September 25

Հայաստնանի պատմության մասին

  • Ինչպես Հայաստանը դարձավ առաջին քրիստոնյա երկիրը (301 թ.)։
  • Մատենադարանը՝ հազարավոր ձեռագրերով պահած հարստություն։
  • Ուրարտու պետության, Էրեբունու հիմնադրման մասին (մ.թ.ա. 782 թ.)։
  • Ծոփք, Տիգրանակերտ, Արտաշատ — հնագույն քաղաքների պատմությունը։

“Երևանը հնագույն քաղաքներից է, իսկ երբ Հռոմը նոր էր հիմնադրվում, Երևանն արդեն գոյություն ուներ։”

Տյառնընդառաջ՝ հնագույն արեգակնային արմատներով տոն, կրակի շուրջ պարեր։

Վարդավառ՝ ջրով լի ուրախ տոն՝ կապված նաև Նոյ նահապետի հետ։

Խաչվերաց, Զատիկ, Բարեկենդան՝ քրիստոնեական և ժողովրդական տարրերով։

Հարսանեկան և մկրտության ծեսերը՝ ավանդական տարազներով ու ծեսերով։

Դոլմա, Խորոված, Ձուդու ղափամա, Հարիսա։

Լավաշ՝ ընդգրկված ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության մեջ։

Արարատ կոնյակ – պատմություններ Շարլ դը Գոլի, Ուինսթոն Չերչիլի մասին

Հայտնիների մասին Վիլիամ Սարոյան, Պարույր Սևակ, Շառլ Անզնավուր, Կոմիտաս, Հովհանես Թումանյան, Մխիթար Գոշ։

Արագած, Սևան, Հիսուսի նորակառույց արձանը, Մայր Հայաստան, Գառնիի տաճար, Սահմոսավանք, ց

September 24

Գործնական աշխատանք 22.09

26.  Նախադասություններն ընդարձակի՛ր՝ ինչպիսի՞  կամ ո՞ր հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով.

Օրինակ՝Կինը հարցրեց: — Երիտասարդ կինը հարցրեց: Կամ՝ Լայնեզր գլխարկով կինը հարցրեց:

Շունը մտավ- շունը մտավ իր բունը:

Սիրտը քար է-ամուր սիրտը քար է:

Հայրն ընկեր է-լավ հայրն ընկեր ք:

Երկիրը պտտվում է-մեծ երկիրը պտտվում է:

27.  Գործողություն ցույց տվող  բառերը(բայերը)  ո՞վ  կամ ի՞նչ  հարցին պատասխանող. աոարկա ցույց տվող բառե՛ր (գոյականներ) դարձրու:

Օրինակ՝ լուծել — լուծույթ.

սպասել- սպասավոր. սպասյակ. սպասուհի. սպասում: Իշխել-իշխանություն. բժշկել-բժիժկ. բացել-բացված. ուսուցանել-ուսում, ճեղքել-ճեղքված. պահել-պահպանություն հյուսել-հյուս. բանել-բանվոր. գրել-գրիչ, գործել-գործ. զգալ-զգացողություն. հարցնել-հարց :

28.  ա) Տրված հարցերին պատասխանի՛ր և առաջադրանքը կատարի՛ր:

Ո՞վ է ընկերդ (ընկերուհիդ):

Մանրամասն նկարագրի’ր նրա արտաքինը  (հասակը. կաոուցվածքը. դեմքը. հագնվելը և այլն):

Նրա բնավորության մասի՛ն պատմիր:

Պատմի՛ր՝ նա ի՞նչ է սիրում և ինչ չի սիրում:

Նրա մեջ կա՞ բան. որ չես հավանում. կուզե՞ս. որ փոխվի: Գրի՛ր՝ ուզում ես նրանից ինչ-որ բան սովորել:

բ) բոլոր պատասխաններդ մի տեքստում հավաքիր և  ընկերոջդ (ընկերուհուդ) մասին գրավոր պատմիր:

գ) Շարադրություն  վերնագըի’ր:

29.  Ինչպիսի՞  հարցին պատասխանող, հատկանիշ ցուց տվող բառերից (ածականներից) գոյականներ (ի՞նչ հարցին պատասխանող բառեր) կազմի՛ր:

քաջ. մեծ. գեղեցիկ. հատուկ. հասարակ. հարմար. դեղին. գունատ. հնչեղ. Շքեղ, պերճ, խեղճ, տկար:

30.  Բառերի ընդհանուր մասերի (արմատները) գտի՛ր, դրանց ուղիղ ձևերը գրիր և տրված բառերը բացատրիր:

Օրինակ՝ բարեսիրտ, բարեկամ,  բարեսեր, բարետես: -Արմատն  է՝ բարի:

Բարեսիրտ — բարի սիրտ ունեցող:

Բարեկամ — բարին կամեցող:

Բարեսեր — բարին (բարի բան) սիրող:

Բարետես — բարի (գեղեցիկ) տեսք ունեցող:

ա) կտցաձև. կտցահարել. կտցաչափ:

բ) ուղղագրություն. ուղղագիծ. ուղղամիտ. ուղղություն :

գ) ուղեկից. ուղևոր:

31.  Բառակապակցություննե՛ր կազմիր՝ հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները կամ  նրանով կազմված բառակապակցությունները  գրելով:

Պառկել ո՞րտեղ:

Ծովափ, մահճակալ, անդունդի եզր, գետի ափ, անտառի բացատ,ակողին, հիվանդանոց:

Գրի՛ր՝ առաջադրանքը ո՞ր վերջավորությունների կամ բառերի օգնությամբ կատարեցիր:

32.  Յուրաքանչյուր շարքի չորս րառերն ի՞նչ ընդ­հանուր հատկանիշ ունեն, որ նույն շարքի մի բառը  չունի:

ա) Երաշտահավեր      բ) Մանուկներ                 գ) Հատիկներ

դեղձանիկներ       երեխա                 կապիկներ

վագրեր                պատանիներ        ձագուկներ

առյուծներ            երիտասարդներ       կանայք

սիրամարգ           մարդիկ          տանտիկիններ

33.  Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով  ո՞ւր, դեպի ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ հարցերին պատասխանող բառեր ու բառակապակցություններ:

Օրինակ՝ Օրվա հերոսը  գալիս  էր: — Օրվա հերոսը մեզ մոտ էր գալիս:

Օրվա հերոսը դեպի տուն էը գալիս: Փողոցով օր­վա հերոսն էր գալիս: Դիմացից  օրվա հերոսն Էր գալիս:

Մի ոհմակ է երևում:

Ի՜նչ հանգիստ ես կանգնած:

Թռչունների մի երամ անցավ:
Երամը թռավ. հեռացավ:

Նախորդ օրը կարգ ու կանոն էր հաստատել:
Հաջորդ օրը բոլորս գնալու էինք:

Այդ  փոքրիկին կարելի է տեղավորել:

34.  Տրված բառերի հոմանիշ ձևերը գտի՛ր:

Օրինակ՝ ամենից լավ — ամենալավ, լավագույն

ամենամեծ — ամենից մեծ. Մեծագույն
փոքրագույն — ամենափոքր, ամենից փոքր
Ամենավատ, գեղեցկագույն. բարձրագույն. ամենաազնիվ. ամենից հզոր, ամենից ահեղ, համեստագույն, ամենահին, ամենից ծանր, ամենալուրջ, ամենից խոշոր:

35. Նախադասությունից բառերը հերթով հանի՛ր, մինչև մեկ բառ մնա:

Օրինակ՝Երկար ու դժվարին ճանապարհով էր եկել:
Երկար, դժվարին ճանապարհով էր եկել: (Չորս բառ)

Դժվարին ճանապարհով էր եկել:  Կամ՝  երկար ճանապար­հով էր եկել (Երեք բառ)

Ճանապարհով էր եկել (երկու բառ)

Եկել էր: (մեկ բառ)

Ցերեկները սովորաբար մի քիչ քնում է:

Երեկոյան երկնքում գունդ-գունդ կուտակվեցին ամպերը:

Նա տանն օրերով բարձրաձայն կարդում էր սիրելի բանաստեղծի գործերը:

Հետո այդ հսկայական արձանը տեղափոխեցին գետափ:

Արագիլը ճնճղուկի ձագերին պաշտպանում էր օձից

September 19

Հին, լավ օրերից մի օր, երբ ես ինը տարեկան էի և աշխարհը լի էր ամեն տեսակի հրաշալիքներով, իսկ կյանքը դեռևս հաճելի ու խորհրդավոր երազ էր, իմ զարմիկ Մուրադը, որին խելառ էին համարում բոլորը, բացի ինձանից, առավոտյան ժամը չորսին եկավ մեր բակը: Բախելով սենյակիս լուսամուտը, նա արթնացրեց ինձ։

