April 27

Ջեկոյի նոր արկածները

Լինում է չի լինում մի Ջեկո է լինում։ Այս Ջեկոն թափառական շունիկ էր։ Նա ուներ մի երազանք և ուզում էր դառնալ ինչպես Պետռուշ Պետռակովը։ Մի օր Ջեկոի քաղաքի վրա հարձակվեց Դոնգոլոն Բոնգոլն։ Պետռուշ Պետռակաովը հասավ, որ օգնի իր քաղաքին, սակայն նրա վրա հարձակվեց Դոնգոլոն Բոնգոլոի բանակը, բայց Ջեկոն իր հավաքած ոսկորով գնեց ջուր և հանկարծակի Դոնգոլոն Բոնգոլն կանգնեց Ջեկոի ջրին և ընկավ։ Ջեկոն հաղթեց նրան։ Ուռաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա

April 25

Վարդը

Վարդը

Վ. Գյոթե

թարգմանությունը՝ Հ. Թումանյանի

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,

Տեսավ մի վարդ դաշտի միջին.

Վարդը տեսավ, ուրախացավ,

Մոտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ.- Քեզ կպոկեմ,

Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։

Վարդը ասավ.- Տե՜ս, կծակեմ,

Որ չմոռնաս փշոտ վարդին.

Փշոտ վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տղան պոկեց,

Պոկեց վարդը դաշտի միջին.

Փուշը նրա ձեռքը ծակեց,

Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.

Քնքուշ վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

Հարցեր և առաջադրանքներ

1. Շարունակի՛ր պատմել բանաստեղծությունը:

Փոքրիկ տղան դաշտում մի վարդ տեսավ ու շատ ուրախացավ մոտեցավ որպեսզի քաղի։

2. Ինչպիսի՞ն է վարդը այս բանաստեղծության մեջ.

ա. _________________ վարդ

բ. _________________ վարդ

գ. _________________ վարդ

դ. _________________ վարդ

3. Գրի՛ր ու նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը:

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,

Տեսավ մի վարդ դաշտի միջին.

Վարդը տեսավ, ուրախացավ,

Մոտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

4. Ի՞նչ գույն կընտրես ամբողջ բանաստեղծության համար: Ինչո՞ւ

Վարդի պես կարմիր:

5. Պատասխանի՛ր.

ա. Վարդերն ինչո՞ւ փշեր ունեն: որպեսզի պաշպան վեն

բ. Փշերն ինչո՞ւ վարդեր ունեն: որպեսզի պաշպանեն վարդին

April 24

Հայր Բոնամիի հեքիաթը

Հայր Բոնամիի հեքիաթը

Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ

Հայր Բոնամին գիտեր-չգիտեր, ընդամենը մի հեքիաթ գիտեր: Ամեն օր նա այդ հեքիաթն

էր պատմում և այնքան էր պատմել, որ բոլորս արդեն անգիր էինք արել: Հեքիաթը

որսորդների մասին էր և այնքան զվարճալի էր, որ լսողը ծիծաղից թուլանում էր:

Ահա այդ հեքիաթը. Լինում են, չեն լինում, երկու որսորդ են լինում: Օրերից մի օր,

սովորականի պես, շներին առաջ են անում ու գնում որսի: Էս շներից մեկը սատկած է

լինում, մյուսի բերանում էլ իսկի շունչ չի լինում: Գնում են, գնում, հասնում են մի անտառ:

Էս անտառում ոչ ծառ է լինում, ոչ էլ թուփ: Հանկարծ դիմացի թփից մի նապաստակ է

դուրս գալիս, կանգնում որսորդների առաջ, բայց սրանք ոչ մի նապաստակ էլ չեն

տեսնում: Թր՜ըխկ, թր՜ըխկ… Կրակում են, նապաստակին սպանում, ուրախանում:

Ու շվարում կանգնում են. չգիտեն, թե ինչ անեն:

– Հասկացա՜,- բացականչում է նրանցից մեկը: – Հրե՜ն, էն դղյակը տեսնո՞ւմ եք, գնանք

այնտեղ:

Գնում են: Մոտենում են թե չէ՝ տեսնում են դղյակի պատերի բոլոր քարերը դես ու դեն են

շաղ տված. դղյակ մի ասա, մի ավերակ ասա:

Թա՜կ, թա՜կ… Թակում են դղյակի դուռը, հետն էլ գոռում՝ «Ա՜յ մարդ, դուռը բաց արա, մենք

գիտենք, որ դու կաս, բայց հիմա այդտեղ չես»:

Դուռը բացում է մի մորուքավոր: Էս մորուքավորի մորուքը էնքան երկար է լինում, որ

մինչև գետին էր հասնում: Բայց մորուքի մեջ ոչ մի մազ չի լինում:

– Ի՞նչ եք ցանկանում, բարի պարոններ,- հարցնում է նա:

– Մի նապաստակ ենք սպանել, ուզում ենք տապակել, բայց նապաստակ չունենք:

– Ի՜նչ եք ասում,- պատասխանում է մարդը: – Դե լավ, նե՜րս համեցեք: Ես էլ մի մեծ

կաթսա ունեմ: Կաթսաս անտակ է, տակն էլ տակից պոկված է: Բայց ոչինչ, նապաստակը

բերեք, կկտրատենք, կլցնենք մեջը: Մսի կտորները կթափվեն, մսաջուրը կմնա:

Այսպես, ամեն օր, հայր Բոնամին մեզ պատմում էր իր այս հեքիաթը, և դա շատ

զվարճալի էր:

Հարցեր և առաջադրանքներ

1. Հեքիաթից դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ

բացատրի՛ր:

2. Ինչի՞ մասին էր Հայր Բոնամիի հեքիաթը:

Այս հեքիաթը կարծես Սուտլիկ Որսկանը լիներ։ Համարիա ամեն ինչ նման էր ։

3. Նշված բառերն ու արտահայտությունները փոխարինի՛ր ուրիշ բառերով ու

արտահայտություններով:

Հայր Բոնամին մի տխուր պատմություն գիտեր:

Մարդիկ շվարել, կանգնել էին ապարանքի մոտ:

Որսորդները թակեցին խորտակված դղյակի դուռը:

4. Հայր Բոնամիին կարո՞ղ ես նկարագրել:

Ինձ թվում է որ նա մեծ մորուք ունի, երևի մի 45-ից-50-տարեկան է, ունի մեծ կանաչ աջքեր, և փոքր ունքեր։

5. Սուտլիկ որսկանն ի՞նչ կասեր, եթե լսեր հայր Բոնամիի հեքիաթը:

Սա ուղղակի աբսուրտ է։ Ես Սուտլիկ որսկանը չլինեմ թե հայր Բոնամին չգտնեմ ու հարցազրույց չտամ։

6. Հորինի՛ր.

Լինում է, բայց չի լինում . մի 45-տարկեն մարդ է լինում։

April 20

Ճանապարհորդ Ջեկոն

Ճանապարհորդ Ջեկոն

Ստեփան Զորյան

Մի անգամ աշնանը ես մի ուրախ ճանապարհորդություն կատարեցի դեպի Երևան։

Լենինական քաղաքից մի պառավ` զամբյուղը ձեռին եկավ-մտավ մեր վագոնը։

– Կարելի՞ է։

– Համեցե՛ք, մայրիկ, համեցե՛ք…

Եվ մենք չորս հոգով մի կողմ քաշվեցինք ու պառավին տեղ տվինք մեր նստարանի վրա։

Պառավը նստեց, զամբյուղը դրեց ոտների տակ ու փեշերով ծածկեց խնամքով. հետո

գրպանից մի գիրք հանեց, ակնոցը դրեց աչքերին ու սկսեց կարդալ։ Եվ էլ ոչ մի խոսք։

Չորս հոգի նստած ենք կողք կողքի, ոչ մեկս չի հարցնում ո՞վ եք, ո՞ւր եք գնում, ինչպես

