October 31

Ուսումնական աշուն

Իմ սիրելի անկյունը Պաշտոնական՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տեխնիկական կենտրոն-ակադեմիա, ավելի հայտնի է որպես Երևանի ֆուտբոլի ակադեմիաֆուտբոլի մարզումների համար նախատեսված ժամանակակից ակադեմիա է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում։ Ակադեմիայի շինարարությունը սկսվել է 2007 թվականին։ Բացվել է 2010 թ.-ի սեպտեմբերի 1-ին Երևանի Ավան վարչական շրջանում՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։ Պաշտոնական բացումն ազդարարել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Ակադեմիայի գլխավոր նպատակն է զարգացնել հայկական ֆուտբոլը։ Կենտրոը ծառայում է բոլոր այն երեխաների և երիտասարդների համար, ովքեր սիրում են ֆուտբոլը։

October 31

Կյանքից թանկ բանը

  1. Կարդա՛ Ավ. Իսահակյանի  «Կյանքից թանկ բանը» առակը:
  2. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    • Դալկահար-գունատ
  3. Գրավոր բացատրի՛ր ջրի երազ, ստրուկ աշխարհ արտահայտությունները:
  4. Ո՞րնէ առակի ասելիքը և ի՞նչ է սովորեցնում այն քեզ: ազատություն
  5. Դո՛ւրս գրիր հիմնական իմաստն արտահայտող տողերը:
    • -Թևե՞րս… ինչպե՞ս, օ~հ, երբեք, երբեք.
    • Առանց թռիչքի կյանքը գին չունի
    • -Թռիր, սիրելիս, ազատ ու վայրի,
    • Թռիր ու ասա ստրուկ աշխարհքին
    • Թե ինչն է թանկը կյանքից ավելի…,-
  6. Առաջադրանքներ դասարանում և տանը կատարելու համար (Գործնական քերականության առաջադրանքներն ավարտի՛ր։)
October 30

Գործնական քերականություն

Վարժություններ (Գործնական քերականություն)

65. Սեր և հոր բառերի տարբեր իմաստներով կազմի´ր նախադասություններ:

Օրինակ՝

Այս տարի մարտը տաք էր ու չոր:

Մութն ընկնելուն պես  մարտը վերջացավ:

Իմ սերը մայրիկիս նկատմամբ անսահման է։

Երկու շաբաթ առաջ տատիկս կաթի սերը դրեց արևի տակ։

Հորս ազգանունը Պողոսյան է։

Ալբերտը ընկավ հորը։

66. Եթե իմաստով մոտ բառերը հոմանիշներ են, ի՞նչ անուն կտաս նույն կամ նման գրություն կամ  հնչողություն ունեցող, բայց  իմաստով  տարբեր բառերին:

Համանուն, նույնանուն

67.Հոտարի բառերի տարբեր իմաստներով կազմի´ր նախադասություններ:

Այսօր տեսանք փոքր հոտ։

Անուշի ծաղիկից հիանալի հոտ է գալիս։

68. Փորձի՛ր բացատրել, թե տրված զույգերն ինչո՞ւ են կոչվում համանուններ:

Մարտ-ամիս — մարտ-մրցում, կռիվ, սեր-զգացմունք — սեր-կաթի սեր, հոր-հայր — հոր-փոս, հոտ-գառների խումբ — հոտ-բույր, անտառ — առանց տառ, արի-եկ – արի-ուժեղ, կար-զգեստի կար — կար-բնագիտություն կար այսօր դպրոցում:

69. Ընդգծված բառերի  և արտահայտությունների փոխարեն փակագծերում տրվածներից մեկը գրի´ր:

Որ խոսքը կարճեր, ավելորդ բաներ չէր ասի: (Կարճ կապեր, երկար չէր)

Պարանը կարճ էր, աշտարակի ծայրին չհասավ: (Կարճ կապեր, երկար չէր)

Գլուխը կախ էր ու սիրտը կոտրված: (Խոնարհ էր, իջեցներ)

Դույլը ջրհորը կախեր թե չէ, թզուկը հայտնվելու էր: (Խոնարհ էր, իջեցներ)

Դռան ժանգոտ փակի վրա ինչ-որ թուղթ դրեց ու գնաց: (Կողպեքի, ծածկի)

Եթե պատուհանը փակի, ցուրտ չի լինի: (Կողպեքի, ծածկի)

October 30

Երկրի ձևը, չափերը: Գլոբուս

Երկիր մոլորակի ձևի և չափերի մասին պատկերացումները հնագույն ժամանակներում եղել են շատ պարզունակ:

Երկրի գնդաձևության գաղափարը տրվել է դեռևս մ.թ.ա. 6-5-րդ դարե­րում հայտնի փիլիսոփա Պյութագորասի կողմից, իսկ հետագայում (մ.թ.ա. 3-2-րդ դար) Արիստոտելը տվեց գնդաձևության ամենապարզ ապացույցը: Նա ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Լուսնի վրա ընկնող Երկրի ստվերն ունի շրջանագծի ձև:

Միջին դարերում Երկրի գնդաձևության գաղափարը մոռացության մատնվեց: Այն ինչ Հայաստանում դեռևս 7-րդ դարում Անանիա Շիրակացու հայտնի «Աշխարհացույցի» հիմքում դրված էր Երկրի գնդաձևության գաղափարը:

1522 թ. Ֆերնան Մագելանի շուրջերկրյա ճանապարհորդությունը դար­ձավ Երկրի գնդաձևության առաջին իրական ապացույցը:

Երկրի գնդաձևության վերջնական և տեսանելի ապացույցը տիեզերանավերից կատարված լուսանկարներն են:

Երկրի չափերը: Մինչև երկրի չափերին անցնելը՝ ծանոթանանք Երկ­րի առանցք և բևեռներ տերմիններին: Երկրի առանցքն այն երևակայական գիծն է, որն անցնում է նրա կենտրոնով, և որի շուրջը պտտվում է Եր­կիրը: Երկրի մակերևույթի այն կետերը, որոնցով անցնում է առանցքը, կոչվում են բևեռներ:

քարտեզ

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երկիրն իրական գունդ չէ, այլ՝ բևեռներից սեղմված է:

Երկրի ամենամեծ շրջանագիծը, որը երկիրը բաժանում է երկու հավա­սար մասերի, կոչվում է հասարակած, որի երկարությունը մոտ 40000 կմ է: Հասարակածին զուգահեռ տարված երևակայական շրջանագծերը կոչ­վում են զուգահեռականներ, իսկ Երկրի բևեռներով անցնող երևակայական կիսաշրջանագծերը միջօրեականներ:

Ինչպես միջօրեականները, այնպես էլ՝ զուգահեռականները գլոբուսի և քարտեզի վրա նշվում են աստիճաններով: Բնականաբար, 00-ի զուգահեռականը հասարակածն է, իսկ հետաքրքիր է, թե ո՞րն է 00-ի միջօրեականը:

Միջազգային համաձայնությամբ՝ Լոնդոնի մոտ գտնվող Գրինվիչի աստղադիտարանի վրայով անցնող միջօրեականն ընդունվել է որպես զրո­յական կամ գլխավոր միջօրեական: Ընդունված է գլխավոր մի­ջօրեականով և դրա հակառակ կողմով անցնող 1800-ի միջօրեականով երկրագունդը բաժանել արևելյան և արևմտյան կիսագնդերի:

Միջօրեականների ու զուգահեռականների միմյանց հետ հատումից առաջացած ցանցը կոչվում է աստիճանացանց:

Աստիճանացանցի օգնությամբ որոշում են որևէ օբյեկտի՝ քաղաքի, գյուղի, տվյալ վայրի կամ օվկիանոսում լողացող նավի «հասցեն»՝ աշ­խարհագրական կոորդինատները գլոբուսի կամ քարտեզի վրա: Աշխարհագրական կոորդինատներն են աշխարհագրական լայնությու­նը և երկայնությունը:

Աշխարհագրական լայնությունը ցույց է տալիս Երկրի մակերևույթի որևէ կետի հեռավորությունը հասարակածից դեպի բևեռներ՝ աստիճան­ներով արտահայտված:

Աշխարհագրական լայնությունը լինում է հյուսիսային (հս. լ.), և հա­րավային (հվ. լ.):

Օրինակ՝ Երևանը գտնվում է հս. լ. մոտ 400 զուգահեռականի վրա: Սա­կայն այդ լայնության վրա կան բազմաթիվ այլ քաղաքներ: Հետևաբար՝ անհրաժեշտ է իմանալ նաև մյուս կոորդինատը՝ աշխարհագրական եր­կայնությունը:

Աշխարհագրական երկայնությունը ցույց է տալիս Երկրի մակերևույթի որևէ կետի հեռավորությունը սկզբնական մի­ջօրեականից դեպի արևելք կամ արևմուտք՝ աստիճաններով արտահայտ­ված:

Աշխարհագրական երկայնությունը լինում է արևելյան (արլ. ե.) և արևմտյան (արմ. ե.): Օրինակ՝ Երևանը գտնվում է արլ. ե. 44,50 միջօրեականի վրա:

Այսպիսով՝ Երևանի աշխարհագրական կոորդինատներն են հս. լ. 400 և արլ. ե. 44,50, այսինքն՝ Երևանը գտնվում է դրանց հատման կետում:

Քարտեզ: Ունենալով պատկերացում Երկրի ձևի ու չափերի, դրա վրա գտնվող օբյեկտների մասին, ինչպես նաև՝ դրանք ավելի կիրառական դարձնելու համար, անհրաժեշտություն է առաջացել երկրագունդը կամ նրա առանձին մասերը պատկերել թղթի կամ որևէ հարթության վրա, ինչն անվանել են աշխարհագրական քարտեզ:

Տարբեր քարտեզներից կազմված գիրքը կոչվում է ատլաս:

Գլոբուս: Երկրագնդի մանրակերտը կոչ­վում է գլոբուս, որը լատիներեն նշանակում է գունդ: Գլոբուսը հնարավորու­թյուն է տալիս երկրագունդը տեսնելու ամ­բողջությամբ :

Առաջին հաջողված գլոբուսը պատրաս­տել է գերմանացի աշխարհագետ Մարտին Բեհայմը 15-րդ դարում:

Առաջին հայատառ գլոբուսը պատրաստվել է Վիեննայի Մխիթարյան Միաբանությու­նում 1850 թ. և գտնվում է Միաբանության թանգարանում:

Հարցեր
1.Ի՞նչ են միջօրեականները և զուգահեռականները:
2. Ի՞նչ է գլոբուսը:
3. Ի՞նչ է հասարակածը:

October 29

А.С. Пушкин Унылая пора, очей очарованье

А.С. Пушкин «Унылая пора, очей очарованье…»

Унылая пора, очей очарованье,

Приятна мне твоя прощальная краса!

Люблю я пышное природы увяданье,

В багрец и в золото одетые леса,

В их сенях ветра шум и свежее дыханье,

И мглой волнистою покрыты небеса,

И редкий солнца луч, и первые морозы,

И отдалённые седой зимы угрозы.

Константин Бальмонт «Осень»

Поспевает брусника,
Стали дни холоднее,
И от птичьего крика
В сердце только грустнее.

Стаи птиц улетают
Прочь, за синее море.
Все деревья блистают
В разноцветном уборе.

Солнце реже смеется,
Нет в цветах благовонья.
Скоро Осень проснется
И заплачет спросонья.

Сравнение картин В.А. Серова «Осенний вечер» и И.И. Левитана «Золотая осень»

Словарь: унылое серое небо, потухшие осенние краски, потрепанные деревья, уныние, тоска, печаль, пожелтевшая листва, тусклый вечерний свет, легкие облачка, ясное небо, яркие наряды, спокойствие, умиротворение, золотая осень, янтарные и медовые крона деревьев, уют, живописный вид

October 29

գործնական քերականություն

Առաջադրանքներ դասարանում և տանը կատարելու համար  (Գործական քերականություն)

56. Բառերը գույգ- զույգ խմբավորի՛ր   ըստ  օրինակիԵթե մոտնման իմաստ ունեցող բառերը հոմանիշներ ենինչպե՞ս կկոչվեն հակառակ իմաստ ունեցողները:

Օրինակ`

բարձր — ցածր,

 տալ — վերցնել:

Միշտ-երբեք

Անարատ-արատավոր

Ոչնչացնել-ստեղծել

Բացահայտ-գաղտնի

Թույլ-ամուր

Վերջին-առաջին

Համաձայնել-հրաժարվել

Հանգստանալ-աշխատել

Գտնել-կորցնել

Հավաքել-վատնել

Աջ-ձախ

Արթուն-քնած

Ընդունել-մերժել

57.Տրված բառերի հականիշները գրի´ր:

Սիրուն-տգեղ, լավ-վատ, մեծ-փոքր, ներքև-վերև, ուշադիր-անուշադիր, բարեկամ-անծանոթ, աղքատ-հարուստ, կուշտ-քաղցած, դիտավորյալ-պատահական, հիշել-մոռանալ, վառել-մարել, դրական-բացասական, հրաժեշտ տալ-բարևել, հյուսել-արձակել, թույլատրել-արգելել, ընկնել-բարձրանալ, գումարել-հանել, թափթփել-հավաքել, պապանձվել-աղմկել, գիշեր-ցերեկ, ելք-մուտք, ավարտել-սկսել, օգնել-խանգարել, արագացնել-դանդաղացնել:

58. Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով:

Կենսաբանները պնդում են, որ գազանները միայն շարժվող առարկաներն են տեսնում. անշարժկենդանին անհետանում է նրանց աչքից:

Մարդիկ դատարկ երկինք են տեսնում, իսկ ծիծեռնակի, ջրածիծառի և մի քանի ուրիշ թռչունների համար երկինքը լիքը է  միջատներով:

Գիտնականները պարզել են, որ ստորջրյա աշխարհը ոչ թե լռության, այլ աղմուկի աշխարհ է:

59. Առածներն ընդգծված բառերի հականիշներով լրացրո´ւ:

Անպտուղ ծառը կկտրեն, պտղաբեր ծառին քար կգցեն:

Բարին որ չլիներ, չարը աշխարհը կքանդեր:

Դևին դժոխքը ցույց չտաս, դրախտի ճանապարհը չի իմանա:

Թացն էլ չորի հետ վառվում է:

Կաթի հետ մտածը հոգու հետ  դուրս կգա:

Հագուստի նորն է լավ, ընկերոջ հինը:

Մինչև չգա վերջինը, չի հիշվի սկզբինը:

October 17

Ինքնաստուգում

1.Լրացրո՛ւ բաց թողնված տառերը: (3 միավոր)   Ամառվա մի օր ուղ-որները, կես-րվա շոգից սաստիկ հո-նած, ճանապար-  էին գնում: Նրանք տեսան մի սոսի, մոտեցան և պա-կեցին նրա ստվերում` հանգստանալու: Նայելով սոսու ոստերին` իրար մեջ խոսեցին.   – Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մար-կանց  համար անօ-ուտ: Սոսին նրանց տխրաձայն պատասխանեց .  – Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ ու անօգուտ անվանում: Այդպես էլ որոշ մարդկանց բա-տը չի բերում. նրանք լավություն են անում մերձավորներին, բայց շնոր-ակալություն չեն ստանում:

Ամառվա մի օր ուղևորները, կեսօրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ  էին գնում: Նրանք տեսան մի սոսի, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու: Նայելով սոսու ոստերին` իրար մեջ խոսեցին.   – Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց  համար անօգուտ: Սոսին նրանց տխրաձայն պատասխանեց .  – Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ ու անօգուտ անվանում: Այդպես էլ որոշ մարդկանց բախտը չի բերում. նրանք լավություն են անում մերձավորներին, բայց շնորհակալություն չեն ստանում:

Ամառվա մի օր ուղևորները, կեսօրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ  էին գնում: Նրանք տեսան մի սոսի, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու: Նայելով սոսու ոստերին` իրար մեջ խոսեցին.   – Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց  համար անօգուտ: Սոսին նրանց տխրաձայն պատասխանեց .  – Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ ու անօգուտ անվանում: Այդպես էլ որոշ մարդկանց բախտը չի բերում. նրանք լավություն են անում մերձավորներին, բայց շնորհակալություն չեն ստանում:

2.Տեքստից դո՛ւրս գրիր 4 բառ, որոնց հնչյունների և տառերի քանակը չի համապատասխանում։ (2 միավոր)

ճանապարհ, ուղևոր, շնորհակալություն, որոշ:

3. Քանի՞ տառ և քանի՞ հնչյուն կա հետևյալ բառերից յուրաքանչյուրում՝ ճանապարհ, ուղևոր, սոսի, ոստ։ (2 միավոր)
ճանապարհ- 8 տառ 7 հնչյուն
ուղևոր- 5 տառ 6 հնչյուն
սոսի- 4 տառ 4 հնչյուն
ոստ- 3 տառ 4 հնչյուն

4․Ուղևոր բառի հնչյուններից յուրաքանչյուրով սկսվող բառեր գրի՛ր: (1 միավոր)

Ուղտ
Ղեկ
ԵՎա
Ոստ
Րոպե

5 Բացատրի՛ր հետևյալ բառերն ու արտահայտությունները՝ (2 միավոր)։ ուղևոր, անօգուտ, ոստ, ապերախտ, գլուխ տալ, շունչը փչել
Ուղևոր- տեղեր գնացող
Անօգուտ- օգուտ չունեցող
Ոստ- ոստը ճյուղն է։
Ապերախտ- անշնորհակալ
գլուխ տալ- խոնհարվել
շունչը փչել- համարյա մեռնել