— Արա՛մ, — ասաց նա։

Անկողնից վեր թռա և լուսամուտից դուրս նայեցի։

Չէի կարող տեսածիս հավատալ։

Արևն ուր որ է պետք է դուրս նայեր երկրի ծայրից։

Դեռևս առավոտ չէր, բայց ամառ էր և բավականին լույս կար, որպեսզի զգայի, թե երազի մեջ չեմ։

Իմ զարմիկ Մուրադը նստել էր մի գեղեցիկ սպիտակ ձի։ Գլուխս լուսամուտից դուրս հանեցի և տրորեցի աչքերս։

— Այո, — ասաց նա հայերեն, — ձի է։ Դու երազի մեջ չես։ Շտապիր, եթե ուզում ես ձի հեծնել։

Ես գիտեի, որ իմ զարմիկ Մուրադը կարողանում է կյանքը վայելել ավելի լավ, քան ուրիշ որևէ մեկը, որ երբևէ սխալմամբ աշխարհ է եկել։ Բայց այս մեկին չէի կարող հավատալ նույնիսկ ես։

Նախ իմ ամենավառ հիշողությունները կապված էին ձիերի հետ, և իմ տենչանքը ձի հեծնելն էր։

Սա հրաշալի մասն էր։

Երկրորդ՝ մենք աղքատ էինք:

Սա այն մասն էր, որ թույլ չէր տալիս ինձ հավատալ իմ տեսածին։

Մենք աղքատ էինք։ Մենք փող չունեինք։ Մեր ամբողջ տոհմը ծայրահեղ աղքատ էր։ Ղարօղլանյանների գերդաստանի բոլոր ճյուղերը ապրում էին աշխարհում ամենազարմանալի և անհեթեթ չքավորության մեջ։ Ոչ ոք, նույնիսկ մեր ընտանիքի ծերերը, չէին կարող հասկանալ, թե որտեղից էինք մենք բավարար փող ճարում մեր փորը ուտելիքով լցնելու համար։ Ամենակարևորը, սակայն, այն էր, որ մենք հռչակված էինք մեր ազնվությամբ։ Մենք մեր ազնվությամբ հռչակավոր էինք եղել շուրջ տասնմեկ դարեր ի վեր, նույնիսկ այն ժամանակ, երբ ամենահարուստ ընտանիքն էինք մի երկրում, որը մեզ համար և ողջ աշխարհն էր։

Մենք նախ հպարտ էինք, հետո ազնիվ, իսկ բացի դրանից տարբերում էինք ճշմարիտն ու սուտը։ Մեզանից ոչ մեկը ոչ ոքի հաշվին օգուտ չէր արել, ուր մնաց գողություն աներ։

Հետևաբար, թեև ես տեսնում էի ձին, այնքան հրաշալի, թեև առնում էի նրա հոտը, այնքան ախորժելի, թեև լսում էի նրա շնչառությունը, այնքան արբեցնող, բայց չէի կարող հավատալ, որ ձին որևէ կապ ունենար իմ զարմիկ Մուրադի կամ ինձ, կամ մեր ընտանիքի որևէ քնած թե արթուն անդամի հետ, քանի որ Մուրադը չէր կարող ձին գնած լինել և եթե չէր կարող գնած լինել, պետք է այն գողացած լիներ, բայց ես չէի կարող հավատալ, որ նա գողացել էր։

Ղարօղլանյան ընտանիքի ոչ մի անդամ գող լինել չէր կարող։

Ես նախ նայեցի Մուրադին, հետո ձիուն։ Նրանց երկուսի տեսքն էլ անմեղորեն խաղաղ էր ու զվարճալի, որը և ուրախացրեց, և վախեցրեց ինձ։

— Մուրադ, — ասացի ես, — որտեղի՞ց գողացար այդ ձին։

— Եթե ուզում ես ձի նստել, լուսամուտից դուրս թռիր, — ասաց նա։

Ուրեմն ճիշտ էր։ Նա գողացել էր ձին։ Այդ մասին ոչ մի կասկած։ Նա եկել էր իմ հետևից, որ գնամ կամ չգնամ ձի նստելու, ինչպես որ կուզեի։

Դե, ինձ թվում էր, որ մի անգամ հեծնելու համար ձի գողանալը նույնը չէ, ինչ ուրիշ բան գողանալը, ասենք վաղը։ Ինչ իմանաս, գուցե դա բոլորովին էլ գողանալ չէր։ Եթե դու գժվում ես ձիու համար, ինչպես իմ զարմիկ Մուրադն ու ես, ապա դա գողանալ չէ։ Դա գողանալ կլիներ, եթե մենք ձին ծախեինք, մի բան, որ վստահ էի, երբեք չէինք անի։

— Սպասիր հագնվեմ, — ասացի ես։

— Լավ, — ասաց նա, — բայց շտապիր։

Ես շտապ հագա շորերս։

Հետո լուսամուտից ցատկեցի բակը և թռա ձիու գավակին՝ իմ զարմիկ Մուրադի ետևը։

Այդ տարի մենք ապրում էինք քաղաքի ծայրամասում Վոլնըտ փողոցի վրա: Անմիջապես մեր տանից հետո սկսվում էին խաղողի այգիներ, մրգաստաններ, ոռոգման առուներ և գյուղերը տանող ճանապարհներ։ Երեք րոպեից էլ շուտ մենք հասանք Օլիվ փողոցը իսկ այնուհետև ձին սկսեց արշավել։ Օդը թարմ էր և շնչելն այնպե՜ս հաճելի։ Հրաշալի է, երբ զգում ես ձիու վազքը։ Իմ զարմիկ Մուրադը, որ մեր ընտանիքի ամենախենթ անդամներից էր համարվում, սկսեց երգել: Ավելի ճիշտ՝ սկսեց գոռալ կոկորդով մեկ։

Երկրորդ մաս

Յուրաքանչյուր ընտանիք ունենում է ինչ-որ խենթ երակ։ Իմ զարմիկ Մուրադը մեր գերդաստանի այդ խենթ երակի բնական շառավիղն էր։ Այդ հարցում նա զիջում էր միայն իմ Խոսրով քեռուն, որը մի վիթխարի, սև մազերով ծածկված հուժկու գլխով և Սան-Հոակին հովտի ամենահաստ բեղերով մարդն էր, բնավորությամբ այնքան վայրագ, այնքան դյուրաբորբոք, այնքան անզուսպ, որ կտրում էր ամենքի խոսքը բղավելով. «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու» ։ Եվ միայն այդքանը, անկախ այն բանից, թե ով ինչ է խոսում։ Մի անգամ, նրա որդին՝ Առաքը, վազել էր ութ թաղամաս մինչև վարսավիրանոց, որտեղ հայրը բեղերն էր հարդարել տալիս, ասելու, որ իրենց տունն այրվում է։ Խոսրովը բարձրանում է տեղից ու բղավում, «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու» ։ Սափրիչը միջամտում է. «Բայց տղան ասում է, որ ձեր տունն է այրվում» ։ Այդ ժամանակ Խոսրովը բղավում է. «Հերիք է, ասում եմ վնաս չունի» ։

Իմ զարմիկ Մուրադը այս մարդու բնական շառավիղն էր համարվում, թեև Մուրադի հայրը Զոհրաբն էր, որը գործնական մարդ էր և ուրիշ ոչինչ։ Այդպես էր մեր տոհմում։ Մեկը կարող է իր որդու հարազատ հայրը լինել, բայց այդ չի նշանակում, թե նրա հոգու հայրն էլ է։ Հոգեկան տարբեր խառնվածքների բաշխումը մեր ցեղում, սկզբից ևեթ, եղել է քմահաճ։

Եվ այդպես մենք ձիավարում էինք, և իմ զարմիկ Մուրադը երգում էր։ Կարծես թե մեր հին հայրենիքում լինեինք, որտեղից մեր հարևանների ասելով ծնունդ էր առել մեր ընտանիքը։

Ի վերջո Մուրադն ասաց.