լինում է առհասարակ։

Է՜հ, պատահում են այդպիսի մարդիկ էլ, որ խոսել չեն սիրում։

Այդպես անխոս գնում ենք մի փոքր տեղ, մեկ էլ տեսնեմ պառավի զամբյուղի մեջ ինչ-որ

բան է շարժվում։

«Երևի հավ է»,- մտածում եմ։

Բայց պառավն այդ շարժումից անհանգստացավ, անմիջապես ոտքով խփեց զամբյուղին

և փեշերով ավելի ծածկեց։

Մի կարճ տարածություն նա ոտն այնպես մի քանի անգամ զարկեց զամբյուղին ու

շարունակեց անխոս կարդալ:

Մի քիչ էլ գնացինք, զամբյուղից ճանկռտոց լսվեց:

Այս անգամ պառավը փեշերը ետ տարավ ու կռացավ զամբյուղի վրա և կամաց, շատ

կամաց, հազիվ լսելի ձայնով սաստեց.

– Սո՛ւս, սո՛ւս, անպիտան։

Մեր կուպեի ճամփորդները զարմացած իրար նայեցին, իսկ ես մտածեցի, որ զամբյուղինը

հավ չի, այլ երևի կատու։

Գնացինք մի փոքր էլ, կոնդուկտորը եկավ տոմսերն ստուգելու։

– Ձեր տոմսը, ձեր տոմսը,- կրկնում էր նա բարձրաձայն։

Եվ այդ ժամանակ ահա պառավի փեշերի տակից հանկարծ.

– Հա՛ֆ-հա՛ֆ-հա՛ֆ…

Վագոնը լցվեց շան հաչոցով։

Ճամփորդները եկան հավաքվեցին հաչոցի վրա, իսկ պառավն, իրեն կորցրած, ոտով

խփում էր զամբյուղին և շարունակ շշնջում.

