February 29

Թեստային աշխատանք

Մի ան□ամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.

-Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:

«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:

Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:

«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, եր□ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.

-Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:

-Ի՜նչ ես ասում. նա բարի, սուր□ ոգի է:

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին  ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելոր□ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

  1. Տեքստի 4  բառերում  տառի փոխարեն  վանդակ  է  դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀  լարացնելով բաց թողած տառերը: Անգամ, երբ, սուրբ, ավելորդ
  2. Ստեղծագործությունից դո՛ւրս գրիր չորս բարդ բառ,  բաժանի՛ր բաղադրիչների:
    • Քմահաճույք-քիմք+ա+հաճ+ույք
    • քաղհան-քաղել+հանել
    • Ակնթարթ-ակն+թարթ
    • Շրջակայք-շուրջ+ա+կայք
  3. Տեքստից դո’ւրս  գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/ աստիճան-սանդուղք

բ/ սիրուն-գեղեցիկ

գ/ բղավել-ճչալ

դ/ դաշտ —արտ

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ քաղհան – բարդ

բ/ չար – պարզ

գ/ երազ  – ածանցավոր

դ/տանձ — պարզ

  1. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

ա/հարևան
բ/ ճյուղ

գ/ ծառ

դ/ամուսին

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

ա/ պարտեզ – գոյական

բ/ տանձ – գոյական

գ/ գեղեցիկ -գոյական

դ/  միտք – գոյական

7. Դո՛ւրս գրիր Ջելսոմինոյին բնութագրող արտահայտություններ:

Բարի ոգի, չար վհուկ

8. Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.

ա/ ահագին ուժ խնայելը

բ/ բարձր ձայն ունենալը

գ/ ճյուղերից տանձեր թափելը

դ / սանդուղք բերելը

9. Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում: Ջելսոմինոյի մտքում ծագեց մի անհեթհեթ քայլ .ճչալ ,որպեսզի տանձերը թափվեն։

10. Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը:

Նա դեմ չէր մի ավելորդ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալ։

February 27

Ավստրալիայի հայտնագործումը

Հին աշխարհի շատ իմաստուններ համոզված էին, որ հյուսիսային կիսագնդում ընկած հսկայական ցամաքի պես, երկրագնդի հավասա­րակշռության պահպանման համար, հարավային կիսագնդում պետք է գտնվի մեծ, ամբողջական ցամաք: Այդ անհայտ ցամաքը փնտրել են շատ ծովագնացներ, որի արդյունքում հայտնաբերվել են Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների անհայտ շրջաններ, մեծ ու փոքր բազմաթիվ կղզիներ: Ուշագրավ էր՝  հատկապես Աբել Թասմանի գլխավորած արշավախմբի հետազոտությունները: Թասմանը 1642 թվականին  մոտենում է Ավստրալիայի հյուսիսային ափերին, հետո արևելյան ու հարավային ափերին:  Թասմանը, նավարկելով հարավային անհայտ մայրցամաքի  ջրերով և հայտնագործելով Ավստրալիան, ապացուցեց, որ վերջինիս տարածքը այնքան էլ մեծ չէ: Սակայն հո­լանդացիները  այս հայտնագործությունը գաղտնի պահեցին, և աշխարհին Ավստրալիան հայտնի դարձավ ավելի քան մեկ դար հետո՝  անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկի շուրջերկրյա ճանապար­հորդությունների արդյունքում: Կուկը երկրագնդի խոշոր ուսումնա­սիրողներից է և իրականացրել է երեք շուրջերկրյա ճանապարհոր­դություններ:

Կուկը 1769-1771 թվա­կաններին նա իրականացնում է առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը: Դուրս գալով Անգլիայից՝ Կուկը կտրում-անցնում է Ատլանտյան օվկիանոսը, շրջանցում Հարա­վային Ամերիկան և ուղղվում դեպի Խաղաղ օվկիանոսի ջրերում գտնվող Ընկերության կղզիներ: Այստեղից դուրս գալով՝ Կուկը ուղևորվում է դեպի հարավ, հասնում Նոր Զելանդիա կղզիներ: Նոր Զելանդիայից Կուկը նախ՝ ուղևորվում է արևմուտք, ապա՝ Ավստրալիայի ափերը հասնելուց հետո, թեքվում է դեպի հյուսիս և դրանց երկայնքով շարունակում նավարկությունը մինչև մայրցամաքի հյու­սիսային ծայրակետը: Նա Ավստրալիայի արևելյան ափերը հայ­տարարում է Անգլիայի տիրապետության տակ գտնվող շրջաններ և դրանք մի ընդհանուր անունով կոչում «Նոր Հարավային Ուելս»: Դրանից հետո Կուկը վերադառնում է Անգլիա:
Ջ. Կուկի վաստակը մարդկության առջև բարձր է գնահատվել, և նրա անունով են կոչվում ավելի քան 20 աշխարհագրական օբյեկտ՝ լեռ, կղզիներ, նեղուց:

Հետագայում, երբ ուսումնասիրվեցին Ավստրալիայի բուսական և կենդանական աշխարհը, բնական հարստությունները, հայտնի դարձան յուրօրինակ պարկավոր կենդանիները՝ կենգուրուն, կոալան (պար­կավոր արջ), աշխարհի խոշոր ծառատեսակներից էվկալիպտը և այլն: Անգլիացիներն այստեղ բերեցին դինգո շանը, ճագարներին, որոնք նպաստավոր բնական պայմանների շնորհիվ վայրենացան և այնքան բազմացան, որ այժմ լուրջ վնասներ են հասցնում ոչ միայն մշակաբույսերի ցանքսերին, այլև վայրի բնությանը: Այժմ Ավստրալիա մայրցամաքում գտնվում է բավականին զարգացած մի պետություն՝ Ավստրալական Միությունը:

February 26

 Թումանյանական տեսանյութերին, ռադիոնյութերին, ընտրի՛ր լավագույն

Ծանոթացի՛ր ընկերներիդ թումանյանական տեսանյութերին, ռադիոնյութերին, ընտրի՛ր լավագույն աշխատանքները, բլոգումդ առանձնացրո՛ւ ընտրածդ նյութերը, հիմնավորի՛ր ընտրությունդ (այսինքն՝ գրի՛ր, թե ինչու ես ընտրել հենց այդ տեսանյութերը կամ ռադիոնյութերը):

1․ Ինձ դոր եկավ Լեվոն Ղարիբյանի բեմադրությունը․ քանի որ այնտեղ բոլոր դերերը նման եին

։

2․ Ինձ դուր եկավ Էմիլի Պարսամյանինը քանի որ նա նշեց Հավհանես Թումանյանի ծննդյան օրը։

3․ Ինձ դուր եկավ Էվա կարապետյանի տունը։

4․ Ինձ դուր եկավ Սոֆա բադալյանի տիկնիկային թատրոնը։

February 26

George and the dragon

George and the dragon

Once upon a time there was a brave knight called George. George
had lots of adventures as he travelled by horse across many lands.
One day he came to a small village and met a man who lived in a cave
next to the village.
The hermit told the knight about the awful things that were
happening there. A terrible dragon had come to live in the lake and attacked the village every day.
The villagers didn’t know what to do. First, they gave the dragon all their food, but the dragon just
took the food and still attacked the village.
So then the villagers gave the dragon all the animals from their farms. The dragon took all the
animals, but continued to attack the villagers.
So then they gave the dragon all their gold and jewels. The dragon took all their money, but still was
not satisfied.
The king sent his army to try and capture the dragon, but the dragon was too strong and the
knights of the army were too scared and they ran away.
With nothing left to give, the king could only think of one thing to help protect his people. He sent his
only daughter, the princess, to the lake to wait for the dragon.
When George heard this he rode as fast as he could to the lake. Just then the dragon jumped out
from the lake and was going to eat the princess.
George attacked the dragon. He fought very bravely, won the fight and killed the dragon. George and
the princess returned to the village and everyone was very pleased that they would have no more
problems with the dragon.
Today, the story of George’s bravery is remembered and George is known as the patron saint of
many countries.

