Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Ողջույն, ես Վան Վարդապետյանն եմ, աշխարհի ամենալավ դպրոցի ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի, 3-րդ դասարանի սան։ Ես անչափ ուրախ ու երջանիկ եմ, քանի որ իմ ուսուցչուհին աշխարհի ամենապայծառ, ամենագեղեցիկ, Ընկեր Սրբուհին է։ Քանի որ ես սեբաստացու սան եմ, ուստի դժվար չէ կռահել, որ ես 2022 թվականի մաիսի ամսից ունեմ անձնական բլոգ, որում տեղադրւմ եմ տարբեր նյութեր և տեսանյութեր՝ մաթեմատիկայից, մայրենիից, օտար լեզուներց։ Բլոգում կա նաև պատմություններ մեր դասարանական ճամփորդությունների մասին։ Ես մասնակցել եմ բոլոր ճամփորդութուններին ընտանիքիս հետ։ Ամենատպավորիչը եղել է Բուսաբանական այգու այցը։ Մասնակցել եմ նաև գրեթե բոլոր ֆլեշմոբերին։ Ունեցել ենք տարբեր նախագծեր, որտեղ ներկայացել եմ ինչպես գրառումներ անելով, այնպես էլ՛ տեսանյութերի տեսքով։ Ամենաշատը սիրում եմ Ամանորի ծեսը, քանի որ նվերներ ենք ստանում Ձմեռ Պապիկից։
Այս ուսումնական տարվա ըթացքում ընկերներիս հետ յուրացրել ենք տարբեր առարկաների պարզ և բարդ նյութեր։ Ընկերներիս հետ կարողանում ենք կազմել և լուծել մինչև 3 հարցանի խնդիրներ։ Մայրենին սիրով եմ սովորում, քանի որ իմ մայրենի լեզուն է, իմ հայերենը։ Այս տարի սովորել ենք ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացնել մեզ, մեր ընտանիքը։
Շատ կուզենայի, որ մեր դպրոցում օտար լեզուների ՝ ռուսերենի և անգլերենի կողքին հայտնվեր նաև ադրբեջաներենը, որպեսզի սովորենք մեր թշնամու լեզուն և չինարեն։
Սիրով Վան Վ․