– Ջեկո՛, Ջեկո՛, անպիտա՛ն…

Շունը բոլորովին չի լսում. հաչում է, կլանչում և զամբյուղը ճանկռոտում։

Բարկացած կոնդուկտորը կռացավ և վախվխելով զամբյուղը բաց արավ. նապաստակի

արագությամբ դուրս նետվեց մի պստիկ, կատվից էլ փոքր ճերմակ շնիկ` վզին կապույտ

ժապավենից մի բանթ։

Դուրս նետվելով` նա մի ակնթարթ իր խոշոր, սև աչքերով նայեց անծանոթ դեմքերին և,

պառավին նկատելով, թռավ նրա գոգը։

– Սա ի՞նչ բան է,- ասում է կոնդուկտորը,- ձեզ ո՞վ իրավունք տվեց շանը բերել վագոն։

– Ի՜նչ կա որ,- ասում է պառավը շանը գրկելով,- զամբյուղի մեջ ձեզ հո վնաս չի տալիս։

– Շունը վագոն մտցնելու իրավունք չկա,- զայրանում է կոնդուկտորը։- Եկող կայարանում

կա՛մ կիջնեք, կա՛մ շանը կթողնեք։

– Վա՛յ, ես իմ Ջեկոյին չեմ թողնի։ Գրկիս կպահեմ։

– Չի՛ կարելի,- կտրեց կոնդուկտորն ու անցավ մյուս ճամփորդների տոմսերն ստուգելու։

Հասանք կայարան. պառավը շփոթված սկսեց շանը փաթաթել փալասներով, երևի

այդպես պահելու, որ չհեռացնեն։ Բայց կոնդուկտորը շուտով վերադարձավ։

– Դե, մայրիկ, կա՛մ իջեք, կա՛մ շանը թողեք էս կայարանում։

Պառավը չի համաձայնում։

– Չեմ կարող,- ասում է,- շունը թողնել։ Սա տղայինս է. դրել է, որ տանեմ Երևան։

Կմեռնեմ` չեմ թողնի։

– Դե՛ իջեք։

– Ո՛չ կիջնեմ, ո՛չ կթողնեմ…

Երկար նա իրենն էր ասում, սա` իրենը, մեկ էլ կոնդուկտորը նեղսրտած առաջ եկավ։

– Հասկացի՛ր, մայրիկ, ես իրավունք չունեմ վագոնում շուն թողնելու։

Այս ասելով` նա շանը խլեց պառավի ձեռքից և կլանչեցնելով տարավ դռնից գցեց դուրս։

Պառավը ճղճղաց ու վազեց կոնդուկտորի ետևից, բայց մինչև կերթար դեպի դուռը,

գնացքը շարժվեց։

Պառավը մնաց շվարած։

– Վա՛յ, հիմա ես ի՜նչ պատասխան տամ տղիս։

Ու մինչև մյուս կայարանը նա ձեռները խփում էր ծնկներին ու վշտացած տրորվում,

հուզվում.

– Վա՛յ։ Ջեկո ջան, քեզ պահեցի, որ կորցնե՜մ։ Վա՛յ, Ջեկո ջան…

Այսպես հասանք մյուս կայարանը. հազիվ գնացքը կանգնել էր` մեկ էլ պառավի շնիկը,

լեզուն հանած, վազեվազ ընկավ վագոն և թռավ պառավի գոգը։

Ճամփորդները զարմանքից վեր կացան։

– Ա՜, եկա՜վ, շունն եկա՜վ,- ձայն տվին իրար ու հավաքվեցին շան գլխին։

Աղմուկի վրա կոնդուկտորը նորից երևաց։

– Էդ ինչպե՞ս, որտեղի՞ց եկավ,- զարմացավ նա։

– Չե՞ք տեսնում ո՛նց է հևում,- նկատեց մեկը,- գնացքի ետևից վազել է, էլի։

Վազե՜լ… ամենքը զարմացած էին, թե ի՛նչպես է կարողացել մի կայարանից մինչև մյուսը

վազել այս պստիկ շունը, ինչպե՛ս շունչը չի կտրվել…

Բայց ինչ ասես, որ եկել էր։

Սակայն բոլորից շատ զարմացած էր պառավը, նա ուրախությունից շանը սեղմում էր

կրծքին ու կրկնում.

– Ջեկո՛ ջան, Ջեկո՜…

Իսկ Ջեկոն ետին ոտներով կանգնում էր նրա գոգին, առաջին ոտները դնում նրա կրծքին

և ուզում էր կարծես համբուրել նրա երեսը, բայց երեսին չհասնելով` լիզում էր ձեռները։

Բոլորս ծիծաղում էինք, ուրախանում, իսկ կոնդուկտորը նորից կպավ պառավին` թե`

կա՛մ պիտի իջնես, կա՛մ շունդ կթողնեմ կայարանում…

Պառավը նորից պինդ գրկեց շանը, որ կոնդուկտորը չտանի. խնդրեց, աղաչեց, որ թողնի,

փող կտա, տոմս կառնի։

Բայց կոնդուկտորը դարձյալ լսել չուզեց, ու շանը քաշեց իր կողմը։

– Ես իրավունք չունեմ վագոնը շուն թողնելու, ինձ պաշտոնից դուրս կանեն, հասկացի՛ր,

պառավ, հասկացի՛ր։

Ու նորից շունը կլանչեցնելով տարավ դրեց պլատֆորմի վրա և ինքը բարձրանալով,

վագոնի դուռը փակեց։

Այս անգամ պառավը լաց եղավ։

Իսկ ես, խղճալով թե՛ պառավին և թե՛ շանը, գլուխս վագոնի լուսամատից հանած` նայում

եմ տեսնեմ` ինչ է անելու խեղճ շնիկը այդ անծանոթ կայարանում։

Երբ գնացքը շարժվեց Ջեկոն սկզբում շշմած, պոչը ետին ոտների արանքը կոխած, նայեց

շարժվող վագոններին, ապա մեկեն սկսեց վազել գնացքի կողքով։

Գնացքն արագացրեց ընթացքը, Ջեկոն նույնպես, նա վազում էր գլուխն ուսերին դրած,

այնպես, ինչպես նապաստակն է վազում. ցատկելով, թռչելով… վազեց-վազեց, մեկ էլըհը՛- թռավ վերջին վագոնի սանդուղքի վրա և նստեց լեզուն հանած։

