November 28

Քարտեզ

Քարտեզները օգնում են մեզ տեղից տեղ փոխադրվել: Գործիքներ, որոնք պատմում են ճշմարտությունն այն աշխարհի մասին, որտեղ ապրում ենք: Քարտեզները գործիքներ են, և արվեստի ու դիզայնի տեսակների պես՝ դրանք էլ ունեն պատմություն և կարող են բացահայտումներ կատարել իրենց ստեղծման ժամանակների մասին: Ամենահաջող քարտեզները թեմատիկներն են, այսինքն կոնկրետ որևէ թեմայի մասին: Գոյություն ունի քարտեզի դիզայնի գեղեցիկ ավանդույթ:

Աշխարհի ամենահին քարտեզը բաբելոնականն է (մ․ թ․ ա․ 6-րդ դար)

Մ. թ. ա. 6-րդ դարի բաբելոնյան կավե սալիկ-քարտեզում տեղ գտած երեք երկրներից մեկը Հայաստանն է, այսինքն՝ արդեն ավելի քան 2600 տարի է՝ մենք մեր տեղն ունենք աշխարհի ամենահին քարտեզի վրա:

Մեր նախնիների համար աշխարհը մի հողակտոր էր, որի ափերը չորս կողմից ողողված էին ջրով։ Սակայն նրանք չէին սահմանափակվում իրենց իմացածով և շարունակում էին աշխարհը «չափելու» նոր փորձեր կատարել։ Այդ չափումների շնորհիվ ստեղծվում էին քարտեզներ։

Աշխարհի քաղաքական քարտեզ, 2013թ. օգոստոս, ըստ ԱՄՆ ԿՀՎ-ի (CIA) աղբյուրների

Ինչո՞ւ է հյուսիսը միշտ վերևում

21-րդ դարում, հատկապես, երբ ինչ-որ մեկն ապրում է հյուսիսային կիսագնդում, ընդունված է համարել, որ քարտեզները պետք է ուղղված լինեն դեպի հյուսիս: Այսպես են վարվել մինչև 16-րդ դարը, հետո երբ բոլոր քարտեզները սկսեցին արտադրվել Եվրոպայում, բոլորի համար կենտրոն սկսեց համարվել հենց Եվրոպան:

Աստվածաշնչի համաձայն՝ մեծ ջրհեղեղի ժամանակ տապանից դուրս կյանքի ոչնչացումից հետո Նոյի երեք որդիները (Սեմը, Հաբեթը և Քամը) շարժվեցին տարբեր մայրցամաքներ՝ երկիրը վերաբնակեցնելու և կառավարելու նպատակով: Սեմին բաժին հասավ Ասիան, Քամը գնաց Աֆրիկա, իսկ Հաբեթը՝ Եվրոպա: Ստորև քարտեզի վրա «T»-ն մայրցամաքները իրարից տարանջատող ջրի զանգվածների ամբողջությունն է:

Քարտեզները ներկայացնում են պատմություններ, այլ ոչ թե փաստեր

Քարտեզները նկարագրում են ժամանակի պատմությունը և մարդկանց ծագումը, նույնիսկ ժամանակակից «Google Earth»-ը մեր ժամանակի տեսողական նշանների և խորհրդանիշների միասնություն է: Այս քարտեզները, ներկայացնում են տեղեկությունների մեծ բաժին, և այն շատերին է հասանելի:

Քարտեզները տարբեր բովանդակություն են ունենում, օրինակ կարող են լինել աշխարհագրական՝

  • աշխարհի քարտեզներ,
  • մայրցամաքների քարտեզներ,
  • երկրների և տարածաշրջանների քարտեզներ

Հանդիպում են նաև այնպիսի քարտեզներ, որտեղ ներկայացված են օգտակար հանածոները, այսինքն որտեղ կա ոսկի, գազ, նավթ որևէ քարի տեսակ և այլն:
Կան մշակութային քարտեզներ, որտեղ երևում են մշակութային կենտրոնները՝ թանգարաններ, թատրոններ, այլ կարևոր մշակութային կենտրոններ:
Գույություն ունեն ծովային քարտեզներ, որտեղ երևում են միայն ջրային տարածքները երկիր մոլորակի:

Կա հատուկ գիտություն՝ քարտեզագրություն, որը օգնում է ճիշտ գծել, կազմել քարտեզները:

Հայաստանի աշխարհագրական քարտեզ՝

Հայաստանի և Արցախի հանրապետության աշխարհագրական քարտեզ

Հայաստանի և Արցախի հանրապետության վարչական քարտեզ, որտեղ երևում են մարզերի բաժանումները և մարզկենտրոնները:

Այժմ google maps ծրագրով կարելի է հեշտությամբ և արագ քարտեզի միջոցով կողմնորոշվել, գտնել որևէ աշխարհագրական կետ, կամ էլ նշել նպատակակետ և այդ քարտեզների օգնությամբ հասնել ցանկալի վայրը հնարավորինս հեշտ ու կարճ տարբերակով:

Առաջադրանք՝ գծիր և տեղադրիր բլոգումդ մեկ նյութի տակ։

  1. Երևան- Գյումրի երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր թե քանի կմ է Երևանից Գյումրի ճանապարհը, ո՞ր մարզերով է անցնում, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ գնալը։

Անցնում ենք Բյուրականով, Թալինով և Ազատանով։ 127 կմ է և 2ժ 11ր։

  1. Հրազդան-Կապան երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր թե քանի կմ է Հրազդանից Գյումրի ճանապարհը, ո՞ր մարզերով է անցնում, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ գնալը։

Անցնում ենք Սիսիանով։ 5ժ է և 32ր և 317կմ։

  1. Երևան-Արատեսի երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր թե քանի կմ է Երևանից Արատես ճանապարհը, ո՞ր մարզերով է անցնում, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ գնալը։

Անցնում ենք Եղեգնաձորով, Արտաշատով և Մասիսով։ 2ժ և 33ր: 150կմ։

  1. Ձեր բնակավայրից մինչև դպրոց երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր թե քանի կմ է ճանապարհը, ո՞ր փողոցներով է անցնում, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ հասնելը։

November 27

Գետակի վրա

  1.  Գետակի վրա

Գետակի վրա
Թեքվել է ուռին
Ու նայում է լուռ
Վազող ջրերին։

… Երազ-աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ։

Եվ գլուխը կախ՝
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ՝
Գալիս են, գնում…

  1. Բանաստեղծության մեջ հականիշ բառերի զույգ կա: Գտի՛ր և դո՛ւրս գրիր: գալիս-գնում
  2. Գրի՛ր ուրախ բառի հոմանիշը, ապա հականիշը: ուրախ-զվարթ, թխուր
  3. Իմացածդ ծառատեսակները թվարկի՛ր: Եղևնի , Սոճի, Բառդի, Ուռենի, Սեկվոյա, բաոբաբ
  4. Ինչո՞ւ է հեղինակն այս բանաստեղծության համար ընտրել հենց ուռենին. մտովի պատկերացրո՛ւ և նկարագրի՛ր ուռենին: Ուռենին համարվում է ամենալացկան ծառը և այս բանաստեղծության համար օգտագործվել է ուռենին։
  5. Նոր վերնագիր մտածիր բանաստեղծության համար լացող ուռենին
November 26

Ավստարլիա

ավստրալիա

Ավստրալիան միակ մայրցամաքն է, որի ողջ տարածքը պատկանում է մեկ պետության։ Այստեղ են բնակվում պարկավորները՝ կաթնասունները, որոնք իրենց ձագուկներին պահում են փորի վրայի պարկում։ Թռչուններից ամենամեծը էմու ջայլամն է, ամենագեղեցիկը՝ դրախտահավը։ Ավստրալիայի արևելյան ափի երկայնքով ձգվող Մեծ արգելախութն աշխարհի ամենամեծ կորալյան խութն է։

Այս տարածաշրջանը ներառում է Ավստիալիան, Նոր Զելանդիան, Պապուա Նոր Գվինեան և հազարավոր կղզիներ, որոնք ձգվում են Խաղաղ օվկիանոսում: Սա աշխարհի ամենանոսր բնակեցված շրջաններից է: Որոշ երկրներ կազմված են հարյուրավոր կղզիներից:

Զարմանալի փաստեր

Ամբողջ տարածքը պատկանում է 1 պետության:

Մեծ արգելախութը աշխարհի ամենամեծ կորալյան խութն է:

Реклама

Ուլուրուն ամենամեծ մերկ ժայռաբեկորն է:

Պապուա Նոր Գվինեայում ապրում են 700 ցեղեր:

Բնիկներն Ավստրալիա են եկել 40.000 տարի առաջ:

Լրացնել բաց թողած բառերը

Ամենափոքր մայրցամաքը Անտարկտիդան է։ Ավսարլիան միակ մայրցամաքն է, որի ողջ տարածքը պատկանում է մեկ պետության։ Այստեղ են բնակվում պարկավորները՝ կաթնասունները, որոնք իրենց ձագուկներին պահում են փորի վրայի պարկում։

Թռչուններից ամենամեծը Էմու ջայլամն է, ամենագեղեցիկը՝ դրախտահավը ։

Ավստրալիայի արևելյան ափի երկայնքով ձգվող Մեծ արգելախութն աշխարհի ամենամեծ կորալյան խութն է։

Այս տարածաշրջանը ներառում է Ավստիալիան, Նոր Զելանդիան, Պապուա նոր գվիենան և հազարավոր կղզիներ, որոնք ձգվում են Խաղաղ օվկիանոսում:
Սա աշխարհի ամենանոսր բնակեցված շրջաններից է: Որոշ երկրներ կազմված են հարյուրավոր կղզիներից:

November 23

Վաղ երազանքը

Կար չկար մի փոքրիկ մանուկ կար։ Այդ մանուկի անունը Լիոնել Անդրես Մեսսի է նա ապրում է Արգենտինայում, չունի ընկերներ, նրա ընկերները իր եղբայրներն են։Երբ Լեոն 6-տարեկան էր, նա իր տատիկի հետ գնացել էր եղբայրների խաղը դիտելու, նա չէր խաղում, որովհետև նա դեռ շատ փոքր էր։ Խաղը սկսվելու ժամանակ իր եղբայրների թիմի աջ հարձակվողը ունենում է լուրջ վնասվածք, և մարզիչը ստիպված դուրս է հանում խաղ փոքրիկ Լեոյին։ Մեսսին այդ խաղում խփում է 3-հաղթական գոլ, որից հետո հաճախում է թիմի բոլոր մարզումներին, հաճախում է բոլոր խաղերին։ Սակայն նա չգիտեր, թե նրան ինչ փորձություններ է սպասվում։ Որոշ ժամանակ անց Մեսսիի մոտ նկատում են հիվանդություն, նա շատ կարճահասակ էր իր տարիքի համար։ Դրա համար էլ նա ամեն առավոտ սրսկում էր դեղ, որը իր ընտանիքի համար շատ թանկ էր։ ԵՎ երբ Լեոն դարձավ 13 տարեկան, fc barcelona-ի ակադեմիան առաջարկեց Լեոյի ընտանիքին և նրան, որպեսզի նա գա fc barcelona։ Սակայն ծնողները համաձայնվեցին մեկ պայմանով, որ դեղերի ամբողջ գումարը պետք է վճարի barcelona-ն։ Barcelona-ան ստիպված համաձայնվեց, քանի որ չէր ուզում կորցնել իր միակ հնարավորությունը։ Լեոն շատ լավ դրսևորեց իրեն և նա գնաց պաշտոնապես Fc barcelona: Լիոնել Մեսսիի դեբյուտը պաշտոնական խաղում կայացել է 2004 թվականի հոկտեմբերի 16-ին, նա դաշտ է դուրս եկել «էսպանյոլի» դեմ խաղի ավարտից 8-րոպե առաջ։ Կատալոնական դերբիում Բարսելոնան հաղթեց 1։0 հաշվով։ Արգենտինացին <<Կապույտ նռանքարերի >> կազմում իր առաջին գոլը խփեց 2005 թվականի մայիսի 1-ին <<Ալբասետեի>> դեմ խաղում։ Մեսսին խաղադաշտ մտավ հանդիպման հենց վերջնամասում և գոլ խփեց Ռոնալդինյոյի փոխանցումից հետո։ Այսպիսով, Լիոնելը դարձավ կատալոնական ակումբի պատմության մեջ ամենաերիտասարդ խաղացողը, ով գոլ խփեց Իսպանիայի առաջնության խաղում։ Լիոնել Մեսսին Բարսելոնայում անցկացրելլ է 18 տարի և արժանացել բազմաթիվ թիմային և անհատական մրցանակների։ Կապույտ նռնաքարերի կազմում Մեսսին 10 անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունը, 7 անգամ Իսպանիայի գավաթը, չորս անգամ Չեմպիոնների լիգան և երեք անգամ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը։ 18-տարի Բարսելոնայում խաղալուց հետո 2021-թվականին Լեոն սկանդալային իրավիճակի պատճառով հեռացավ Բարսելոնայից։ ԵՎ գնաց Ֆրանսիական Ակումբ Paris Sait-German,որը կրճատ ասում են P.S.G: Ֆրանսիական ակուբում Մեսին նվաճեց տարբեր մրցանակներ Լիգա 1 և այլն։ Մեսսին իրեն վերցրեց 30 համարը, չնայած Մեսսիի ընկեր Նեյմառը, որը նույնպես խաղում էր ՊՍԺ-յում ցանկացավ իր 10-համարը տալ Մեսսիին։ Բայց Մեսսին չնթունեց Քանի որ նա ամենասկզբում,երբ նոր էր սկսել խաղալ Բարսելոնայում նրան տվել էին 30-համարը։ Նա խաղաց ՊՍԺ-յում 2-տարի և այդ ընթացքում նա կարողացավ 2022 թվականին նվաճել իր <<Վաղ երազանքը>> հաղթել աշխարհի խաղերը։ 2014 թվականին, երբ Մեսսին դեռ խաղում էր Բարսելոնայում Արգետինայի հավաքականը կարողացավ Մեսսիի հետ անցնել մինչև եզրփակիչ, սակայն Արգենտինայի հավաքականը պարտվեց Գերմանիային 1։0 հաշվով, որի գոլի հեղինակը դարձավ Մարյո Գյոցեն։ Իսկ 2018 թվականին Արգետինայի հավաքականը նույնիսկ չկարողացավ դուրս գալ խմբային փուլից։ Դրա համար Մեսսին որոշում կայացրեց ավարտել իր կարիերան ազգային հավաքականում, բայց դա տեղի չունեցավ քանի որ բոլոր երկրպագուները պահանջում էին Մեսսիի վերադարձը, Մեսսին չկարողացավ չընդունել երկրպագուների պահանջը և 2022 թվականին Արգենտինան կարողացավ նվաճել Լիոնել Մեսսիի հետ երկար սպասված տիտղոսը։ Աշխարհի խաղերում Արգենտինան կարողացավ պարտվել ընդամենը մեկ անգամ, ինչը շատ տարօրինակ է, քանի որ այդ պարտությունը եղել է Սաուդյան Արաբիայի դեմ, չնայած որ Արգենտինան առաջին խաղակեսում հաղթում էր Մեսսիի իրացրած 11-մետրանոցի պատճառով, չնայած Սաուդյան Արաբիան արեց շատ չսպսված կոմբեկ և հաղթեց 2։1 հաշվով։ Մեսսին քանի որ արդեն նվաճել էր տիտղոսը ուզեցավ խաղալ մի քիչ թույլ լիգայում և գնաց Ամերիկա <<Ինտեր Մայամի>> չնայած Մեսսիին առաջարկում էին մեկ միլիարդ չորս հարյուր հազար Եվրո։ Բայց Մեսսին ընտրեց ոչ թե փողերը այլ լավ կարիերան։ Մեսսին ապրում է մի մեծ օսաբնյակում որը գտնվում է Ա․Մ․Ն-ում հասել է բազում նվաճումների դարձել է ամենատիտղոսային ֆուտբոլիստը և հաղթել է աշխարհի խաղերը իր հավաքականի հետ։