February 26

Հաջորդական թվեր

Հաջորդական թվեր

Դասարանական առաջադրանքներ
1․ Գտի՛ր այն երկու հաջորդական բնական թվերը, որոնց գումարը 243 է։ 243-1=242 242:2=121 121+1=122
2․ Գտի՛ր այն երկու հաջորդական զույգ թվերը, որոնց գումարը 442 է։ 442:2=221 221+1=222 221-1=220 220, 222
3․ Գտի՛ր այն երկու հաջորդական կենտ թվերը, որոնց գումարը 212 է։ 212:2=106 106-1=105 106+1=107 105, 107
4․ Գտի՛ր այն երեք հաջորդական բնական թվերը, որոնց գումարը 213 է։ 213:3=71 71-1=70 71+1=72, 70, 71, 72
5․ Գտի՛ր այն երեք հաջորդական թվերը, որոնց գումարը 219 է։ 219:3=73 73-1=72 73+1=74

72, 73, 74
6․ Երեք հաջորդական կենտ թվերի գումարը 135 է։ Գտեք այդ թվերը։ 135:3=45 45-2=43 45+2=47

43, 45, 47
7․ Հաշվիր 15-ի պատիկ բոլոր երկնիշ թվերի գումարը, որոնք պատիկ են նաև 10-ին։
Տնային առաջադրանքներ 30+60+90=180
1․ Գտիր այն երկու հաջորդական բնական թվերը, որոնց գումարը 241 է: 241-1=240 240:2=120 120+1=121

120, 121
2․ Գտի՛ր այն երկու հաջորդական զույգ թվերը, որոնց գումարը 242 է։ 242:2=121 121-1=120 121+1=122

120,122
3․ Գտի՛ր այն երկու հաջորդական կենտ թվերը, որոնց գումարը 412 է։ 412:2=206 206-1=205 206+1=207:

205, 207
4․ Գտի՛ր այն երեք հաջորդական թվերը, որոնց գումարը 432 է։ 432:3=144 144-1=143 144+1=145 143, 144, 145
5․ Գտի՛ր այն երեք հաջորդական թվերը, որոնց գումարը 180 է։ 180:3=60 60+1=61 60-1=59 59, 60, 61
6․ Երեք հաջորդական կենտ թվերի գումարը 69 է։ Գտեք այդ թվերը։ 69:3=21 21+2=23 21-2=19 19, 21, 23