Ուրախությունից ուզեցի մյուս ճամփորդներին պատմեմ Ջեկոյի ճարպիկությունը և ցույց

տամ նրա տեղը, բայց մտածելով, որ բանը կոնդուկտորի ականջը կընկնի, լռեցի։ Լավ էր,

որ ուրիշ ճամփորդ չէր նկատել, և նա մնաց այդպես մինչև մյուս կայարանը։

Ու երբ հասանք մյուս կայարանը, Ջեկոն նորից եկավ պառավի գոգն ընկավ։

Նորից ծիծաղ, ուրախություն։ Պառավը համբուրում է Ջեկոյին ու ծիծաղում մյուսների

հետ։

Եկավ կոնդուկտորն էլ, ուզեց բարկանալ, բայց իմանալով բանն ինչպես է եղել, ինքն էլ

սկսեց ծիծաղել։

– Դե որ էդպես է, նորից զամբյուղը դիր, մայրիկ,- ասաց նա։- Միևնույն է, դա արդեն

սովորել է առանց տոմսի ճամփորդել։

Ջեկոն, կարծես կոնդուկտորի խոսքերը հասկանալով, ինքը թռավ-մտավ զամբյուղը։

Պառավը կափարիչը վրա բերեց, նորից ոտը դրեց վրան և փեշերով ծածկեց։

Ջեկոն հիմա հանգիստ էր. ո՛չ շարժվում էր զամբյուղում, ոչ ճանկռոտում այն, ո՛չ էլ

հաչում։

Եվ այդպես հասանք Երևան։

Հարցեր և առաջադրանքներ

1. Պատմվածքից դո՛ւրս գրիր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ

բացատրի՛ր։

2. Այս դարձվածքները փոխարինի՛ր մեկ բառով.

ձայն ծպտուն չհանել -լռել

իրավունք տալ -տույլատրել

վնաս տալ -վնասել

3. Ո՞վ է պատմում այս պատմությունը. Ճիշտ պատասխանը նշի՛ր.

պառավը-սխալ է

ուղեկցորդը-սխալ է

ճանապարհորդներից մեկը-ճիշտ է

4. Ի՞նչ կպատմես շնիկի մասին:

Նրա անունը Ջեկո է։ նա սպիտակ է բայց փոքր է։

5. Արդարացրո՛ւ տատիկին:

Դուք չէք ամաչում խեղճ տատիկը իրա տղու համար շուն տանի դուք ել առանց զգուշացնելու վագոնից շանը դուս եք հանում։ Ես լինեի տատիկի տեղը մեկ աստղ կդնեի ու կհեռացնեի գործից։

6. Արդարացրո՛ւ կոնդուկտորին:

ես արդարացնելու տեղ չունեմ ծեր տատիկ է, շունել մի փոքր շունա էլի գոնե տարիքին նայեր ասեր իրա տղու համարա տանում լավ կլիներ որ իր մայրիկը իրեն վագոնով շուն տաներ ու շանը վագոնից դուրս հանեին։

7. Մեղադրի՛ր տատիկին:

ես չէմ մեղադրելու անյդ հոյակապ անձնորութցյանը։

8. Մեղադրի՛ր կոնդուկտորին:

նա շատ բռի է։

9. Հորինի՛ր. «Ջեկոյի նոր արկածները»

April 14

Գրադարանում

Գրադարանում

Վիլյամ Սարոյան

(մաս երկրորդ)

