June 11

Մաթեմատիկայի ստուգատես

1. Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի  միավորը 5 է, հարյուրավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները 3։

1) 33435

2) 34335

3) 33345

4) 53433

Отменить выбор

2․Ո՞ր շարքի թվերն են դասավորված  աճման  կարգով:

1) 124, 4523, 3221, 2891, 19

2) 19, 124, 2891, 3221, 4523

3) 1350, 1200, 982, 444, 210

4) 210, 440, 982, 1231, 132

Отменить выбор

3. Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից  կցագրենք  4 թվանշանը:

1) 4

2) 40

3) 400

4) 4000

Отменить выбор

4․ 20214 > 20*14 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն նշվածներից, ո՞ր  թվանշանը կարող ենք տեղադրել, որ անհավասարությունը ճիշտ լինի։

1) 1

2) 3

3) 2

4) 8

Отменить выбор

5․ Գտի՛ր  35 թվի 2/5 մասը:

1) 7

2) 14

3) 21

4) 9

Отменить выбор

6․ Ընտրի՛ր այն պատասխանը, որը 3 ժամ 25 րոպեն արտահայտում է րոպեներով․

1) 2005

2) 205

3) 25

4) 2050

Отменить выбор

7. Նկարում պատկերի ո՞ր մասն է ներկված կանաչով:

Подпись отсутствует

1) 5/10

2) 10/5

3) 3/10

4) 4/10

Отменить выбор

8. Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի գումարը, եթե գումարելիներից յուրաքանչյուրը փոքրացնենք  4-ով։

1) Կմեծանա 8-ով

2) Կմեծանա 4-ով

3) Կփոքրանա 4-ով

4) Կփոքրանա 8-ով

Отменить выбор

9․ Գտի՛ր  7684   թիվը  10-ի  բաժանելիս  ստացված  մնացորդը:

1) 84

2) 4

3) 684

4) 0

Отменить выбор

10․Հավասարակողմ  եռանկյան  կողմի երկարությունը  8սմ  է։ Որքա՞ն է այդ եռանկյան պարագիծը։

1) 64սմ

2) 16սմ

3) 24սմ

4) 32սմ

Отменить выбор

11-15-րդ  առաջադրանքների  ճիշտ պատասխանը  գրի’ր յուրաքանչյուր առաջադրանքից հետո նշված տեղում:

11. Ըստ օրինաչափության գտի՛ր տրված հաջորդականության հաջորդ անդամը՝  250, 500, 750, …

12․Հաշվի՛ր  4800- (24·100-500) արտահայտության արժեքը։

13. AB հատվածի երկարությունը 35դմ է, CB հատվածը՝ 26դմ (տե՛ս նկարը): Գտի՛ր AC հատվածի երկարությունը:

Подпись отсутствует

14. Տուփում կա 10 կանաչ,  6 կապույտ և 5  դեղին մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից, համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը դեղին է։

15. Քառակուսու  մակերեսը  49սմ  քառակուսի է: Գտի՛ր քառակուսու կողմի  երկարությունը:

16-17-րդ առաջադրանքների լուծման ընթացքը  ներկայացրու՛  առաջադրանքներից   հետո   նշված  տեղում:

16.Զամբյուղում  կար 35 խնձոր։ Մայրիկը  զամբյուղից վերցրեց զամբյուղում եղած խնձորների  3/5  մասը։ Քանի՞ խնձոր  մնաց զամբյուղում:

17. Նարեկի հայրը 42 տարեկան է, իսկ Նարեկը նրանից փոքր է 6 անգամ։ 5 տարի հետո Նարեկը հայրիկից քանի՞ տարով փոքր կլինի։

Отправить

Очистить форму

June 7

Արագիլ․ Մայրենիի ստուգատես

Կարդա´ տեքստը  և կատարի´ր առաջադրանքները:

Արագիլներ

Հայաստանում արագիլների կարելի է հանդիպել գրեթե ամենուր, բայց հատկապես Արարատյան դաշտում: Մեր երկրում շատ են սպիտակ արագիլները: Սևերը հանդիպում են Սևանա լճի ավազանում, հյուսիսային և հարավարևմտյան շրջաններում: Սև արագիլը չափազանց զգուշավոր թռչուն է և նախընտրում է ապրել խուլ անտառներում՝ աղմկոտ աշխարհից հեռու:

Հայտնի է այս թռչունների ևս 16 տեսակ, որոնք տարածված են արևադարձային և բարեխառն գոտիներում:

Սպիտակ արագիլի մարմնի երկարությունը 100-115 սանտիմետր է, թևերի բացվածքը՝ 155-165 սանտիմետր: Այո՛, մեծ է թվում այս թռչունը, սակայն նրա զանգվածն ընդամենը 4 կիլոգրամ է:

Արագիլն իր բույնը հյուսում է ճյուղերից, խոտաբույսերից ու լաթերից՝ տանիքներին, ծառերի, աշտարակների, ժայռերի վրա, ամեն տեսակի սյուների ծայրերին: Ունենում է 3-5 ձագ: Նորածին ձագերը կարողանում են ձայն արձակել. դա ծնողներին կանչելու, վտանգի մասին զգուշացնելու համար է: Մեծանալով նրանք այդ հատկությունն աստիճանաբար կորցնում են, և արդեն հասուն արագիլները հաղորդակցվում են միայն կտուցի կափկափյունով: Այդ ձայնն ասես գարնանամուտի ավետիս լինի: Արագիլներն համարձակ թռչուններ են. իրենց բույնը պաշտպանելու համար պատրաստ են համառորեն մարտնչելու:

Արագիլները սնվում են միջատներով, ձկներով, երկկենցաղներով, սողուններով, մկներով, նաև բույսերով: Արագիլը գյուղացու օգնականն է. այն ոչնչացնում է գյուղատնտեսական վնասատուներին:

Առաջադրանքներ

1-ին մաս

  1. Հայաստանի ո՞ր տարածքում են ավելի հաճախ հանդիպում  արագիլներ։ Արագիլների կարելի է հանդիպել Արարատյան դաշտում։
  2. Արագիլների քանի՞ տեսակ է հայտնի աշխարհում և քանի՞ տեսակ կա Հայաստանում։  Աշխարհում կա 16 տեսակ արագիլ, իսկ հայաստանում 2

3․ Գրի՛ր արագիլի մարմնի չափերը։    Արագիլի մարմնի երկարությունը 100-115 սանտիմետր է,   թևերի բացվածքը՝ 155-165 սանտիմետր, իսկ զանգվածն ընդամենը 4 կիլոգրամ է:

  • Ինչի՞ց է իր բույնը հյուսում արագիլը։ Արագիլն իր բույնը հյուսում է ճյուղերից, խոտաբույսերից ու լաթերից
  • Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  • Հայաստանում արագիլներ չկան։
  • Արագիլները վնաս են հասցնում գյուղացիներին։
  • Արագիլներն ունենում են 3-5 ձագ։
  • Արագիլները շատ վախկոտ թռչուններ են:

2-րդ մաս


1․ Գրի´ր՝  ի՞նչ նոր բան իմացար արագիլների մասին:  Ես իմացա, որ արագիլները ընդամենը 4 կիլոգրամ են կշռում

2․ Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։

Շատ-քիչ

Սև-սպիտակ

Մեծ-փոքր

Համարձակ-անհամարձակ

3․ Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:        

1․ արագիլ

2․  ծառ                                     

4․ Տեքստի թվերն արտահայտի՛ր  բառերով։

Հարյուր տասնհինգ

Հարյուր

Տասնվեց

Երեք

Հինգ

5․ Տրված գոյականները դարձրո՛ւ բայեր (գործողություն ցույց տվող բառեր)․

գիր-գրել

սեր-սիրել

ջուր-ջրել

ծաղիկ-ծաղկել

Նկար-նկարել