— Իջիր, ուզում եմ մենակ քշեմ։

— Կթողնե՞ս, որ ես էլ մենակ հեծնեմ։

— Ոնց որ ձին կուզի, — ասաց Մուրադը։ — Իջիր:

— Ձին կթողնի, — ասացի ես։

— Կտեսնենք, — պատասխանեց նա, — մի մոռացիր, որ ես ձիերի հետ վարվելու իմ ձևն ունեմ։

— Ձիերի հետ քո իմացած վարվելու ձևը ես էլ գիտեմ։

— Քո ապահովության համար, հուսանք, որ այդպես է։ Իջիր, – ասաց նա։

— Շատ լավ, բայց մի մոռացիր, որ թողնելու ես մենակ հեծնեմ։

Ես ցած իջա, և իմ զարմիկ Մուրադը կրունկներով խթանեց ձիու ու հայերեն բղավեց.

— Վազի՜ր։

Ձին կանգնեց հետևի ոտքերի վրա, խրխնջաց և առաջ սլացավ կատաղի արագությամբ. ես դրանից ավելի գեղեցիկ բան չէի տեսել:

Մուրադը ձին սրընթաց քշեց չոր խոտերի միջով դեպի ոռոգման առուն։ Նա անցավ առուն և հինգ րոպե հետո վերադարձավ քրտինքի մեջ կորած։

Արևը դուրս էր գալիս։

— Հիմա իմ հերթն է, — ասացի ես։

Մուրադը ձիուց ցած իջավ։

— Հեծիր, — ասաց նա։

Ես թռա ձիու գավակին և մի պահ անասելի սարսափ զգացի։ Ձին տեղից չէր շարժվում։

— Խփիր կողերին, — ասաց Մուրադը, — ի՞նչ ես սպասում։ Մենք պետք է ձին ետ տանենք, քանի դեռ մարդիկ չեն արթնացել։

Երրորդ մաս

Ես կրունկներով խփեցի ձիու կողերին։ Մի ագամ էլ նա կանգնեց հետին ոտքերի վրա, զիլ խրխնջաց և առաջ նետվեց։ Ես չգիտեի ինչ անեմ։ Փոխանակ դաշտի միջով դեպի ոռոգման առուն վազելու, ձին արշավեց ճանապարհով ցած, դեպի Տիգրան Հալաբյանի խաղողի այգին և սկսեց որթատունկերի վրայով թռչել։ Նա արդեն թռել էր յոթ որթատունկերի վրայով, երբ ես ցած ընկա։ Ձին շարունակեց վազել։

Իմ զարմիկ Մուրադը վազելով եկավ։

— Ես քո մասին չեմ մտածում, — բղավեց նա, — մենք պետք է ձին բռնենք։ Դու այս կողմով գնա, ես այն կողմով։ Եթե հանդիպես, մեղմ վարվիր: Ես մոտակայքում կլինեմ։

Ես վազեցի ճանապարհով իսկ Մուրադը գնաց դաշտի միջով՝ դեպի ոռոգման առուն:

Կես ժամում նա գտավ ձին և բերեց։

— Դե, — ասաց նա, — նստիր։ Ամբորջ աշխարհը արդեն արթուն է:

— Ի՞նչ պիտի անենք, — ասացի ես։

— Կամ պիտի վերադարձնենք, կամ պահենք մինչև վաղը առավոտ, — ասաց նա։

Մուրադը մտահոգված չէր երևում, և ես հասկացա, որ նա ձին պահելու է և ոչ թե վերադարձնելու։ Ամեն դեպքում, հիմա չի վերադարձնելու:

— Որտե՞ղ պիտի պահենք, — ասացի ես։

— Մի տեղ գիտեմ, — ասաց նա։

— Ինչքա՞ն ժամանակ է, որ ձին գողացել ես, — հարցրի ես։

Հանկարծ մտքովս անցավ, որ նա, հավանաբար, բավական ժամանակ է, ինչ վայելում է առավոտյան այդ արշավները և միայն այսօր է եկել իմ հետևից, որովհետև գիտե, թե ես ինչքան եմ սիրում ձի նստել։

— Ով ասաց, թե գողացել եմ, — ասաց նա։

— Ինչևէ, ինչքա՞ն ժամանակ է, որ դու սկսել ես ամեն առավոտ ձի հեծնել։

— Այս առավոտվանից, — ասաց նա։

— Ճի՞շտ ես ասում։

— Իհարկե ոչ, — ասաց նա, — բայց եթե բռնվենք, դու այդպես կասես։ Ես չեմ ուզում, որ մենք ստախոս լինենք։ Դու կասես, որ այս առավոտ սկսեցինք ձի հեծնել։

— Շատ լավ, — համաձայնեցի ես։

Զգուշությամբ նա ձին տարավ մի լքված այգու գոմը։ Այդ այգին մի ժամանակ Ֆեթվաջյան ազգանունով մի ագարակատիրոջ պարծանքն էր եղել։ Գոմում մի քիչ վարսակ և չոր առվույտ կար։

Այնտեղից մենք ոտքով տուն վերադարձանք։

— Հեշտ չէր ձիուն միանգամից այդքան ընտելացնել, — պարծեցավ նա, — սկզբում ուզում էր գժություններ անել, բայց, ինչպես ասացի, ես ձիու հետ վարվելու հատուկ ձև գիտեմ։ Ես կարող եմ նրան անել տալ ինչ-որ կուզեմ։ Ձիերն ինձ հասկանում են։

— Ինչպե՞ս ես անում, — ասացի ես։

— Մենք իրար լեզու հասկանում ենք, — ասաց նա։

— Հա, բայց ի՞նչ լեզու է դա։

— Պարզ և ազնիվ։

— Ես էլ կուզեի իմանալ, թե ինչպես կարելի է ձիու հետ այդպիսի լեզու գտնել, — ասացի ես։

— Դու դեռ երեխա ես, երբ տասներեք տարեկան դառնաս, կիմանաս։

Ես տուն գնացի և ախորժակով նախաճաշեցի։

Չորրորդ մաս

Նույն օրը կեսօրից հետո մեր տան եկավ Խոսրով քեռիս՝ սուրճ խմելու և սիգարետ ծխելու: Նա բազմեց հյուրասենյակում, սուրճ խմեց, ծխեց և վերհիշեց հին երկիրը՝ հայրենիքը։ Հետո մի ուրիշ այցելու եկավ, Ջոն Բայրո անունով մի ասորի ագարակատեր, որ մենությունից հայերեն խոսել էր սովորել։ Մենավոր այցելուին մայրս սուրճ և ծխախոտ հյուրասիրեց։ Նա, փաթաթելով սիգարետը, ըմպեց սուրճը, ծխեց և հետո, վերջապես, մի տխուր հառաչ հանելով, ասաց.

— Սպիտակ ձիս, որ անցյալ ամսին գողացել էին, դեռ չի գտնվել։ Չեմ հասկանում։

Խոսրով քեռիս խիստ գրգռվեց և բղավեց.

— Վնաս չունի, ի՞նչ մեծ բան է մի ձիու կորուստը, ամբողջ հայրենի երկիրն ենք կորցրել. մի ձիու համար եկել ես լաց ես լինում։

— Քեզ համար ասելը հեշտ է, քաղաքի բնակիչ, — ասաց Ջոն Բայ֊րոն, — Բայց ի՞նչ կասես իմ սայլի մասին։ Ինչի՞ է պետք սայլն առանց ձիու:

— Կարևորություն մի տուր, — գոռաց Խոսրով քեռիս։

— Այստեղ հասնելու համար տասը մղոն ոտքով եմ եկել:

— Ոչինչ, ոտքեր ունես։

— Ձախ ոտքս ցավում է։

— Ուշադրություն մի դարձրու։

— Այդ ձին ինձ վրա վաթսուն դոլար է նստել, — ասաց Ջոն Բայրոն։

— Ես թքել եմ փողի վրա, — ասաց Խոսրով քեռիս։

Նա վեր կացավ և հպարտ դուրս եկավ մեր տնից՝ դուռը շրխկացնելով։

Մայրս սկսեց բացատրել։

— Հսկա մարդ է, բայց սիրտը շատ է քնքուշ. դա նրանից է, որ հայրենիքին է կարոտել։

Ագարակատերը հեռացավ, իսկ ես շտապեցի զարմիկիս՝ Մուրադի տունը։

Նա նստել էր դեղձենու տակ և աշխատում էր դարմանել թռչելու անզոր մի կարմրալանջի վիրավոր թևը։ Նա խոսում էր թռչունի հետ։

— Ի՞նչ կա, — հարցրեց նա։

— Ագարակատեր Ջոն Բայրոն, — ասացի ես, — մեր տուն էր եկել։ Նրան պետք է իր ձին։ Մի ամիս է, որ դու վերցրել ես: Խոստացիր, որ չես վերադարձնի, մինչև ես ձի քշել սովորեմ։

