերնդակից, վաճառատեղ 

February 10

09.02-13.02

  1. Объясни значение, подбери синонимы к выделенным словам, составь предложения с данными словами.
  • привал-когда во время путешествия или в сборе на гору вы отдыхаете. Во время сбора на гору мы сделали привал.
  • лунка-маленькая яма в земле или углубление в камне или другом предмете/материале. Мой мячик упал в лунку для гольфа:
  • тщедушный
  • изобилие
  • знойный
  • могучий
  • пронизывать
  • прижиться
  • инвентарь
  • сомкнуть

2. Ответь на вопросы:

  • Какая цель у героя рассказа? Чтоб на Марсе была жизнь и растительность.
  • Почему Бенджамин Дрисколл решил сажать деревья именно на Марсе? Что было больше кислорода и люди могли спокойно дышать.
  • С какими трудностями сталкивается Дрисколл? На Марсе было мало кислорода и не шли дожди.
  • Сколько времени Дрисколл потратил на подготовку и посадку? Месяц.
  • Какую роль сыграл дождь в финале рассказа? Из-за них деревьев все выросли.
  • Что произошло с героем, когда он наконец увидел результат своей работы (финальная сцена)? Он увидел зелёное утро.
    Что символизирует зеленый цвет? 
  • Можно ли считать поступок Бенджамина подвигом? Да.
  • В чем заключается главная идея произведения? Не сдаваться.
February 9

Holidays and Celebrations – Տոներ և Հետաքրքրություններn [

Holidays and Celebrations – Տոներ և Հետաքրքրություններ


“Holidays are special days when people celebrate something important. Every country has its own holidays, and they are an important part of culture. Holidays help people relax, have fun, and spend time with family and friends. They also help us remember history, traditions, and important people.”

Key points / Կարևոր գաղափարներ

  • Holidays are part of culture.
  • They can be national, international, or personal.
  • Holidays show traditions and values.

Example sentences / Օրինակներ

  • Christmas is an important holiday in many countries.
  • On Independence Day, people celebrate their country.
  • Birthdays are personal holidays that everyone enjoys.

Class discussion / Դասի քննարկում
Ask students:

  • What holidays do you celebrate?
  • Which holiday is your favorite? Why?
  • How do holidays show culture?

2. Holidays vocabulary & structures / Բառապաշար և կառուցվածքներ

A. Vocabulary – Բառապաշար

EnglishArmenian / ՀայերենExample sentence
holidayտոն, արձակուրդEaster is a spring holiday.
birthdayտարեդարձMy birthday is in May.
national holidayազգային տոնJanuary 1st is a national holiday in many countries.
international holidayմիջազգային տոնValentine’s Day is an international holiday.
celebrationտոնակատարությունThere is a big celebration for New Year’s Eve.
traditionավանդույթIt is a tradition to give gifts on Christmas.
festivalփառատոնThe Lantern Festival is very colorful.
fireworksհրավառությունPeople watch fireworks on Independence Day.
paradeշքերթThere is a parade on National Day.
family gatheringընտանեկան հավաքFamily gatherings are important on holidays.

B. Useful phrases / Օգտակար արտահայտություններ

  • We celebrate [holiday] by … / Մենք տոնում ենք [տոն]՝ …
  • People usually … on holidays / Տոների օրերին մարդիկ սովորաբար …
  • It is a tradition to … / Ավանդույթ է …
  • [Holiday] is celebrated all over the world. / [Տոն]ը տոնվում է ամբողջ աշխարհում։

C. Grammar structures / Կառուցվածքներ

  • Present Simple for routines:
    • We celebrate New Year on January 1st.
    • People give presents on Christmas.
  • Modal verbs for suggestions:
    • You should visit a festival.
    • Families can gather for special meals.

D. Exercises / Վարժություններ

Exercise 1 – Match the words with the definitions

  1. Parade
  2. Tradition
  3. Fireworks
  4. Birthday
  5. International holiday

a) A special day celebrated around the world.
b) Colorful lights in the sky during celebrations.
c) A person’s special day of birth.
d) A long-standing custom.
e) People marching in the street for a celebration.

Exercise 2 – Complete the sentences

  1. On Christmas, people usually …
  2. My favorite holiday is … because …
  3. We celebrate Independence Day by …
  4. It is a tradition to … on Easter.