February 26

Հ. Թումանյան. Մոծակն ու մրջյունը

Հ. Թումանյան. Մոծակն ու մրջյունը

Գիժ մոծակի պարի ժամին

Զարկեց հանկարծ աշնան քամին,

Ուժը խըլեց, ուշքը տարավ:
Գիժը մին էլ մըտիկ արավ,
Որ էն արև
Աշխարհքն արդեն պատած ողջ սև,
Լացով, թացով սուգ է անում,
Դողում, պարում ու դալկանում…
Շուտիկ, շուշտիկ իրեն կինն էլ
Սուսիկ-փուսիկ կողքից կորել,
Ով գիտի՝ ինչ ծակ էր գըտել,
Մինչև գարուն մեջը մըտել:
Սոված, սառած
Ու սալարած
Վեր թըռավ՝ վար, դես ընկավ՝ դեն,
Ժիր Մըրջյունի տաքուկ ու շեն
Բանը հիշեց, ելավ գընաց,
Դըռան առջև տըխուր տըզզաց.
— Բա՜ց արեք, բա՜ց…
Էս տարաժամ՝ թըշվառ ձենից
Կոպիտ, թուխ-թուխ,
Հաստագըլուխ
Մի պահապան զարթնեց քընից,
Ներսի մըթնում մի կերպ արավ,
Փակած դուռը նեղ ծերպ արավ,
Տեսավ՝ սևով, թևով զուգված՝
Դըռան առջև մինը տընկված,
Ոտները թել,
Ինքը մի գել:
— Հե՛յ, ո՞վ ես դու,
Ա՜խպերացու:
— Տը՛զ-պը՛զզ, ասավ, Մոծակն եմ ես.
Բա չե՞ս ասիլ՝ էսպես, էսպես.
Ամառն ամբողջ,
Ուրախ, առողջ,
Պայծառ ու տաք
Արևի տակ
Կինըս աշխույժ սազ էր ածում,
Ես էլ անհոգ խընդում, ցընծում,
Տեսակ-տեսակ պարեր պարում,
Սըրա նըրա թուշն համբուրում
Ու վայելում ամեն բանից,
Ամեն բարուց ու սեղանից,
Լիքը այգում,
Ճահճոտ մարգում,
Ճոխ տըներում,
Պալատներում…
Մի անգամ էլ, երբ որ էսպես
Պարում էի, մինը անտես
Էնպես զարկեց՝ ուշքըս անցավ:
Ուշքի որ գամ՝ ի՞նչ տեսնեմ լավ.—
Երկինքը թուխպ, երկիրը սև,
Դառը քամի, սառը անձրև,
Արար աշխարհն պաղել, փոխվել…
Կողքիցըս էլ կինս է փախել,
Էլ ի՞նչ ասեմ, ողջը մի-մի
Էն ի՞նչ լեզու կարա պատմի
Կամ ի՞նչ բերան,
Չըտեսնըվա՛ծ, հըրաշք մի բան…
Հիմի էսպես՝ սոված, մենակ,
Մընացել եմ պատերի տակ,
Տեղ չի ունեմ, կեր չի ճարվում:
Ես էլ եմ հո շատ մըճըրվում,
Բայց ի՞նչ անեմ, ո՞ւր գընամ էլ,
Երեսս էլի ձեզ եմ արել:
Աստծու սիրուն, մի՜ խընայեք,
Էս մի ձըմեռ շահեք, պահեք,
Մինչև նորից գարուն բացվի,
Աշխարհքն էլ ետ բարով լըցվի:
— Դե լա՜վ, դու կաց, ներս գընամ ես,
Տեսնենք՝ ներսից ինչ կասեն քեզ:
Ասավ պահնորդն ու մեջեմեջ
Կոկ սենյակներն անցավ անվերջ,
Մինչե հասավ ներսի տունը,
Ուր ապրում էր մեծ Մըրջյունը
Առատ կյանքով,
Իր համայնքով:
Գընաց իրենց լեզվով հայտնեց,
Մըրջյունը լուռ լըսեց, մըթնեց,
Ու ետ դարձավ
Էսպես ասավ.
— Գիժ Մոծակի համա՞ր եմ ես
Ողջ ամառը արևակեզ՝
Էնքան ջանքով
Ու տանջանքով
Տուն տեղ դըրել, ճամփա հարթել,
Ամբար շինել, պաշար կիտել,
Որ ամառը ծույլ պըտըտի,
Ձմեռը գա նըստի ուտի՞…
Մեր ծույլերին ջարդել ենք մենք,
Ուրիշ ծույլի՞ բերենք պահենք…
Կերթաս կասես էդ անպետքին,
Բանի, գործի ժամանակին
Ով փոխանակ աշխատելու,
Ուշք ու միտքը տա խընդալու,
Պարապ շըրջի, երգի, պարի,
Սըրա նըրա թուշն համբուրի,
Էս կուռ վազի, էն կուռ ցատկի,
Վերջը էդպես պիտի սատկի:

1916

Ո՞րն է առակի հիմնական ասելիքը: Ի՞նչ սովորեցրեց քեզ առակը: Ես այս առակից սովորեցի որ պետք

Գրի՛ր  գիժ, ժիր, շեն, թշվառ, թուխ,  թուխ, սուգ անել, սուգ անել, դալկանալ բառերի հոմանիշները:

գիժ-խենթ

ժիր-Աշխույժ, վառվռուն, թռվռան

շեն-Բազմամարդ, մարդաբնակ

թշվառ-Խեղճ, ողորմելի, չարքաշ, թշվառական, դժբախտ, անբախտ, տարաբախտ, չարաբախտ

թուխ-Թխաթույր, թխորակ

սուգ անել

դալկանալ-Դեղնել, գունատվել

Գրի՛ր  ժիր, սուսիկ-փուսիկ, աշխույժ, ծույլ, լիքը, ուրախ, առողջ բառԵրի հականիշները:

ժիր-ծույլ, թմրած

սուսիկ-փուսիկ-

աշխույժ-ալարկոտ ,դանդաղաշարժ, թույլ, հոգնած

ծույլ-ջանասեր, աշխատասեր

լիքը-դատարկ, թերի, փուչ, ունայն, պարապ, կիսատ

ուրախ-թխուր

առողջ-հիվանդ

February 21

Ամերիկայի հայտնագործումը. մաս 2

Թագավորական թարգմանիչը կղզու բնակիչներին հարցեր է տալիս լատիներեն, հունարեն, անգամ հայերեն, բայց՝ անօգուտ: Նրան չեն հասկանում: Իսպանացիներին զարմացնում էր բնիկների ոսկյա զարդերի առատու­թյունը, որը նրանք հեշտությամբ փոխանակում էին շատ հասարակ իրերի հետ: Այդ կղզին իսպանական տիրապե­տություն հայտարարելուց հետո, Կոլումբոսը շարունակում է նավարկել դեպի արևմուտք և հայտնագործում է Կուբա կղզին:Կոլումբոսը կարծում էր, թե ինքը հասել է Չինաստանի արևելյան ափերը, Հնդկաստան, սակայն նա այստեղ չտե­սավ ոչ հարուստ քաղաքներ, ոչ թանկ­արժեք քարեր ու ոսկի և ոչ էլ համե­մունք: Փոխարենը նրանք առաջին ան­գամ ծանոթանում են ծխախոտի գործա­ծությանը, կարտոֆիլի, լոլիկի, սեխի, եգիպտացորենի և եվրոպացիներին մինչ այդ անծանոթ շատ այլ մշակա­բույսերի, որոնք հետագայում տարած­վեցին բոլոր մայրցամաքներում:

Երկար փորձություններից ու մեծ արկածներից հետո 1493 թվականի հու­նիսի 16-ին Կոլումբոսը վերադառնում է Իսպանիա: Իսպանիայում նա ընդունվեց մեծ շուքով ու ցնծությամբ և թագավորական հրովարտակով մեծարվեց որպես ծովակալ և հայտ­նագործված երկրների փոխարքա: Նրա հաղթանակը լիակատար էր: Դրանից հետո Կոլումբոսը 1493-1504 թվականների ընթացքում ևս երեք անգամ ուղևորվեց դեպի արևմուտք, հայտնաբերեց նորանոր կղզիներ ու երկրներ, սակայն մինչև իր կյանքի վերջն էլ նա համոզված էր, որ հասել է Ասիայի արևելյան ափերին՝ Հնդկաստան: Նույնիսկ տեղաբնիկներին սխալմամբ հնդկացիներ անվանեց:
Կոլումբոսի մահից հետո մարդիկ իմացան, որ նրա հայտնաբերածը ոչ թե Ասիան է, այլ Նոր աշխարհ: Կոլումբոսի մեծագույն սխալը աշխար­հագրական մեծագույն հայտնագործության պատճառ էր դարձել:
Իսկ ինչո՞ւ Նոր աշխարհը Կոլումբիա կոչվելու փոխարեն անարդա­րացիորեն Ամերիկա կոչվեց: Նոր աշխարհամասը Ամերիկա անվանվեց ի պատիվ մեկ այլ ճանապարհորդի՝ Ամերիգո Վեսպուչիի, որն առաջինը այն կարծիքը հայտնեց, որ Կոլումբոսը հայտնագործել է ոչ թե Ասիա տանող նոր ծովային ուղին, այլ Նոր աշխարհ:

February 20

Թեստային աշխատանք․ Մայրը

Թեստային աշխատանքի տեքստը՝ «Մայրը», կարդա՛(2-3 անգամ)։ Կատարի՛ր թեստային աշխատանքի 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ առաջադրանքները (մնացած աշխատանքները կկատարենք դասարանում)։

Հովհաննես Թումանյան

Մայրը

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը (պատահել)։ Էս դեպքից  հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը: Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվար□ ճիչով (հայտնվել) մեր գյուղում ու մեր կտուրի տակ։
Եվ ի՜նչ քա□ցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին, կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»:

Եվ ահա նորից գարնան հետ վերադար□ել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերեց  ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգույշը կամ ամենից սովածը, (շտապել), ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից` նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ- մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ (կատարվել), որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտվում էր ամբարի շուրջը, իսկ մենք` երեխաներս, մի-մի փայտ առած պտտվում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը՝դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, ի□ավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք` հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։Վազեցինք, տեսանք` մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառե րը`լրացնելով բաց թողած տառերը: զվարթ, քաղցր, վերադարձել, իջավ
       

2. Ի՞նչ է նշանակում «ծղրտալով» բառը.

     ա/ ծիծաղելով

     բ/ թռչկոտելով

     գ/ ճչալով

     դ/ մկկալով

3. Դո՛ւրս գրիր տեքստում ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):

դեպք-իրադարձություն

ուրախ-զվարթ

վայրկյան-ակնթարթ

զիլ -սուր

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

   ա/ իրիկնապահ-բարդ

  բ/ անզգույշ-ածանցավոր

  գ/ փոքրիկ-պարզ

  դ/ այնտեղ-բարդ

5. Տեքստից դո՛ւրս գրիր  եզակի թվով չորս գոյական և դարձրո՛ւ  հոգնակի:

կատու-կատուներ

ծիծեռնակ-ծիծեռնակներ

երեկո-երեկոներ

ամբար-ամբարներ

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակն է սխալ.