— Մի տարի է պետք, որ դու սովորես, — ասաց Մուրադը։

— Մենք կարող ենք ձին մի տարի պահել, — ասացի ես։ Իմ զարմիկ Մուրադը տեղից վեր թռավ։

— Ի՜նչ, — գոռաց նա, — դու ուզո՞ւմ ես Ղարօղլանյան ընտանիքի անդամը գողություն անի։ Ձին պետք է վերադարձվի իր իսկական տիրոջը։

— Ե՞րբ, — ասացի ես։

— Ամենաուշը վեց ամիս հետո, — ասաց նա։

Նա թռչունը օդ նետեց։ Թռչունը մեծ ճիգ գործ դրեց, երկու անգամ քիչ մնաց ընկներ, բայց ի վերջո թռավ բարձր ու ուղիղ։

Երկու շաբաթ, ամեն օր առավոտ շուտ, իմ զարմիկ Մուրադն ու ես ձին դուրս էինք բերում ավերված այգու գոմից, որտեղ թաքցնում էինք այն ու քշում։ Եվ ամեն առավոտ, երբ ձիավարելու իմ հերթն էր հասնում, ձին թռչում էր որթատունկերի և փոքր ծառերի վրայով և ինձ գետին գցելով վազում էր հեռու։ Այսուհանդերձ, ես հույս ունեի, որ ժամանակի ընթացքում կսովորեմ Մուրադ զարմիկիս պես հեծնել։

Մի առավոտ, Ֆեթվաջյանի ավերված այգու ճանապարհին, մենք դեմ-դիմաց եկանք ագարակատեր Ջոն Բայրոնին, որը քաղաք էր գնում։

— Թող ես խոսեմ, — ասաց Մուրադը, — ես ագարակատերի հետ խոսելու ձևը գիտեմ։

— Բարի լույս, Ջոն Բայրո, — ասաց իմ զարմիկ Մուրադը։ Ագարակատերն ուշադրությամբ ուսումնասիրեց ձին։

— Բարի լույս, իմ բարեկամների որդիներ, — ասաց նա, — ի՞նչ է ձեր ձիու անունը։

— «Սիրտ իմ», — հայերեն ասաց իմ զարմիկ Մուրադը։

— Սիրուն անուն է սիրուն ձիու համար, — ասաց Ջոն Բայրոն: — Կերդվեի, որ դա շաբաթներ առաջ ինձանից գողացված ձին է։ Կարո՞ղ եմ բերանը նայել։

— Անշուշտ, — ասաց Մուրադը։

Ագարակատերը նայեց ձիու բերանը։

— Ատամ առ ատամ նման է, — ասաց նա։ — Կերդվեի, որ իմ ձին է, եթե ձեր ծնողներին չճանաչեի։ Ձեր ընտանիքի ազնվության համբավը լավ հայտնի է ինձ։ Երևի այս ձին իմ ձիու երկվորյակն է։ Կասկածոտ մի մարդ ավելի շուտ իր աչքերին պիտի հավատար, քան սրտին։ Բարով մնաք, իմ պատանի բարեկամներ։

— Հաջողություն, Ջոն Բայրո, — ասաց իմ զարմիկ Մուրադը։ Հաջորդ օրը առավոտ շուտ մենք ձին տարանք Ջոն Բայրոյի այգին և թողեցինք գոմում։ Շները մեզ շրջապատած հետևեցին, առանց ձայն հանելու։

— Շները, — փսփսացի Մուրադի ականջին, — կարծում էի, որ կհաչեն։

— Ուրիշի վրա կհաչեն, — ասաց նա։ — Ես գիտեմ շների հետ վարվելու ձևը։

Մուրադը փաթաթվեց ձիուն, քիթը սեղմեց նրա քթին, ափով մեղմ շոյեց, և մենք հեռացանք։

Կեսօրից հետո Ջոն Բայրոն սայլով մեր տուն եկավ և մորս ցայց տվեց գողացված ու վերադարձված ձին։

— Չգիտեմ ինչ մտածեմ, — ասաց նա, — ձին ավելի ուժեղ է, քան առաջ։ Նույնիսկ բնավորությամբ մեղմացել է։ Փառք աստծո։

Իմ Խոսրով քեռին, որ հյուրասենյակում էր, զայրացավ և բղավեց։

— Հանգի՜ստ, մա՛րդ, հանգի՜ստ։ Քո ձին վերադարձվել է, վե՛րջ, ուշադրություն մի դարձրու։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ և պատմվածքից առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները ։ Բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

2. Թվարկի՛ր պատմվածքի գլխավոր հերոսներին: Ջոն Բայրոն Խոսրով քեռին ձին և Արամը

3. Պատմվածքի հերոսների բնութագրի՛ր երեք բառով։ ազնիվ, ընկերասեր

4. Դո՛ւրս գրիր․

  • Ամենաարկածային հատվածը։ Այն հատվածը երբ Ջոն Բայրոն եկավ և տղաներին վստահելով չասաց որ դա իր ձին էր
  • Ամենահուզիչ հատվածը։ Մուրադը փաթաթվեց ձիուն, քիթը սեղմեց նրա քթին, ափով մեղմ շոյեց, և մենք հեռացանք

5. Տեքստից առանձնացրո՛ւ Խոսրով քեռուն բնութագրող տողերը։ Հսկա մարդ է, բայց սիրտը շատ է քնքուշ. դա նրանից է, որ հայրենիքին է կարոտել։

6. Դո՛ւրս գրիր Ղարօղլյանների գերդաստանին բնորոշող հատվածները։ Ղարօղլանյանների գերդաստանի բոլոր ճյուղերը ապրում էին աշխարհում ամենազարմանալի և անհեթեթ չքավորության մեջ։ Ոչ ոք, նույնիսկ մեր ընտանիքի ծերերը, չէին կարող հասկանալ, թե որտեղից էինք մենք բավարար փող ճարում մեր փորը ուտելիքով լցնելու համար։ Ամենակարևորը, սակայն, այն էր, որ մենք հռչակված էինք մեր ազնվությամբ։ Մենք մեր ազնվությամբ հռչակավոր էինք եղել շուրջ տասնմեկ դարեր ի վեր, նույնիսկ այն ժամանակ, երբ ամենահարուստ ընտանիքն էինք մի երկրում, որը մեզ համար և ողջ աշխարհն էր։

7. Մի քանի նախադասությամբ արտահայտի՛ր կարծիքդ տղաների արարքի վերաբերյալ։ Փորձի՛ր արդարացել նրանց։ Նրանք դեռ շատ փոքր էին, բայց իրենք իրանց սխալը ընդունեցին

8․ Պատմվածքի ո՞ր հերոսն էր քեզ նման։ Մեկնաբանի՛ր պատասխանդ։ ոչ ոք

9. Պատմվածքի համար նոր ավարտ մտածիր։ Տղաները ձին չեին տա և ոստիկանությունը իրենց կձեռքապալեր

September 11

Մայրենիի սեպտեմբեր ամսվա ֆլեշմոբ

Բառերը դասավորի՛ր այբբենական կարգով․

  սար, սինձ, սեպտեմբեր, սուտլիկ, սողուն, ստվարաթուղթ

սար

սեպտեմբեր

սինձ

սար

սողուն

ստվարաթուղթ

սուտլիկ

4

Տրված բառերից առանձնացրո՛ւ ավելորդ բառը։ Գրի՛րթե ինչ սկզբունքով ես ընտրել ավելորդ բառը․ 

արշալույս, արևածագ, վաղորդայն, վերջալույս, այգաբաց, առավոտ, լուսաբաց

վերջալույս, քանի որ այն այս բոլոր բառերի հականիշն է։

5

 Տրված բառերից երկուսը հոգնակի թվում «եր» կամ «ներ» վերջավորություն չեն ստանում։ Նշի՛ր այդ բառերը։
վարդ հարս մարդ զարդ կին ընկեր

6

 Նշված բառերից երկուսում «իկ» մասնիկը փոքրացնող-փաղաքշական իմաստ չի արտահայտում: Նշի՛ր այդ բառերը: սիրունիկ ճուտիկ կապիկ քույրիկ մայրիկ գեղեցիկ

7

 Հայերենի այբուբենի թվային արժեքից օգտվելով՝  պարզի՛ր, թե որ տարբերակն է համապատասխանում «աշուն» բառին․ 
1, 400, 7000, 5002, 5, 5000, 9000 1, 500, 7000, 400