Exercise 3 – Speaking / Writing

  • Talk about your favorite holiday. Use these words: celebration, tradition, family, holiday, festival.
  • Write 4–5 sentences about how people celebrate holidays in your country.

    My favorite holiday is New Year. I love New Year because in the New Year all dreams come true. Everyone is happy, it is winter outside and most importantly all children receive gifts.
February 4

Ռացիոնալ թվեր

Դրական ու բացասական կոտորակային թվերը և զրոն կազմում են ռացիոնալ թվերի համախումբը։ Պարզ է, որ ամբողջ թվերը ռացիոնալ թվերի մի մասն են։ Եթե երկու ռացիոնալ թվեր ունեն իրար հավասար բացարձակ արժեքներ, բայց տարբեր նշաններ, ապա ասում են, որ այդ ռացիոնալ թվերն իրար հակադիր են։ Օրինակ՝ +6/7թվին հակադիր թիվը կլինի -6/7ը, իսկ-3/2 թվին հակադիր թիվը`+3/2 -ը:

Առաջադրանքներ

1.Տրված կոտորակներից որո՞նք են դրական, որո՞նք` բացասական

-2/3, 1/4 , -3/7, 8/9, -2.4/9, +13/7, -8/13,+6/7,-4/9
դրական-1/4, 8/9, 13/7, 6/7 բացասական- -2/3, -3/7, -8/13, -4/9

2. Գրե՛ք հետևյալ կոտորակներին հակադիր կոտորակները.

7/9- -7/9,

-14/15-14/15

– 8/3- 8/3

-11/19,- 11/19

-5/6,-5/6

25/32,- -25/32

-7/20,- 7/20

3. Ո՞ր ռացիոնալ թիվն է ինքն իրեն հակադիր: 0

4. Տրված են -8,+4/3, 0, -6.2/5, +5/7, -23, +4.9/11, +55, -12. 7/9, +11,-7/8 , +5/23, -30. 1/2, -2, +17/23, -7/3,+9/11, -6 թվերը։ Դրանցից առանձնացրե՛ք՝

a) բացասական թվերը, -8, -6.2/5, -23, -12.7/9, -7/8, -30, -2,

b) բնական թվերը, +4/3, +5/7, +4.9/11, +55, 7/9, +11, +5/23, 1/2 +17/23

c) դրական կոտորակային թվերը, +4/3, +5/7, +4.9/11, 7/9, +5/23 +17/23

d) ամբողջ թվերը, -8, -23, -30, -2,

e) բացասական կոտորակային թվերը, -6.2/5, -12.7/9, -7/8,

f) դրական թվերը։

5.Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք -3.1/4, +2.3/4, 0,-6.2/5 , +4.1/2  , թվերին համապատասխանող կետերը։

6.Երեք ապրանքատար վագոններով տեղափոխում էին 1450 արկղ բեռ։ Ճանապարհին առաջին վագոնից 75 արկղ տեղափոխեցին երկրորդը, 45 արկղ՝ երրորդը։ Այն բանից հետո, երբ կայարաններից մեկում երրորդ վագոնից իջեցրին 250 արկղ, բոլոր երեք վագոններում եղած արկղերի քանակները հավասարվեցին։ Սկզբում քանի՞ արկղ կար վագոններից յուրաքանչյուրում։

7.Ուղղանկյունանիստի ձև ունեցող երկաթե չորսուն ունի 5 սմ բարձրություն, 11 սմ լայնություն և 15 սմ երկարություն։ Քանի՞ կիլոգրամ է նրա զանգվածը, եթե 1 սմ3 երկաթի զանգվածը 7.1/2  գրամ  է։

8.Անտառը գրավում է 1300000 հա տարածք։ Դրա 35 %-ը հաճարենու անտառն է, 16 %-ը՝ սոճու, 20 %-ը՝ եղևնու, 24 %-ը՝ կաղնու, մնացածը՝ բոխու։ Ամեն մի տեսակ անտառի քանի՞ հեկտար կա տվյալ տարածքում։

February 3

Կորդինատային հարթություն

Առաջադրանքներ․

1)Կոորդինատային հարթության վրա կառուցե՛ք AB հատվածը, որի ծայրակետերն են․

ա)A(+2,-1), B(+3,-2)

բ)A(+3,+2), B(+2,+1)

