Գրային համակարգեր
Գիրը կամ գրային համակարգը բանավոր հաղորդակցման տեսողական պատկերման պայմանական միջոց է։ Գիրն ստեղծվել է որևէ գաղափար, միտք կամ առհասարակ խոսք գրավոր եղանակով փոխանցելու համար։ Իբրև մշակութային երևույթ՝ բանավոր խոսքի համեմատությամբ գիրը ի հայտ է եկել ավելի ուշ։ Հաղորդակցման աճող պահանջներին ի պատասխան՝ գիրը ստեղծել են հասարակական, մշակույթային բարձր մակարդակ ունեցող ժողովուրդները։
Պետությունների ձևավորումով տարբեր երկրներում ստեղծվեցին գրային համակարգեր։
Ինչո՞ւ էր անհրաժեշտ գիրը։
Հնադարյան մարդը մտապահում էր այն, ինչ անհրաժեշտ էր իրեն առօրյա կյանքում։ Սակայն վիճակն սկսեց փոխվել, երբ առաջացավ պետությունը։ Անհրաժեշտ էր հաշվառել ստացված բերքը, պալատների և տաճարների պահեստներում կուտակվող մթերքի ր այլ իրերի քանակը, հարկերը և այլն։ Պետությունների ձևավորումով տարբեր երկրներում ստեղծվեցին գրային համակարգեր։ Հին Արևելքի շատ ժողովուրդներ ունեին իրենց գիրը։ Դրանք միմյանցից տարբերվում էին ոչ միայն արտաքին տեսքով, այլև նշանների իմաստներով։
Շումերական պատկերագրեր

Առաջին իսկական գրային համակարգ ստեղծել են շումերները շուրջ 5 հազար տարի առաջ։ Նրանք գործածում էին պատկերագրերը, որը խորհրդանշում էր առարկաներ, գաղափարներ և ձայներ։
Փյունիկյան հնչյունագրեր

Ք․ա․ 9-րդ դարի վերջին փյունիկցիները Աֆրիկայի հյուսիսում հիմնեցին նշանավոր Կարթագեն քաղաքը։ Այն շուտով վերածվեց հզոր պետության։ Փյունիկցիներն աշխարհում առաջինը ստեղծեցին հնչյունագիրը (այբբենական գիր)։ Այդ գիրը նրանցից փոխ առան հույները և մյուս ժողովուրդները։
Եգիպտական գաղափարագրերը


Հույն պատմիչ Հերոդոտոսը Եգիպտոսում տաճարների պատերին տեսել էր բնության տարբեր երևույթներ և առարկաներ պատկերող գրային նշաններ։ Քանի որ այդ գրից օգտվում էին տաճարների քրմերը, նա այն անվանեց հիերոգլիֆ, այսինքն՝ «սրբազան գիր»։ Եգիպտական գիրը ստեղծվեց Ք․ա․ 4-րդ հազարամյակի վերջին։ Այն բաղկացած էր ավելի քան 700 նշանից։ Սկզբում յուրաքանչյուր նշան նշանակում էր որևէ բառ կամ նույնիսկ նախադասություն։ Հետագայում նշաններն սկսեցին նաև արտահայտել վանկեր։
Միջագետքյան սեպագիրը

Ք․ա․ 4-րդ հազարամյակի վերջին շումերները ստեղծեցին գաղափարագիրը։ Այն իր տեսքով և բովանդակությամբ նման էր եգիպտական հիերոգլիֆներին։ Կավի կամ քարի վրա դժվար էր կլորավուն նշաններ նկարելը։ Ուստի ժամանակի ընթացքում գաղափարագիրը պարզեցվեց։ Նշանները աստիճանաբար կորցրին իրենց սկզբնական տեսքը։ Դրանք սկսեցին նմանվել սեպերից բաղկացած նշանախմբերի։ Այդ գիրը գիտնականններն անվանեցին սեպագիր։ Սեպագիրն ուներ մոտ 600 նշան։ Դրանք արտահայտում էին մեկ կամ ավելի բառեր և վանկեր։ Սեպագիրը փոխ առան շատ ժողովուրդներ՝ հարմարեցնելով իրենց լեզուներին։ Ք․ա․ 3-րդ հազարամյակում Շումերում և Աքքադում մեծ ուշադրություն էին դարձնում երեխաների կրթությանը։ Տաճարներին կից գործում էին դպրոցներ, որտեղ երեխաներին սովորեցնում էին գրել, կարդալ, երգել, նվագել։ Շրջանավարտը պարտավոր էր տիրապետել այն ժամանակներում հայտնի բոլոր բնական գիտություններին, իմանալ այս կամ այն աշխատանքային գործունեության նրբությունները և կազմակերպել դրանք։ Կարևոր էր անգիր իմանալ բոլոր կրոնական ծեսերը, ինչծես նաև կարողանալ կացմակերպել դրանց անցկացումը։
Հարցեր և առաջադրանքներ
1․ Հասարակության զարգացման ո՞ր փուլում ստեղծվեց գիրը։
Գիրը ստեղծվեց հասարակության զարգացման այն փուլում, երբ առաջացան պետությունները և բարդացավ հասարակական կյանքը։
2․ Ինչի՞ հետ է կապված գրի առաջացումը։
Գրի առաջացումը կապված է հաղորդակցման աճող պահանջների, պետական կառավարման, հաշվառման (բերք, հարկեր, պահեստներ), տնտեսության և մշակույթի զարգացման հետ։
3․ Ե՞րբ է առաջացել եգիպտական գիրը և քանի՞ նշանից է բաղկացած։ Ի՞նչ էին արտահայտում այդ նշանները։
Եգիպտական գիրը առաջացել է Ք․ա․ 4-րդ հազարամյակի վերջին։ Այն բաղկացած էր ավելի քան 700 նշանից։ Սկզբում նշաններն արտահայտում էին բառեր կամ նախադասություններ, իսկ հետագայում՝ նաև վանկեր։
4․ Ի՞նչ է սեպագիրը։ Ովքե՞ր են ստեղծել այն։
Սեպագիրը գրային համակարգ է, որի նշանները կազմված են սեպաձև գծերից։ Այն ստեղծել են շումերները Ք․ա․ 4-րդ հազարամյակի վերջին։ Սեպագիրն ուներ մոտ 600 նշան և արտահայտում էր բառեր ու վանկեր։
5․ Ստեղծիր նշան- նկարներ և մեկնաբանիր։