8

Եթե լուծես գաղտնագիրըկստանաս աշնանային մրգերի անուններ:  Օգնություն՝ Գաղտնագիրը գտնելու,  կարդալու համար պետք է հիշելոր հայերենի այբուբենի յուրաքանչյուր տառ ունի իր անունը։

Տյունայբնուձա, խեայբղատողատ, սեեչրեկենևինիլյուն

Տանձ, խաղող, սերկեֆիլ

9

 Պատումով կամ տեսանյութով ներկայացրո՛ւ, գովազդի՛ր ամառային արձակուրդի ընթացքում կարդացածդ ամենասիրելի գիրքը, խորհո՛ւրդ տուր ընկերներիդ կարդալ այն: Աշխատանքդ տեղադրի՛ր բլոգումդ, հղումն էլ՝ պատասխանի դաշտում:

Այժմ կպատեմ թե այս ամառ ինչ գիրք եմ կարդացել։ Ես կարդացել եմ անկրկնելի Վիլիամ Սարոյանի <<ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ>> պատմվածքը։ Բոլորին խորհուրդ եմ տալիս հաջորդ ամառ ընթերցել այդ գիրքը։ Իդեպ գիրքը շատ բովանդակալից է և շատ հետաքրքիր։

10

Կարդա՛ լավաշի մասին։ Տեքստում նախադասություններից մեկն ավելորդ է։ Գտի՛ր այդ նախադասությունը և դո՛ւրս գրիր։

Հացն իր զորությամբ դարեր շարունակ եղել է հայերի հավատարիմ ուղեկիցը: Հայկական լեռնաշխարհում հաց թխել են դեռևս Ք.ա. 3-2 հազարամյակներում: Եկեք հասկանանք, թե որտեղից է առաջացել հացի «լավաշ» անվանումը: Լավաշը հայկական բառ է, որն առաջացել է հենց այն պատրաստելու գործընթացից: Խմորը գրտնակելուց հետո այն լավ քաշել և բացել են: Այստեղից էլ առաջացել է լավ քաշած, լավ քաշ, իսկ հետո էլ արդեն լավաշ անվանումը: Ըստ ավանդության հաց թխելու արարողությունը կատարվում էր վաղ առավոտյան, իսկ կրակը թոնրում վառվում էր դեռ արևածագին: Իսկ հաց թխելու գործընթացն ուղեկցվում էր բարի լույսի օրհնանքներով և աղոթքներով: Հնում լավաշը թխել են տոնից տոն և մեծ քանակությամբ: Այս գործընթացը հաճախ տևել է մեկ կամ անգամ երկու օր: Եղել են նաև հատուկ երգեր, որոնք կատարվել են լավաշ թխելու ժամանակ և որոնց միջոցով գովերգել են լավաշի  :համը: Արարատյան դաշտի խաղողը տարբերվում է աշխարհի մյուս տեղերում աճող խաղողից․ այն արտասովոր համ ունի,  քաղցր է ու հյութեղ:
Հնում լավաշը պատերազմների ժամանակ հանդիսացել է զինվորների ուղեկիցն ու պաշտպանը: Մայրերն իրենց ձեռքով թխում էին լավաշը, չորացնում այն և դնում զինվորի ուսապարկի մեջ: Իր երկար պահպանության շնորհիվ այն զինվորներին փրկում էր սովից: Հայերը նաև սովորություն են ունեցել նորահարսի ուսին լավաշ գցելու, ինչի միջոցով ակնկալել են, որ հարսն այդ օջախի հացը կավելացնի: Հայկական ավանդական հարսանիքներում այս սովորությունը պահպանվել է մինչ օրս: Հայերը հավատում էին, որ լավաշը պաշտպանում էր նաև չար աչքից և բացի նորապսակների ուսին գցելուց, այն նաև գցում էին նորածնի վրա:

Արարատյան դաշտի խաղողը տարբերվում է աշխարհի մյուս տեղերում աճող խաղողից․ այն արտասովոր համ ունի, քաղցր է ու հյութեղ:

11

 «Բանիմացիա»  ուսուցողական մուլտֆիլմերի շարքից դիտի՛ր «Հերոս արքան»  մուլտֆիլմը։ Գրի՛ր՝ ի՞նչ գիտեիր, ի՞նչ նոր բան իմացար-սովորեցիր, մուլտֆիլմի ո՞ր հատվածն ամենաշատը հավանեցիր։ Մուլտֆիլմից դո՛ւրս բեր 8-10 հատուկ անուն(մեծատառով գրվող բառեր՝ մարդկանց, քաղաքների, պետությունների, գետերի, լճերի, ծովերի և այլ անուններ)։ 

https://youtube.com/watch?v=al_n2HnqKcM%3Fmodestbranding%3D1%26rel%3D0

Արտաշես, Այրարատ, Հայք, Գուգարք, Սյունիք, Արցախ, Վասպուրական, Փայտակարան, Մույլտֆիլմից սովորեցի այն հատվածը երբ ասում էր որ այն ժամանակներում լծակը քաշել և կամուրջը կփլվի։

12

Կազմի՛ր ֆլեշմոբյան մեկ հետաքրքիր առաջադրանք։

Պատմիր ամառային արձակուրդներից ամենահետաքրքիր դեպքի մասին կամ պատմիր ամառվա որևե օրվա մասին։

September 11

Ի՞նչ է պատմությունը, ինչու՞ ենք ուսումնասիրում

ՀայրենագիտությունՊատմություն

Ի՞նչ է պատմությունը, ինչու՞ ենք ուսումնասիրում

Дата: 28 августа 2025Автор: flouradavtian60280 Комментарии

Մի ժողովրդի պատմությունը նրա կենսագրությունն է․նախ կարևոր է ծնունդը՝ որտե՞ղ ու ե՞րբ է ծնվել, ապա և՝ ամբողջ կյանքը՝ ինչ պայմաններում է այն ընթացել, ինչ դժվարություններ է այդ ժողովուրդը հաղթահարել, մշակույթի ինչ արժեքներ է ստեղծել և այլն։
Մինչ օրս շատերը կարծում են, որ պատմությունը գիտություն է անցյալի
մասին։ Իրականում այդքան էլ այդպես չէ կամ մասամբ է այդպես, քանի որ
պատմությունն այն ամենի մասին է, ինչ տեղի է ունեցել , տեղի է ունենում կամ
կարող է տեղի ունենալ։ Ավելին՝ շատերը պատմությունը պատկերացնում են
որպես անունների և ամսաթվերի ձանձրալի ցուցակ, հեղափոխությունների և
ճակատամարտերի կամ թագավորների, թագուհիների և այլ կառավարիչների
ժամանակավրեպ պատմություններ: Պատմությունը, սակայն, ներառում է
այնպիսի թեմաներ, ինչպիսիք են տնտեսությունը, քաղաքականությունը և
սոցիալական փոփոխությունները, բայց պատմում է նաև իրականացած կամ
չիրականացած երազանքների, ստեղծագործության, փիլիսոփայական ու
կրոնական ոգեշնչման մասին:


Ինչո՞ւ ուսումնասիրել պատմությունը
Պատմության իմացությունը նախ կարևոր է սեփական անցյալն իմանալու
համար։ Այն մասնակցում է մեր ինքնության ձևավորմանը, քանի որ պատմում է այն արժեքների մասին, որոնք մենք կիսում ենք: Պատմությունը հնարավորություն է տալիս վերամտածելու անցյալում կատարված սխալները՝ ապագայում դրանց կրկնությունից խուսափելու համար։ Այն օգնում է հասկանալ, թե ինչպես են այսօրվա իրադարձությունները ձևավորվում անցյալի
իրադարձությունների հիման վրա:

Առաջադրանք

  1. Փորձի՛ր մի քանի նախադասությամբ ներկայացնել ՝ ինչու՞ ենք ուսումնասիրում պատմությունը:

Ծանոթացում-Ի՞նչ է պատմական ժամանակագրական սանդղակը:

Հին և հնագույն ժողովուրդների պատմությունը լավ հասկանալու համար կարևոր է ճիշտ պատկերացնել պատմության թվականությունները և ժամանակագրությունը։ Պատմական ժամանակը ենթաբաժանվում է տարիների, տասնամյակների, դարերի, հազարամյակների: Ստեղծվել է հատուկ ժամանակագրական սանդղակ, մեկնակետ է համարվում 1 թվականը` Հիսուս  Քրիստոսի ծննդյան տարեթիվը, դրանից առաջ ընկած ժամանակահատվածը կոչվում է Քրիստոսից առաջ/Ք.ա./, իսկ հետո ընկածը` Քրիստոսից հետո/Ք.հ./: Քրիստոսից առաջ ընկած ժամանակը հաշվարկվում է յուրահատուկ ձևով՝ տարեթվերի նվազման կարգով: Ք. ա. 200 թվականից մինչև 101 թվականը Ք. ա. II դարն է, 100 թվականից մինչև 1 թվականը՝ Ք. ա. I դարը:

Առաջադրանք

  1. Փորձի՛ր պատասխանել

մեկ դարը 100 տարի է

մեկ հազարամյակը 10 դար է

մեկ տարին 365 օր ունի

մեկ օրը ՝24 ժամ

Ծանոթացում

www.unrv.com/images/400width/roman-numerals.png

Հայոց այբուբենի տառերի թվային արժեքը

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - aybuben.png

Մաշտոցյան գրի ստեղծումից հետո հայերեն տառերն օգտագործվել են նաև իբրև թվարժեքներ: Այդ տառ-թվերով են ստեղծվել միջնադարյան Հայաստանի ճշգրիտ գիտություններին վերաբերող բոլոր գրքերը: Հայերեն 36 տառերը գրվել են 9-ական տառ պարունակող 4 շարքով, որոնք համապատասխանորեն նշանակում են միավորներ, տասնավորներ, հայրուրավորներ և հազարավորներ:

ա = 1 ժ = 10 ճ = 100 ռ = 1000
բ = 2 ի = 20 մ = 200 ս = 2000
գ = 3 լ = 30 յ = 300 վ = 3000
դ = 4 խ = 40 ն = 400 տ = 4000
ե = 5 ծ = 50 2 = 500 ր = 5000
զ = 6 կ = 60 ո = 600 ց = 6000
է = 7 հ = 70 չ = 700 ւ (ու) = 7000
ը = 8 ձ = 80 պ = 800 փ = 8000
թ = 9 ղ = 90 ջ = 900 ք = 9000

Այս 36 տառերի զուգորդմամբ կարելի է գրել 1-ից մինչև 9999 բոլոր ամբողջ թվերը, օրինակ. ծա = 51, ռջղ = 1990, քջղթ = 9999: Հետագայում հայկական այբուբենում ավելացված օ տառը նշանակել է 10000: Մեծ թվերի համար հայերենն ունեցել է հատուկ անվանումներ և պայմանանշաններ: Օրինակ, 10000-ն անվանել են բյուր և նշանակել ^, որը դրվելով տառաթվանշանի վրա, այն մեծացրել է 10000 անգամ: Այսպես՝

      ^                   ^              ^             ^
ա = 10000 բ = 20000 ժ = 100000 ք = 90000000

Առաջադրանք

2. Քո ծննդյան տարեթիվը ներկայացրու՛ հայոց այբուբենի տառերի թվային արժեքով: 70+7000+400

September 9

Թե ինչ ասաց հաճախակի խելագարվող, բայց միշտ ազատամիտ մարդը երիտասարդ թագավորին, ով երբեմն ձանձրանում էր, բայց միշտ ջանում՝ մի բան սովորել

Մի մարդ կար, ով հաճախակի խելագարվում էր։ Մի օր, երբ նա խելագարված չէր, գնում է մոտակա քաղաք, որտեղ շուտով ընկերանում է փողոցի մարդկանց հետ։

Նրանցից մեկն ինքը՝ երիտասարդ թագավորն էր, ով մուրացկանի շորեր էր հագել, որ խուսափի ազգի ամենակորևոր մարդը լինելու բեռից։

Մուրացկանը մոտենում է մարդուն, ով երբեմն խելագար էր, և ասում․

-Խղճա՛ ինձ։

Խելագարն ասում է․

-Անկարելի է, քանի որ դու արդեն յուրացրել ես այդ արտոնությունը։ Մարդ կարող է խղճալ միայն ուժեղներին, ովքեր չգիտեն, որ իրենք թույլից են թույլ են։

-Եթե ինձ չես խղճում,- ասում է թագավորը,-ինձ դրամ տուր, որ մի բան ուտեմ։

Խելագարը կես բոքոն հաց է հանում գրպանից։ Հացի մեջ պանիր էլ է լինում։

-Եթե ես քեզ տամ՝ դու ինձ պարտք կմնաս,-ասում է,- ոչ մի մարդ չպետք է իրեն նվաստացնի մեկ ուրիշի պարտապանը լինելով։ Հրավիրում եմ քեզ՝ իմ հյուրը լինել։ Չնայած սեղան չկա, բայց օրը հաճելի է։ Ու նա տալիս է թագավորին իր բոքոնի կեսը։ Թագավորը փոքր-ինչ շփոթվում է, քանի որ նրա քիմքը շատ ավելի ընտիր կերակուրների էր սովոր։ Նա կծում է հացն ու պանիրը՝ հուսալով, որ նման հասարակ բան ուտելն այնքան էլ տանջալից չի լինի։ Սակայն տանջանքի փոխարեն նա հաճույք է զգում։

-Եթե ես քո հյուրն եմ, ապա դու պետք է իմ հետ ուտես։

Եվ, չնայած այդ հացն ու պանիրը թագավորի երբևէ կերած ամենահամով ուտելիքն էր, նա կիսում է բոքոնը և մեծ կտորը տալիս խելագարին, ով վերցնում է հացը և ասում․

-Դու այլևս մուրացկան չես։

-Ինչո՞ւ,- հարցնում է թագավորը։

-Որովհետև,-ասում է խելագարը,-ես կարծում եմ, թե բոլոր մահկանացուները մեկ են։ Հիմա դու մուրացկան ես համարվում։ Բայց ես կասեի, թե դու թագավոր ես։

Երիտասարդ թագավորին դուր են գալիս խելագարի խոսքերը։ Նա վրայից գցում է մուրացկանի շորերը և ներկայանում արքայական տեսքով։

-Դու չգիտես, թե որքա՜ն ճշմարիտ էր քո ասածը,-ասում է նա,-ես իսկապե՜ս թագավոր եմ։

Խելագարը մի պահ նայում է թագավորին ու դարձյալ խելագարվում։

-Սխալվում ես,-ասում է նա,-դու մուրացկա՜ն ես։

Մի պահ թագավորն այնպես է զայրանում ու վիրավորվում, որ կորցնում է խոսքի թելը, և մտածում է խելագարին դաժանաբար պատժելու մասին։ Բայց կամաց-կամաց նա սկսում է հասկանալ այդ մարդու ասածի իմաստը։ Նա կրկին հագնում է մուրացկանի շորերը և հաճույքով սկսում ծամել հացն ու պանիրը՝ սովորական մահկանացուի նման։

-Այս հացն ու պանիրը շատ լավն են,-ասում է նա,-իմ բախտը բերել է, որ կենդանի եմ, որ կարող եմ շնչել բույսերի բույրը և ծարավս հագեցնել սառնորակ աղբյուրի ջրով։ Այս ամենը բավական է։

-Դու թագավո՛ր ես,-ասում է խելագարը և քայլում փողոցն ի վար։

Առաջադրանքներ

  • Բացատրի՛ր մտքի թելը կորցնել դարձվածքը։ Որևէ պատմություն պատմելիս կանգես առնում և մոռանում ես ընթացքը։
  • Ովքե՞ր էին այս առակի գլխավոր հերոսները։ Ինչո՞ւ էր հեղինակը որպես առակի հերոսներ ընտրել նշված կերպարներին։ Առակի գլխավոր հերոսները թագավորն էր և մի մարդ ով միշտ խելագառվում էր։ Հեղինակը վերցրել է այդ հերոսներին ասելով որ ինչ տեսակի թե ինչ իրավիճակում կլինես միշտ պետք է անել բարի գործ։
  • Ինչո՞ւ էր երիտասարդ թագավորը մուրացկանի շորեր հագել։ Դո՛ւրս գրիր այդ մասին պատմող հատվածը։ մուրացկանի շորեր էր հագել, որ խուսափի ազգի ամենակորևոր մարդը լինելու բեռից։
  • Կարո՞ղ ես հիշել ստեղծագործություններ, որտեղնույնպես թագավորը շրջում էր այլ հագուստների մեջ շպտված։ Մի պահ թագավորն այնպես է զայրանում ու վիրավորվում, որ կորցնում է խոսքի թելը
  • Բնութագրի՛ր թագավորին՝ առակից հիմնավորումներ բերելով։ Թագավորը տարօրինակ էր տարբեր ձևերով օրինակ այս հատվածում։ Մի պահ թագավորն այնպես է զայրանում ու վիրավորվում, որ կորցնում է խոսքի թելը, և մտածում է խելագարին դաժանաբար պատժելու մասին։
  • Բնութագրի՛ր խելագարին։ Խելագարը նույնպես տարօրինակ էր այս հատվածում։ Եթե ես քեզ տամ՝ դու ինձ պարտք կմնաս
  • Առակից դո՛ւրս գրիր բանալի մտքերը և վերլուծի՛ր։ Թագավոր, Բոքոն, Մուրացկան, Խելագար։ Ո՞րն է այս առակի գաղափարը։ Մտքերդ ներկայացարու 4-7 նախադասությամբ։ Առակի գաղափարը նա է որ միշտ պետք է ունենալ բարի սիրտ անկախ իրավիճակից։