գ)A(+4,+1), B(0,-2)

2)Կոորդինատային հարթության վրա կառուցե՛ք ABCD քառանկյունը, որի գագաթները հետևյալ կետերն են․

ա)A(-3,+2), B(+1,+1), C(+2,-2), D(-3,-4)

բ)A(+4,0), B(-2,+1), C(-3,-4), D(+4,-3)

3)Կոորդինատային հարթության վրա տրված են A(-2,3) և B(1,0) կետերը։ Կառուցե՛ք AB հատվածը և գտե՛ք օրդինատների առանցքի հետ նրա հատման կետը։

4)Մեքենան 3 ժամում A կետից հասավ C կետը՝ անցնելով 120 կմ, ապա նույնքան ժամանակում վերադարձավ B կետով անցնող շրջանցիկ ճանապարհով՝ արագությունն ավելացնելով 10 կմ/ժ-ով։ Որքա՞ն է B կետի հեռավորությունը A և C կետերից, եթե մեքենան C-ից B հասնելու համար երկու անգամ ավելի շատ ժամանակ ծախսեց, քան B-ից A հասնելու համար։

5)AB հատվածը C կետով բաժանվում է AC և CB երկու հատվածների։ CB հատվածի երկարությունը AC հատվածի երկարության2/3 -ն է։ Գտե՛ք AB հատվածի երկարությունը, եթե CB հատվածի երկարությունը 24 սմ է։

6) Հաշվի՛ր

1) 11 · (-12);

2) -48 · (-8);

3) (-3) · (-108);

4) -6 · 100;

5) +30 · (+30);

6) (+594) · (-1);

7) 1 · (-894);

8) (-33) · 3;

9) -921 · 0;

10) (-3) · (+300);

11) +26 · 1;

12) (+20) · (-35).

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1)Կոորդինատային հարթության վրա կառուցե՛ք AB հատվածը, որի ծայրակետերն են․

ա)A(-1,+1), B(0,0)

բ)A(0,+1), B(+1,0)

գ)A(+4,-4), B(+3,-3)

2)Կոորդինատային հարթության վրա կառուցե՛ք ABC եռանկյունը, որի գագաթները հետևյալ կետերն են․

ա)A(+1,+1), B(+4,+2), C(+1,+5)

բ)A(+1,+2), B(-4,-2), C(-3,+3)

գ)A(-3,0), B(+3,-2), C(+3,+2)

3)Կոորդինատային հարթության վրա տրված են A(-2,3) և B(0,1) կետերը։ Կառուցե՛ք AB հատվածը և գտե՛ք աբսցիսների առանցքի հետ նրա հատման կետը։

February 3

Հայերենը․ հետաքրքիր է իմանալ

Հայերենը աշխարհի հին լեզուներից է։ Դարերի ընթացքում նրանով
ստեղծվել և ստեղծվում են մշակութային ու գիտական արժեքներ, որոնք կարևոր
են ոչ միայն հայ ժողովրդի, այլև համաշխարհային պատմամշակութային ժառանգության համար։ Լեզուն հասարակական կարևոր իրողություն է, որն ունի հաղորդման, արտահայտման, ճանաչողական գործառույթներ։ Գիտնականները միշտ էլ ուսումնասիրել են լեզուն, բացահայտել նրա տարբեր հատկանիշները։ Պատմական տարբեր
շրջաններում լեզուն տարբեր մոտեցումներով է ուսումնասիրվել։ Հնում լեզուներն
ուսումնասիրում էին առանձին-առանձին՝ իրենց կառուցվածքային տարբեր հատկանիշներով։ Սակայն ուսումնասիրությունների ընթացքում ի վերջո պարզ դարձավ, որ տարբեր լեզուների միջև կան մի շարք նմանություններ, և 19-րդ դարի
սկզբին Եվրոպայում ձևավորվեց համեմատական լեզվաբանության տեսությունը։


