December 18

Անհատական պլան

  1. Անուն, Ազգանուն-Վան Վարդապետյան
  2. Դպրոց, դասարան- Հյուսիսային դպրոց 5-1 դասարան
  3. Ընտրությամբ գործունեություն-Դիզայն Տաթև Աթոյանի մոտ և Դիզայն ընկեր Գուրգենի մոտ
  4. Երթուղուց օգտվու՞մ եք- Այո միակողմանի
  5. Երկարացված օրվա ճամբարից օգտվու՞մ եք-Ոչ
  6. Լրացուցիչ պարապմունք (գրեք որտեղ եք հաճախում պարապմունքի դասերից  հետո, և նշեք առարկայի անունը)-Այո Գնում եմ Ֆուտբոլի, հանդես եմ գալի Ավանի Ակադեմիայի 14-3 թիմում
  7. Լողալ գիտե՞ք-Այո
  8. Հեծանիվ վարու՞մ եք-Այո
December 9

Ցանկությունների ծառը

  • Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին  նրա վրա, քամին թեթև  վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն, ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:
  • Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր:
  • Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում:  Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր:
  • Նա օճառ էր վաճառում  գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին:
  • Մի օր նա կանգնեց կախարդական ծառի տակ ու ասաց.
  • -Ուզում եմ, որ  մեր թաղում ապրող բոլոր  աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա:
  • Հենց  նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա:
  • Այնտեղ ցուրտ էր ու տխուր,  փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները:
  • Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում:
  • Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.
  • -Ես ուզում, եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան:
  • Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.
  • -Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»:
  • Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են` Երկրի՞, թե՞ Լուսնի վրա:
  • Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»:
  • Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.
  • -Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ,  թող բոլորն ինձ  Ուիլիամ Քեդոգան Սմիթի  փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜:
  • Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել:
  • Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն,ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:
  • Առաջադրանքներ




  • 1. Դո՛ւրս գրիր անծանոթ ու անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  • կեռնեխ-թրչնի տեսակ
  • 2. Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած հատվածը:
  • 3. Ի՛նքդ վերնագրիր պատմությունը:
    • Կվերգնագրեի այսպես<< Ուիլիամ Քեդոգան Սմիթը և Կեռնեխը >>։
  • 4. Լրացրո՛ւ բաց թողած տառերը՝ կես-ր,  թխվա-ք, գլուխկոն-ի, ցանկու-յուն, թռ-ուն: Հուշում՝ «Ցանկությունների ծառը» հեքիաթի մեջ այս բառերը կան:
  • Կեսօր, թխվածք, գլուխկոնծի, ցանկություն, թռչուն։
  • 5. Գրի՛ր հետևյալ բառերի հոմանիշները՝ գիրուկ, լաց լինել, մտածել, ցանկանալ:
  • Գրիուկ-գեր, լաց լինել-լացել, մտածել-խորհել, ցանկանալ-ուզել
  • 6. Գրի՛ր հետևյալ բառերի հականիշները՝ տխուր, հայտնվել, վաճառել, արագ:
  • Տխուր-ուրախ, հայտնվել-կորել, վաճառել-գնել, արագ-դանդաղ
  • 7. Պատմությունից դո՛ւրս գրիր 5 ածանցավոր բառ, առանձնացրո՛ւ ածանցները, այդ ածանցներով կազմի՛ր նոր բառեր:
  • Կախարդ+ական-վճռ+ական
  • Մայր+իկ-հայր+իկ
  • Հրուշակ+եղեն-խնձորհրուշակեղենի եղեն
  • Փորք+իկ-շն+իկ
  • Տն+ակ-սոխ+ակ
  • 8. Գրի՛ր շարադրություն` «Ես՝ ցանկությունների ծառի տակ» վերնագրով:
    Գրի՛ր այնպես, որ պատումը՝
    • լինի հետաքրքիր
    • ունենա  նկարագրություններ
    • նկարագրությունները լինեն պատկերավոր
    • լինի անմիջական
    • ներկայացնի նաև զգացողություններ՝ ուրախություն, անհանգստություն, ափսոսանք և այլն:
    • Աշխատանքը տեղադրի՛ր բլոգում:
December 9

էլֆ Սարան

Կար-չկար մի էլֆ կար, նրա անունը Սարա էր։ Նա շատ էր սիրում Նոր տարին և նրա արտաքինի պատճառով Ձմեռ պապը չէր թողնում նրան, որպեսզի նա գար երեխաներին նվեր նվիրելու։ Երբ Ձմեռ պապի սիրելի էլֆը հիվանդացավ, նա ստիպված էր վերցնել իր հետ Սարային։ Սարան չէր հավատում, որ նա պետք է գնա և օգնի Ձմեռ պապին նվերներ տալիս, դրա համար նա մոտեցավ Ձմեռ պապին և հարցրեց․

—Արդյո՞ք ես գալու եմ նվերներ բաժանելու Ամանորին։

Ձմեռ պապը պատասխանեց․

—Այո, պատրաստվիր, Սարա, ճիշտ է, դու տգեղ ես, բայց ոչինչ, դու դիմակ կհագնես

Եվ Սարան նեղված մտավ սենյակ, որ նա պետք է դիմակ հագնի գնալուց առաջ։ Նոր տարվա գիշերը, երբ արդեն գնալու ժամանակն էր, Սարան հագավ իր էլֆի հագուստը, բայց դիպմամբ դիմակ չհագավ։ Հենց Ձմեռ պապը Սարային կանչեց նստելու թռչող սահնակը, Սարան հիացմունքով մոտեցավ սահնակին և նստեց։ Երբ հասան Հայաստան, Ձմեռ պապը և Սարան բոլորին բաժանեցին նվերները։ Սարայի համար տարօրինակ էր, որ ոչ մեկ նրան չասաց, որ նա տգեղ է։ Երբ հասան վերջին տան մոտ,, Ձմեռ պապը հրաժարվեց նվեր նվիրել մի աղջկա, քանի որ նա էլի ասում էր որ նա շատ տգեղ է։ Աղջիկը իրականում Ձյնունանուշիկն էր, որը կերպարանափոխվել էր, որպեսզի տեսներ՝ իսկապե՞ս Ձմեռ պապը բարի է։ Հանկարծ Սարան գոռաց Ձմեռ պապի վրա, խլեց նրա ձեռքի նվերը, նվիրեց Անահիտին։ Բայց նա չգիտեր, որ Անահիտը Ձյունանուշիկն էր, երբ Սարան նվերը նվիրեց Անահիտին, Անահիտը հանեց իր դիմակը և Ձմեռ պապը ուղղակի խոսք չուներ, որ ասեր Ձյունանուշիկին։ Ձյունանուշիկը խլեց Ձմեռ պապի ձեռքից իր կախարդական փայտիկը և դարձրեց նրան բեղերով դդում և կերավ։

Այսպիսով Սարան դարձավ գլխավորը։