September 9

Առաջադրանքների փաթեթ

1. Տրված պատկերի S մակերեսը հաշվելու համար կազմեք տառայինարտահայտություն

S=AxA

S=AxB

S=AxB+CxD

S=AxD+BxC

S=AxD+BxC

S=dxc-axb

S=(b+d)xa-dxc

2. Նշված կոտորակները դարձրու՛  72 հայտարարով կոտորակներ

⅓=24/72
 2/9=16/72
12/24=36/72
 5/6=60/72
 7/8 =63/72

3.Կատարի՛ր կոտորակների գումարում կամ  հանում

 1/7+2/7=3/7                3/10+4/10=7/10             5/12+7/12=1                   7/25+13/25=4/5          16/48+ 21/48=37/48

16/30-5/30=11/30           28/45-13/45=1/3      51/76-14/76 =37/76               87/60-21/60=1/10          103/120- 49/120=9/20

1/4+1/2=3/4              3ъ/15+4/5=1            5/10+3/20=13/20                       1/25+4/5=21/25              15/30+1/3=5/6

1-3/5=2/5               1-4/10

           1-12/20       1-15/21              
1+2/3              1+4/13

4.Տրված թիվը մեծացրու՛  նշված մասով.

ա․36-ը մեծացրու իր 2/9 մասով,=44

բ․45-ը մեծացրու իր 3/ 15 մասով,=54

-**գ․28-ը մեծացրու իր 4/7  մասով :44

5.Արամը իր ընկերների հետ գնաց արշավի։ Նրանք առաջին օրը անցան ճանապարհի 3/8 մասը   և հաջորդ օրվան մնաց անցնելու 10կմ։ Գտի՛ր որքա՞ն էր ամբողջ ճանապարհի երկարությունը: 16

6.Կատարիր գործողությունը.

5.⅓:2.½=32/15
1.11/13+2.2/13=4
⅓:⅛=8/3
½+⅕=7/10


7. Գրիր մի քանի պարզ թիվ, մի քանի բաղադրյալ թիվ:
Հիշեցում: Պարզ թվերը  այն բնական թվեր են, որոնք ունեն իրարից տարբեր միայն երկու բաժանարար, այսինքն` բաժանվում են միայն մեկի, իրենց վրա։

Հիշեցում: Բաղադրյալ են կոչվում այն բնական թվերը, որոնք ունեն երեք և ավելի բաժանարար   

      4 (2 × 2) -բաղադրյալ

  • 6 (2 × 3)
  • 8 (2 × 4)
  • 9 (3 × 3)
  • 10 (2 × 5)
  • 12 (3 × 4)
  • 15 (3 × 5)

·  2 -պարզ 

·  3

·  5

·  7

·  11

·  13

·  17

·  19

8.Հաշվիր տառային արտահայտության արժեքը, եթե a=5, b=125

a*15+ b:25=80
(b-a)*10=1200
 250:b-(a-4)=3
(b-20)*(a+1)=111

9. Հնգանկյան պարագիծը 30 սմ է: Նրա ամենամեծ կողմը 8սմ է, իսկ ամենափոքրը՝ 4 սմ: Մյուս երեք կողմերն իրար հավասար են: Որքա՞ն է այդ կողմերից յուրաքանչյուրի երկարությունը: 6

10. Գտե՛ք այն թիվը, որն աստղանիշի տեղում գրելու դեպքում կստացվի ճիշտ հավասարություն.

ա) 67 + 837 = 904
բ) 1352 + 1025 = 2377
գ) 375 + 185 = 560
դ) 447 + 1235 = 1682
ե) 1000 = 103 + 897
զ) 21345 = 19731 + 1614

 11.Եթե տրված թիվը նախ բազմապատկենք 27-ով, ապա ստացված արդյունքին գումարենք 5, կստանանք 5: Ո՞րն է այդ թիվը: 0

September 8

Գործնական աշխատանք 08.09

1. Ամառվա ամենահետաքրքիր դեպքը գրավոր պատմիր ու պատմությունդ վերնագրի՛ր(եթե չգիտես հետաքրքիր մի դեպք. ամառվա մի օ՛րը նկարագրիր): Մի ամառվա առավոտ մենք մեր ընտանիքով գնացինք սևվան ես և եղբայրս մի լաավ լողացինք այնուհետև դուրս եկանք և ես իմ եղբոյր հետ սկսենցինք ավազներով և հետ եկանք պարկեցի քնեցի։

2. Մի բառով qրի՛ր: որսորդ

ա) Ո՞վ է այն մարդը. որը կենդանիներին հետապնդելով և որսալով է զբաղվում:

բ) Ի՞նչն է  այն առարկան. որ ստանում են մեծ՝ երկար ու լայն կտորից: Վերից վար կախվելով՝ ծածկում, փակում է որևէ բան: Դա նաև բեմն է բաժանում հանդիսասրահից: վարագույր

գ)Ի՞նչն է այն փոքրիկ միջատը, որ երկու թև ունի բարալիկ կնճիթ, որով սնվում է: Իսկ սնվում է արյունով: մոծակ

դ) Ո՞վ է այն արհեստավորը, որն զբաղվում է երեսը սափրելու, մազերը խուզելու, կտրելու, հարդարելու գործով: վարսավիր

ե) Ի՛նչն է այն պղնձյա առարկան, որի մեջ մետաղյա լեզվակ է կախված: Բարակ կամ հաստ պարանով լեզվակը պատերին են խփում՝ հնչեցնելու համար: զանգակ

3.            Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

Եղինջ, շյուղ. պատշգամբ, դարպաս, թակարդ, կաթսա, սրճեփ:

Դարպաս

Եղինջ

Կաթսա

Պատշգամբ

Սրճեփ

Շյուղ

Թակարդ

4. Ա և Բ խմբի բառերի իմաստների  տարբերությունը բացատրի՛ր:

Ա-պարզ               Բ-բայ

պար —     պարել

երգ —      երգել

կանչ —    կանչել

հարց —    հարցնել

5. Տրված բառերը գործածելով՝ պատմությո՛ւն հորինիր:

Թանկ, թմբուկ, հերթ, հիշել, բերդ, գիրք, թիթեռ, թմրած,ընծա, կեռաս:

Մի հին բերթի մոտ ես հիշել էի որ այնտեղ որքան գեղեցիկ առարկաներ կան օրինակ համեղ կեռասները կամ գեղեցիկ էիթեռները

6. Ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում և ի՞նչ են ցույց տալիս:

Ծանր առարկա, կանաչ արտ, բարձր տանիք, գունավոր նկար, բարակ ժապավեն, նեղ ճանապարհ, պղտոր գետ:Ծանր – քաշի հատկություն,

Կանաչ – գույն

Բարձր – բոյով

Գունավոր – տեսքի/gույնի առանձնահատկություն,

Բարակ – հաստության հատկություն,

Նեղ

Պղտոր – թափանցիկության հատկություն: այս բառերը պատասխանում են ինչպիսի հարցին

7.Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գրիր և տեքտը վերականգնի՛ր:

Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա:  Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ:

Որոշ մարդիկ էլ այդպիսին են:

Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ։ Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ։ Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»։ Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա։

8.  Տրված բառերից յուրաքանչյուրին ի՞նչպիսի հարցին պատասխանող մի քանի բառ ավելացրու(աշխատիր չկրկնել):

Օրինակ՝ քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

գեղեցիկ-Քույր, ավագ-եղբայր, անկրկնելի-մայր. սրամիտ-հայր, հոգատար-տատիկ, ծեր-պապիկ:

9.  Գրավոր պատմիր՝ տրված բառն ի’նչ է նշանա­կում:

Գիրք-կարդալու միջոց. դիմակ-դեմքը թակցնելու կամ որպես, դերասան, ընկույզ. ժպիտ, երեխա:

10. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով նախադասություննե՛ր ստացիր:

Ո՞վ ի՞նչ արեց:

Ի՞նչը ի՞նչ եղավ:

Ովքե՞ր ի՞նչ են անում:

Ինչե՞րը ի՞նչ են լինում:

September 8

Գործնական աշխատանք․ 04.09

1.Խմբավորիր բառերն ըստ հոմանիշների։ Ո՞ր բառերը հոմանիշ չունեն այս շարքում, ընդգծիր։
Նիրհել, սարսափել, տխմար, փոս, ննջել, ահաբեկվել, սրդողել, քնել, անգետ, վիրապ, մրափել, զարհուրել, բթամիտ, վախենալ, վեմ, ողորմելի, խրամատ։

2. Բառարանի օգնությամբ գտիր դաժան բառի հոմանիշները:

Վախկոտ, անագորույն, ամբարտավան, ժանտ, դժնի, դժկամ, դժխեմ, բիրտ, անողորմ, դժոխալուր։ դաժան-դժնի,դժկամ-դժխամ,

3.Տրված բառացանկից առանձնացրու հականիշային զույգերը:
Գաղտնի-բացհայտ, համեստ-շքեղ, միանման-տարբեր, տրտմալի-ուրախ, ստոր-բարի, շքեղ-համեստ, բացահայտ-թաքուն, զանազան-միանման, մեծահոգի-փոքրոգի, ուրախալի-տխուր։

4.Տրված շարքից առանձնացրու գեղեցիկ բառի հականիշները:
Մեծավուն, անշուք, չքնաղ, հասարակ, սիրունգեղատեսիլ, պարզ, գողտրիկ, կախարդական, չնաշխարհիկ, բարի, խորոտ։

5.Առաջին շարքի բառերի դիմաց 2-րդ շարքից ընտրիր և գրիր բացատրությունները:
հածե-տառապել, հեծել-ձի նստել,, հեծկլտալ-հեկեկալ, հեծնել-
դեգերել,

6.Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված:
բերանը ջուր առնել – չխոսել
գլխի ընկնել- լսել սխալ է
դանակը ոսկորին հասնել-    համբերությունը հատնել
աշխարհով մեկ լինել- ուրախանալ

7.Ընդգծիր պարզ բառերը:
Կռունկ-պարզ, կորյուն-պարզ, հնչյուն-պարզ, արձան-պարզ, գեղարդ-պարզ, բարակ-պարզ, ամրակ-պարզ, բողոք-պարզ, ընձառյուծ, զարմիկ-պարզ, դադար-պարզ, գալար-պարզ, գովազդ-պարզ, հովար-պարզ, հանդարտ-պարզ, կաղամբ-պարզ, հարուստ-պարզ, կորուստ-պարզ, եղանակ-պարզ, պատում-պարզ։

8. Ընդգծիր բարդ բառերը:
Առաջին, վանահայր-բարդ, հախճապակի-բարդ, փոխըմբռնում-բարդ, տանուտեր-բարդ, ախորժալուր-բարդ, տանտիկին-բարդ, գլխարկ, հոգեցունց-բարդ, ամենուր-բարդ, հացազգի-բարդ, քառասուն, ձեռնասուն-բարդ, շքամուտք-բարդ, ինչքան, մշտապես, որտեղ-բարդ, այսօր-բարդ։

9.Ընդգծիր մեկից ավելի ածանց ունեցող բառերը:
Անձրևորդ, համաստեղություն, անմեկնելի, երկնային, փախստական, ընդունելի,  թարգմանչություն, հայրենիք, հարգանք, խորհրդական, հակաօդային, ենթաշր՛ջան, ձեռնարկություն, թերագնահատում, համադրություն, բանտարկյալ։

10.Ընդգծիր բարդածանցավոր բառերը:
Ձեռնտու, վարկառուգնդասեղ,  զրպարտիչ, ապակեպատգործարանատեր, բանակային, վիրակապարան,աչքաբացավտոկայան, անհուսություն, տարրալուծում, լեզվաբանությունհայազգիթռչնաբուծարանուրվապատկերբնակատեղի, հեռուստացույց։

Հոմանիշներ

1. Յուրաքանչյուր շարքից քամի բառին երկուական հոմանիշ առանձնացնել:
ա) Մեգ, հողմ, թխկի, թավալգլոր, զեփյուռ, լաջվարդ
բ) Հովիկ, որթատունկ, ոսկեզօծ, պղտոր, շոգ, մրրիկ
գ) Գողտրիկ, բարկ, խորշակփոթորիկ, տարերք, ժխոր:

2.Առանձնացրու և կողք կողք գրիր հոմանիշ բառերի 6 զույգ երկու բառ ավելորդ է:
ա) Ալեզարդգագաթվիթխարիազդկռնատանվախճերմակահեր, գեր, հայտարարությունթևատմեծ, բազուկ, քաջկատար:
բ) Արեգակկապույտհսկաթագուհիբացատ, տարաժամ, արփիբացատ, ժամանց, դշխուհիլուրթուշվերջալույսահագին:

3 Տեքստի ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշներով:

Արդար վճիռ

Բաբելացի մի հայտնի առևտրական մահացել էր Հնդկաստանում: դուստրին պսակելուց հետո նա, իր ընդունակությունը բաժանելով երկու հավասար մասերի, ժառանգություն էր թողել երկու որդիներին: Բացի դրանից, նա երեսուն հազար ոսկի ընծա էր թողել այն որդուն, որին կհաջողվեր ապացուցել, որ ինքն ավելորդ է սիրում հորը: կրտսեր որդին հոր պատվին մի հուշարձան կառուցեց, իսկ երկրորդ որդին իր ստացած ժառանգության մի մասն քրոջ օժիտին ավելացրեց: Բոլորն այն կարծիքին էին, որ ավագ որդին է հորը ավելի շատ սիրում, մինչդեռ ավագ քրոջն է սիրում: Ուստի միակամ պնդում էին, որ այդ երեսուն հազարը պիտի ավագ որդուն հատկացվի:
Անկողմնասեր մի դատավոր երկուսին էլ իր մոտ կանչեց և առանձին-առանձին զրուցեց նրանց հետ: Ավագ եղբորը նա ասաց.
-Ձեր հայրը ամենևին էլ չի մահացել նա իր վերջին հիվանդությունից բուժվել է և վերադառնում է Բաբելոն:
— Օրհնյալ լինի Աստված, — պատասխանեց երիտասարդը,- բայց այդ հուշարձանը ինձ վրա շատ թանկ նստեց:
Դատավորը նույն բանը նաև կրտսեր եղբորն ասաց.
-Օրհնյալ լինի Աստված,- ասաց կրտսերը,- ես իմ ամբողջ հարստությունը հորս կվերադարձնեմ, բայց ես կցանկանայի, որ իմ տվածը թողներ քրոջս:
— Դուք ոչինչ չեք վերադարձնի,- ասաց դատավորը,- ավելին, դուք ևս երեսուն հազար ոսկի կստանաք, որովհետև ձեր հորը բոլորից շատ եք սիրում:

September 8

Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր:

Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:
Այն ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:
Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ  վարժեցված է:
Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:
Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:
Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ,  բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգվել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած  ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:
Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:
Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:
Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:
-Այսպիսին է կյանքը, Դեմիան: Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված ենք հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:
…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու  կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:

Հարցեր և առաջադրանքներ:
Ինչի՞ մասին է պատմվածքը: Տղայի մասին որը չեր հասկանում թե, ինչու փիղը չեր փախնում կրկեսից
Ի՞նչ է սովորեցնում այս ստեղծագործությունը: չհանձնվել և միշտ փորձել նոր բաներ
Նմա՞ն ես այդ փղիկին: ոչ
Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշները` հսկայական, ամուր, ակնհայտ, անասելի, խելացի, ջանք, բազում:

Հսկայական – մեծ, գերբարձր, հսկա, ահռելի

Ամուր – կոփված, տոկուն, կայուն, ուժեղ

Ակնհայտ – տեսանելի, պարզ, ինքնին հասկանալի, բացահայտ

Անասելի – անհասկանալի, անբացատրելի, անսահման, չգերազանցելի

Խելացի – իմաստուն, ճարպիկ, հմուտ, խորամիտ

Ջանք – ջանասիրություն, ձգտում, աշխատասիրություն, ջանադրություն

Բազում – շատ, բազմաթիվ, անհամար, բազմաթիվ