    ա/ վազեցինք-բայ

    բ/ երկար- ածական

    գ/ կտուց-գոյական

    դ/ դեղին-գոյական

7 .Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը(գործողություն ցույց տվող բառերը)  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

պատահել-պատահեց

հայտնվել-հայտնվում էր

շտապել-շտապեց

կատարվել-կատարվեց

 8. Դո՛ւրս գրիր պատմվածքի գլխավոր իմաստն արտահայտող նախադասությունը:

Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

9. Ի՞նչ սովորություններ ունեն ծիծեռնակները: Ծիծեռնակները աշնանը գնում են իսկ գարնանը վերադառնում։

10.Ծիծեռնակի ո՞ր ճուտը կատվի զոհը դարձավ.

       ա/ամենից փոքրը կամ ամենից անկարգը

       բ/ ամենից անվախը կամ ամենից չարաճճին

        գ/ ամենից մեծը կամ ամենից հնարամիտը

        դ/ ամենից անզգույշը կամ ամենից սովածը

11. Ի՞նչ պատահեց ծիծեռնակին, երբ տեսավ դատարկ կատվին.

        ա/թռավ-գնաց, որպեսզի կերակուր բերի

         բ/ հանգիստ նստեց ծառի ճյուղին

        գ/ քարի կտորի նման ցած ընկավ ճյուղից

        դ/ ծլվլում էր երդիկին

12. Ինչո՞ւ երեխաները չկարողացան փրկել ծիծեռնակի ձագին: քանի որ կատուն ամբարի տակն էր

February 18

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ
Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝
Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…
Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանի՛ր: Շարժումը, քանի որ ամպերը ժարժվում էն։

Նկարի՛ր բանաստեղծությունը:

Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դո՛ւրս գրիր և պատճառաբանիր, թե ինչու ես այդպես մտածում:

Քըշված հողմի կատաղությամբ

Ես մտածում եմ որ այս տողը նկարագրում է ամբողջ բանաստեղծությունը

Ի՛նքդ վերնագրիր բանաստեղծությունը։

ԵՂԱՆԱԿԻ ՈՒԺԸ

Դիտի՛ր Հովհաննես Թումանյանի մասին պատմող անիմացիոն ֆիլմը։ Բլոգումդ առանձնացրո՛ւ-գրի՛ր այն կարևոր դեպքերը, իրադարձությունները Թումանյանի կյանքից, որոնք քեզ հետաքրքրեցին։ Ինձ հետաքրքրեց որ նա իր ընկերների հետ ուզում էր ազատագրել Արևմտյան Հայաստանը։

February 14

Թեստային աշխատանք․ ԵՂՆԻԿԸ

Ավետիք Իսահակյան

ԵՂՆԻԿԸ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին ւէին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: երբ, չէր փախչում, պատշգամբ, ակնթարթ,

  2. Տեքստի միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր տրվա
    ծ բառերի հոմանիշները.

մայրամուտ -վերջալույս, երեկո

մաքուր-ջինջ

  1. Համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ դ
բ/խելքը գլխին             գ
գ/կողը հաստ          բ  
դ/ճաշը եփել       ա        

ա/մեկին պաժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

  1. Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:
    վերջալույս, ակնթարթ, աղմկահույզ, լուսամուտ
  2. Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/զակազ-պատվեր
բ/մալինա-մորի

գ/կենգուրու -ագեվազ

դ/ստարտ-սկիզբ, մեկնարկ

  • Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:
    եղնիկ, ընկեր, անտառ, հողմ
  • Նշված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
  1. ա/որսորդ – գոյական
    բ/եղնիկ – գոյական
    գ/առաջին –ածական
    դ/ազատ –ածական
  2. Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը: Եղնիկը ուներ խորը ջինջ աչքեր։
  3. Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:

բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:

դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

10.Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը: Եղնիկը կարող էր կարոտել իր բարեկամներին հարազատ անտառին և ընկերներին։

11.Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին: Նա նրան իր իրական ընտանիքից են գողացել։

12․ Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ: անտառը կարծես քանդվեր։