Գիտնականներն ապացուցեցին, որ նախկին քիչ թվով լեզուներից հետագայում
առաջացել են նորերը։ Այս հիմունքով առանձնացվեցին մայր լեզուները և նրանց
ճյուղավորումները։ Մայր լեզուն իր ճյուղավորումներով կազմում է լեզվաընտանիք, օրինակ՝ հնդեվրոպական, իբերակովկասյան, ֆիննաուգրական և այլն։
19-րդ դարում, երբ դեռ նոր էր հիմնադրվել համեմատական լեզվաբանությունը, եվրոպացի շատ լեզվաբաններ (Հ. Պետերման, Ֆ. Վինդիշման, Ֆ. Բոպպ, Ֆ.
Մյուլլեր և այլք) հայերենը համարեցին հնդեվրոպական լեզվաընտանիքի իրանական ճյուղի լեզու։ 1875թ. լույս տեսավ գերմանացի նշանավոր լեզվաբան Հայնրիխ
Հյուբշմանի «Հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների մեջ» հոդվածը, որով նա
ապացուցում էր, որ հայերենը, թեև մտնում է հնդեվրոպական լեզվաընտանիքի
մեջ, սակայն առանձին ճյուղ է և սերում է հենց մայր լեզվից։
Կենդանի լեզուները հասարակական կյանքի զարգացմանը զուգընթաց զարգանում ու փոփոխվում են։ Ուսումնասիրողները լեզուների զարգացման ընթացքը
սովորաբար բաժանում են փուլերի։ 5-րդ դարից, այսինքն՝ այբուբենի ստեղծումից
հետո հայերենն անցել է զարգացման երեք շրջան՝ գրաբար (5-11-րդ դդ.), միջին
հայերեն հայերեն (12-16-րդ դդ.) և աշխարհաբար (17-րդ դ. մինչև մեր օրերը)։
Աշխարհաբարն իր զարգացման ընթացքում երկփեղկվեց, և այսօր կա երկու գրական լեզու՝ արևելահայերեն և արևմտահայերեն։Արևելահայերենն ու արևմտահայերենը իրարից տարբերվում են հնչյունական, բառային և քերականական որոշ հատկանիշներով։ Արևմտահայերենում տեղի է ունենում որոշ խուլերի ձայնեղացում (պ, կ, տ, ծ, ճ հնչյուններն արտասանվում են բ, գ, դ, ձ, ջ) և ձայնեղների շնչեղ խլացում (բ, գ, դ, ձ, ջ հնչյուններն արտասանվում են փ, ք, թ, ց, չ) , արևմտահայերենը չունի ներգոյական հոլով, բացառականըարևելահայերենում կազմվում է –ից վերջավորությամբ (օրինակ՝ քաղաքից), իսկարևմտահայերենում՝ -է վերջավորությամբ (օրինակ՝ քաղաքէ), սահմանականեղանակի ներկան արևմտահայերենում կազմվում է կը- մասնիկով (օրինակ՝ արևմտահայերենի կգրեմ-ը համապատասխանում է արևելահայերենի գրում եմ բայաձևին)։ Արևմտահայերենում գործածվում է մը անորոշ հոդը՝ մարդ մը։
Գրական լեզվին զուգահեռ գոյություն են ունեցել և ունեն բարբառներ: Հայերենի բարբառները, ըստ Հրաչյա Աճառյանի դասակարգման, բաժանվում են կը,
ում, ել ճյուղերի, նայած թե որ բարբառում սահմանական եղանակի ներկան ինչ
մասնիկով է կազմվում։
Լեզվում առանձնացվում են տարբեր բաժիններ՝ հնչյունաբանություն, բառագիտություն և քերականություն, որն ունի երկումեծ ենթաբաժին՝ ձևաբանություն և շարահյուսություն։
Հնչյունաբանության մեջ ուսումնասիրվում են լեզվի հնչյունները, դրանց արտասանության և գրության հատկանիշները, փոփոխության առանձնահատկությունները, վանկը, շեշտը և այլն։
Բառագիտության մեջ ուսումնասիրվում են լեզվի բառերը, դրանց կազմության (պարզ, բարդ և այլն), ձևաիմաստային (հոմանիշ, հականիշ, համանուն,
հարանուն) հատկանիշները և այլն։
Ձևաբանության մեջ ուսումնասիրվում են խոսքի մասերն ու նրանց քերականական հատկանիշները (հոլովում, խոնարհում, հոգնակի թվի կազմություն և այլն)։
Շարահյուսության մեջ ուսումնասիրվում են բառերի ու նախադասությունների
կապակցման միջոցներն ու եղանակները, կապակցական տարբեր հարաբերությունները, բառակապակցության ու նախադասության անդամների պաշտոնները։

Առաջադրանքներ

1․ Ո՞ր տարբերակում են ճիշտ նշված հայերենի գրային
շրջանի զարգացման փուլերը։
ա. գրաբար (5-9-րդ դդ.), միջին հայերեն (10-17-րդ դդ.), աշխարհաբար (18-րդ
դարիցմինչև մեր օրերը)
բ. գրաբար (5-11-րդ դդ.), միջին հայերեն (12-16-րդ դդ.), աշխարհաբար (17-րդ
դարիցմինչև մեր օրերը)
գ. գրաբար (5-10-րդ դդ.), միջին հայերեն (11-16 դդ.), աշխարհաբար (17-րդ
դարից մինչև մեր օրերը)
դ. գրաբար (5-12-րդ դդ.), միջին հայերեն (13-17-րդ դդ.), աշխարհաբար (18-րդ
դարիցմինչև մեր օրեր)

2․ Ո՞ր լեզվաընտանիքին է պատկանում հայերենը:
ա. իբերակովկասյան
բ. դրավիդյան
գ. հնդեվրոպական
դ. ֆիննաուգրական


 3․Գրերի ստեղծումից հետո հայերենը զարգացման քանի՞
փուլ է անցել:
ա. հինգ
բ. չորս
գ. երեք
դ. երկու

February 2

Նամակներ բարու և գեղեցիկի մասին։ Դմիտրի  Լիխաչով

Շատերը կարծում են, թե ինտելիգենտ մարդը նա է, ով շատ է կարդացել, ստացել լավ կրթություն (այն էլ` գերազանցապես հումանիտար), շատ է ճամփորդել, գիտի մի քանի լեզու:
Մինչդեռ` կարելի է ունենալ այս ամենն ու չլինել ինտելիգենտ, և կարելի է այս ամենին չտիրապետելով, մեծ առումով, այնուամենայնիվ, լինել ներքնապես ինտելիգենտ:
Ինտելիգենտությունը ոչ միայն գիտելիքների, այլև ուրիշին հասկանալու ունակության մեջ է: Այն դրսևորվում է հազար ու մի մանրուքի մեջ՝ հարգալից վիճելու ունակության, սեղանի շուրջ համեստ վարվեցողության, ուրիշին աննկատ (հենց աննկատ) օգնելու կարողության, բնության հանդեպ փայփայանքի, շրջակայքը չաղտոտելու, չաղտոտելու` աղբով, քնթուկներով, հայհոյանքով, հիմար գաղափարներով. այո, դա նույնպես աղբ է, այն էլ ինչպիսի՜:
Ես ճանաչել եմ ռուսական հյուսիսում գյուղացիների, որոնք իսկապես ինտելիգենտ էին: Նրանք իրենց տներում պահպանում էին զարմանալի մաքրություն, կարողանում էին գնահատել լավ երգերը, կարողանում էին պատմել եղելություններ, որոնք պատահել էին իրենց և ուրիշների հետ, ապրում էին կարգավորված կենցաղով, հյուրասեր էին ու բարյացակամ, հասկանալով էին վերաբերվում ուրիշի ցավին և ուրիշի ուրախությանը:
Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ։

Առաջադրանքներ

Ա․ Ո՞րն է հեղինակի ասելիքը։ Համաձա՞յն եք նրա հետ։ Հիմնավորե՛ք։
Հեղինակը ուզում է ասել, որ բոլոր մարդիկ կարող են լինել ինտիլիգենտ, սակայն դա պետք է ցույց տան մանրուքների մեջ
Բ․ Բացատրե՛ք հետևյալ միտքը, «Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ»։


Այսպիսով միտքը շեշտում է, որ ինտելիգենտ մարդը ոչ միայն գիտակ է, այլև բարոյական ու հոգևորապես զարգացած։ Նրա վերաբերմունքը մարդկանց ու աշխարհին հիմնված է հարգանքի, ըմբռնման և համբերության վրա։
I

Գ․ Բնութագրե՛ք այս նամակի պատմող-հերոսին՝ ըստ նրա արտահայտած մտքերի։ խորիմաստ, զարգացած, ինտիլիգենտ

Դ․ Փոխե՛ք նամակի վերնագիրը՝ հիմնավորելով Ձեր դրած վերնագիրը։ ինտիլգենտ լինելու իմաստը և կարևորություները