Ծեր գրադարանավարուհին մի պահ նայեց երկու ընկերներին։ Հանրային գրադարանում,

երկար տարիների իր աշխատանքի ընթացքում սա բոլորովին անսովոր մի դեպք էր։

– Լավ,- ասաց նա վերջապես,- գուցեև լավ է, որ դուք չեք կարող կարդալ։ Ես կարող եմ

կարդալ։ Վերջին վաթսուն տարիներին շատ գրքեր եմ կարդացել և չեմ կարող ասել, թե

ինչ֊-որ բան կփոխվեր, եթե կարդացած չլինեի։ Դե, այժմ գնացեք և ձեր ուզածի չափ

դիտեցեք գրքերը։

– Շնորհակալություն, տիկին,- ասաց Լայոնելը։

Երկու ընկերները շարժվեցին դեպի գաղտնիքի և արկածների ավելի մեծ ոլորտներ։

Լայոնելը ավելի շատ գրքեր ցույց տվեց Յուլիսիսին։

13

– Սրանք,- ասաց նա,- և դրանք՝ վերևում եղածները, բոլորը գրքեր են, Յուլիսիս։- Նա մի

պահ մտքերի մեջ ընկավ։- Արդյոք ի՞նչ է ասվում բոլոր այդ գրքերի մեջ,- նա ցույց տվեց

գրքերով լեցուն հինգ դարակ։- Հետաքրքիր է, ի՞նչ է գրված այս բոլորի մեջ,- ասաց նա։

Վերջապես նա գտավ մի գիրք, որը արտաքինից շատ գեղեցիկ էր երևում։ Նրա կազմը

կանաչ էր, թարմ խոտի նման։- Իսկ այս մեկը,- ասաց նա,- այս մեկը տես ինչքան գեղեցիկ

է, Յուլիսիս։

Փոքր – ինչ վախենալով իր արածից, Լայոնելը այդ գիրքը հանեց դարակից, մի քիչ պահեց

ձեռքում, հետո բացեց։

– Տես, Յուլիսիս,- ասաց նա,- սա գիրք է։ Նայիր։ Մեջը ինչ֊-որ բան կա ասված։- Նա ցույց

տվեց տպագրված տողերը։- Ահա «ա»…ն,- ասաց նա,- սա է «ա»֊-ն։ Սա էլ ուրիշ տառ է,

բայց չգիտեմ, թե որն է։ Բոլոր տառերը տարբեր են, Յուլիսիս, բառերն էլ են տարբեր։- Չեմ

կարծում, որ ես երբևէ կարդալ կսովորեմ,- ասաց նա,- բայց այնքան եմ ուզում իմանալ, թե

ինչ է ասված այս բոլոր գրքերի մեջ։ Ահա նկար է,- ասաց նա,- աղջիկ է նկարված։

Տեսնո՞ւմ ես։ Գեղեցիկ է, չէ՞։ – Նա թերթում էր էջերը.- Տեսնո՞ւմ ես, էլի տառեր և բառեր,

մինչև գրքի վերջը։ Սա հանրային գրադարան է, Յուլիսիս,- ասաց նա,- ամենուր գրքեր

են,- նա ակնածանքով նայում էր տպագիր տողերին, շարժում շուրթերը, կարծես փորձում

էր կարդալ։ Հետո գլուխն օրորեց։ – Չես կարող իմանալ, թե ինչ է գրված գրքում, Յուլիսիս,

մինչև որ կարդալ չիմանաս, իսկ ես կարդալ չգիտեմ,- ասաց նա։

Կամացուկ փակեց գիրքը, դրեց տեղը, և երկու ընկերները ոտքի թաթերի վրա դուրս եկան

գրադարանից։ Դրսում Յուլիսիսը սկսեց ցատկոտել, որովհետև ուրախ էր։ Նրան թվում

էր, թե ինչ֊-որ բան է սովորել։

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ ես կարծում, ինչ կլինի երբ շա՜տ գրքեր կարդաս:

Իմ կարծիքով իմ IQ կմեծանա։

2. Պատմի՛ր, թե տղաները ի՞նչ տեսան դարակից հանած գրքում:

Նրանք տեսան գեղեցիկ և հմաիչ աղջկա

3. Քո կարծիքով ինչո՞ւ էր Յուլիսիսը ուրախ:

Նրան թվում էր, որ նա կարդալ էր սովորել։

4. Քո ընկերներից ո՞վ է նման Յուլիսիսին: Ինչո՞վ է նման:

Ես ոչմեկին չէմ նմացնում։

April 5

Մեծ գյուտարարը

Մեծ գյուտարարը

Ջաննի Ռոդարի

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ:

Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.

– Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր

կարող եմ անել:

Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի անցքերը: Բայց հետո

իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:

Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից

առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.

– Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա

բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:

Նա անձրևանոցի վրայի անցքերն էր հայտնաբերել,և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա:

Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր

վերջապես ինքն իրեն ասաց.

– Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական գիտնական եմ:

Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ

թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:

– Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց գյուտարարը, չնայած մազերն արդեն

սպիտակել էին:

Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես գիտնական դարձավ:

Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի

գնացք էլ ստեղծեց, որն ընդամենը մի բրնձահատիկով կարող էր հազարավոր

կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը

հետաքրքիր բաներ:

Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:

Երևի ոչ ոք էլ չի կարող դա գտնել:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ հայտնագործություններ արեց գիտնականը:

2. Իսկ դու ի՞նչ կուզեիր ստեղծել, որը հիմա չկա:

3. Երազանքիդ մասին պատմի՛ր:

4. Գտի՛ր հատկանիշ ցույց տվող բառերը:

5. Հեքիաթից առանձնացրու՛ ինչ հարցին պատասխանող բառեր, ավելացրու՛

ինչպիսի հարցին պատասխանող բառեր և բառակապակցություններ ստացի՛ր

(օրինակ՝ երիտասարդ-խելացի երիտասարդ):

April 4

Աչքերիդ անունից քո մեկ օրվա մասին պատմի՛ր

Առավոտյան մայրիկըս աթնացրեց ինձ շատ վաղ։ Կարևոր օր էր ինձ համար։ Քանի որ այդ օրը ունեի կարևոր խաղ Ալաշկերտի դեմ։ Մեզ բաժանեցին տարբեր թիմերի, ես 4-րդ թիմում էի ։ Մնացել էր մի քանի րոպե և իմ թիմը դուրս եկավ դաշտ, ես խփեցի հաղթական գոլը։ Բոլորս ուրախ էինք և եռջանիկ։

April 4

Աչքերի գանգատը

Աչքերի գանգատը

Ջաննի Ռոդարի

Գիտե՞ք, որ աչքերն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:
_ Ոչ ոք չգիտի,-տրտնջում էին նրանք,-թե ի՜նչ մեղք ենք մենք, խեղճ ենք մենք: Արդեն մի քանի դար է՝ մեր կյանքն  անտանելի է: Մենք միշտ տեսնում էինք, որ Արեգակը  պտտվում է  Երկրի շուրջը: Բայց  հայտնվեցին  Կոպերնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:

Նայում էինք ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է ու թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, մանրադիտակ ստեղծեց և պարզվեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա, քան ամենամեծ գազանանոցում:
Հիմա էլ, տե՛ս, գիշերը նայում ենք երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև: Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում: Ամեն ինչ մեզ համար պարզ է, ախր մենք հրաշալի ենք տեսնում: Բայց  դուրս է գալիս, որ մենք էլի սխալվում ենք: Մեզ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված է դեպի երկինք: Դե երկինք է էլի՝ իր լուսնով, աստղերով: Ու հանկարծ մենք տեսնում ենք, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ՝ հիմա ուզենք թե չուզենք, ապացուցված է, որ մենք ամեն ինչ սխալ ենք տեսնում: Երևի  լավ կլինի, որ մենք անցնենք թոշակի:
_ Կեցցե՛ք: Բայց առանց աչքերի  ո՞վ է դիտելու մանրադիտակներով,  աստղացաույցերով:

Հարցեր և առաջադրանքներ

1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

2. Քո կարծիքով՝ քո աչքերն ինչի՞ց կբողոքեն: իմ աչքերը կբողոքեին որ ես շատ եմ հեռախոսի հետ ժամանակ անցկացնում։

3. Իսկ ի՞նչն է ամենագեղեցիկ բանը, որ տեսել են քո աչքերը երբև է: Աբուլի ժպիտը

4. Աչքերիդ անունից քո մեկ օրվա մասին պատմի՛ր: