March 30

Ուսումնական գարուն 2026

Ես կարդում եմ Վենդետա գիրքը։ Այս գրքում պատում է թե ինչ է նշանակում վենդետա բառի նշանակությունը և ինչ հետևանքերի է բերում։ Իմ համար ամենահետաքրքիր հատվածը դա այն հատվածն է որտեղ հայրը արգելում է իր աղջկան շբվել իր սիրելի տղայի հետ, քանի որ նրանց ընտանիքները մեջ եղել է վենդետա։

March 30

Մայրենի

141. Շարքի բոլոր բառերր, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի´ր օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Տարեվերջ, հրաշամանուկ, ամանոր, մեծահոգի, փրկա- գին:

բ) Դասաժամ, հողագունդ, մանրազնին, մանրախնղիր, սեղանատամ:

142. Տրված բարդ բառերի իմաստները բառակապակցություններով արտահայտի´ր:

Հանքափոր-հանք փորոխ մարդ, գրագետ-գիտեցող, պատմագիր-պատմողական գրություն, խաղագիրք-խախալու գիրք, խնդրագիրք-խնդրելու գիրք, խնդրագիր-խնթրանք պարունակող գրություն:

143. Անել և  տալ  բառերով հնարավորին չափ շատ հարադրություններ ու դարձվածքներ կազմի´ր:
Գործ անել

144. Փակագծերում տրված բառերը (բայերը) գրի´ր պահանջված ձևով:

Մի դաշտային մուկ հյուր կանչեց մառանում ապրող մկանը: Հյուր մուկը եկավ ու (որոշել) մինչև աշուն մնալ: Նա մի քանի հատիկ (գտնել), ցեխակոլոլ արմատներ(կրծել) ու (ասել).

—      Չէ՜, թշվառ մրջյունի նման ես ապրում: Քեզ հետ համեմատած՝ ես աոատության մեջ եմ ապրում: Գնանք՝ տես:

Նա դաշտային մկանը (համոզել) ու (տանել) տուն: (Ցույց տալ) հացը, ալյուրը, թուզը, մեղրը, և հյուրի աչքերը հաճույքից (պսպղալ): Նա զամբյուղից պանիր էր ուզում վերցնել, բայց հանկարծ դուռը (բացվել): Մկներր լեղաճաք (փախչել), (մտնել) ծակը, ծվծվալով իրար (սեղմվել) ու (մնալ), մինչև ոտնաձայները (լռել): Հետո դաշտամուկր նորից դուրս (սողալ), դնչիկը (երկարել) փոքրիկ թզին, բայց նորից ինչ-որ մեկը ինչ-որ բանի համար (ներս մտնել), և  մկներն էլի (թաքնվել): Թեկուզ և հյուր մուկը սոված Էր, բայց (ասել).

-Մնաս բարո՛վ, սիրելի´ս, քեզ եմ թողնում քո ամբողջ հարստությունը, որ հազար ու մի վտանգի, ահ ու դողի հետ Է կապված: Ավելի լավ Է՝ ես էլի խոտ ու արմատ կրծեմ:

145. Պատմի´ր՝ ինչպիսի՞ն էիր շատ փոքր ժամանակ: (Ի՞նչ ես հիշում, և ուրիշներն ի՞նչ են հիշում քո մասին):

146. Կետերի փոխարեն գրի´ր փակագծերում տրված համապատասխան բառը կամ արտահայտությունր:

Ծ առերին արթնացնողր … (քամին էր, քամիներ):

Այս օրվանից հետո շատ …. (քամին էր, քամիներ) են փչել:                   Տարբեր …. (պարեր, պար էր) են սովորեցնում դպրոցում:
Դա չտեսնված մի … (պարեր, պար էր):

Պարտեզի բոլոր ծաղիկները (սպիտակ են, սպիտակեն):
Եթե բոլոր ծաղիկներր միանգամից (սպիտակ են, սպիտակեն) ու միևնույն բույրը արձակեն, լա՜վ կլինի:

Թող հենց եիմա աչքերը (փակ են, փակեն) ու քնեն:
Բոլոր դռները (փակ են, փակեն), մի՞թե տանը մարդ չկա: Անծանոթ … (համ էր, համեր), այդ մրգից չէի կերել:
Տարբեր խոհարարների եփած նույն անունով ճաշերը տարբեր (համ էր, համեր) ունեն:

147.                           Կազմի´ր  տրված բայերի հրամայական ձևերր:

Օրինակ՝ գրել — գրի՛ր — գրեցե´ք, աղալ — աղա´ — աղացե´ք:
ա) Սիրել, կանչել, նկարել, լսել, նստել, կանգնել, զանգել,

կապել, փրկել, կապկպել, կոտրատել, կապոտել:
բ) Խաղալ, սողալ, կարդալ, գնալ, մնալ, գոոալ:

148.                   Այսօր, տանտիրուհի, մորեղբայր բառերով և այս օր(ը), տան տիրուհի, մոր եղբայր բառակապակցություններով նախադասություններ կազմի´ր:

Օրինակ ՝Հորեղբայրս մեծ ու գեղեցիկ այգի ունի: Հորս ամենամեծ եղբայրն արղեն թոռ ունի:

149. Նախադասությունն ընդարձակի´ր՝ ե՞րբ, երբվանի՞ց, որքա՞ն ժամանակ, մինչև ե՞րբ  հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

Մի տարօրինակ ճռռոց եմ լսու մ:

Իմ կարծիքն ասել եմ:

Գնաց, գնաց, հասավ մի քաղաքի:

Ծաղրածուն գլուխ տվեց ու հեռացավ:

Նավաստին բաց ծով Էր դուրս եկել:

Ծովն արդեն փոթորկել Էր:

Թռչունները չվելու  էին:

150.  Տրված հարցերին պատասխանի´ր:

March 30

խնդիրներ

Խնդիրներ

  1. Կարի արհեստանոցում կարել են 16 միանման վերարկու և մի քանի միանման կոստյում՝ օգտագործելով ընդամենը 100 մ 40 սմ գործվածք։ Մեկ վերարկուի համար օգտագործվել է 3 մ 35 սմ գործվածք, իսկ մեկ կոստյումի համար՝ 25 սմ-ով ավելի։ Քանի՞ կոստյում է կարվել։
  2. Թատրոնի տոմսարկղում վաճառվել են ներկայացման 156 մանկական և 98 մեծահասակի տոմսեր՝ 90000 դրամ ընդհանուր արժեքով։ Որոշե՛ք տոմսերի գները, եթե մանկական տոմսը մեծահասակի տոմսից 3 անգամ էժան է։
  3. Երկու մեքենաներ միաժամանակ իրար ընդառաջ դուրս եկան երկու քաղաքներից և ժ հետո հանդիպեցին։ Մեքենաներից մեկի արագությունը 60 կմ/ժ էր, իսկ մյուսինը՝ 40 կմ/ժ։ Գտե՛ք քաղաքների հեռավորությունը։
  4. Առաջին  տակառում  կա 100 լ հեղուկ, իսկ երկրորդորմ 75լ:Առաջին տակառից օրական  դատարկվում է 2լ հեղուկ, իսկ երկրորդից ՝1,5լ:
  5. Քանի օր հետո կդատարկվի առաջին տակառը:Քանի օր հետո տակառների հեղուկները կհավասարվեն:
  6. 6 տրակտոր 9 օրում վարում են  216 հա տարածք: 4 տրակտորը 4 օրում քանի հեկտար կվարի:
  7. Ինքնաշխատ հաստոցներից մեկը 720 մանրակ է պատրաստում 6 ժամում, իսկ մյուսը` 12 ժամում: Քանի՞ ժամում հաստոցներն այդ նույն քանակով մանրակներ կպատրաստեն` աշխատելով միաժամանակ:
  8. Երկու կայարանների հեռավորությունը 4000 կմ է։ Չվացուցակի համաձայն՝ մարդատար գնացքն այդ ճանապարհը պիտի անցնի 50 ժամում։ Գնացքը 2100 կմ անցել է 30 ժամում։ Ի՞նչ արագությամբ պիտի ընթանա գնացքը դրանից հետո, որպեսզի ժամանակին տեղ հասնի։
  9. Զամբյուղում կա 300 խնձոր։ Գտե՛ք խնձորների քանակի 20 %-ը։
  10. Մի գյուղացին իր այգուց հավաքել է 1500 կգ խաղող, իսկ մյուսը՝ 30 %-ով պակաս։ Ընդամենը քանի՞ կիլոգրամ խաղող են հավաքել երկու գյուղացիները։
  11. Չորս հաջորդական թվերի գումարը 74 է։ Գտե՛ք այդ թվերը։
March 17

Հովհաննես Թումանյան «ԳԱՌՆԻԿ ԱԽՊԵՐ»

 Երկու որբեր,
      Քուր ու ախպեր,
      Կորա՜ծ գընում են հեռու.
      Արևը վառ,
      Ճամփեն երկար,
      Ոչ աղբյուր կա, ոչ առու:

Քույրը մեծ էր, ոնց որ լիներ
Կըհամբերեր արևին,
Բայց ախպերը փոքրիկ էր դեռ,
Չէր դիմանում ծարավին:

Գընում են, գընում, տեսնում են ճամփին
Կովի ոտնատեղ՝ մեջը լիքը ջուր:
«Քուրի՛կ ջան, քուրիկ, ես շատ եմ ծարավ,
Ի՜նչ կըլի թողնես խըմեմ մի պուճուր»:

— Չէ՛, ախպեր ջան, չէ՛, դու կով կըդառնաս,
Կովի կճղակի տեղից մի՛ խըմի.
Մի քիչ էլ կացի… քիչ էլ որ կենաս,
Առաջներըս պաղ աղբյուր կա հիմի:




      Երկու որբեր,
      Քուր ու ախպեր,
      Գընո՜ւմ, գընում են հեռու.
      Արևը վառ,
      Ճամփեն երկար,
      Ոչ աղբյուր կա, ոչ առու:

Գընում են, գընո՜ւմ, տեսնում են ճամփին
Ձիու ոտնատեղ՝ մեջը լիքը ջուր:
«Քուրի՛կ ջան, քուրիկ, ես շատ եմ ծարավ,
Ի՞նչ կըլի թողնես խըմեմ մի պուճուր»:

— Չէ՛, ախպեր ջան, չէ՛, դու ձի կըդառնաս,
Ձիու սըմբակի տեղից մի՛ խըմի,
Մի քիչ էլ կացի, քիչ էլ որ կենաս՝
Մոտիկ մի զուլալ աղբյուր կա հիմի:

      Երկու որբեր,
      Քուր ու ախպեր,
      Գընո՜ւմ, գընում են հեռու.
      Արևը վառ,
      Ճամփեն երկար,
      Ոչ աղբյուր կա, ոչ առու:

Գընում են, գընում. տեսնում են ճամփին
Գառան ոտնատեղ՝ մեջը լիքը ջուր:
Փոքրիկ ախպերը էլ չի համբերում,
Քըրոջից թաքուն խըմում է պուճուր:

Քույրը մին էլ ետ է նայում,
Որ մի գառը մղկըտալի
Իր ետևից տըխուր մայում
Ու մայելով վազ է տալի:

Խեղճ Մանուշը վայ է տալիս,
Վայ է տալիս, լալի՜ս, լալի՜ս.
Բայց էլ ի՞նչ աներ,
Բայց էլ ո՞նց աներ…

      Երկու որբեր,
      Քուր ու ախպեր,
      Գառն ու աղջիկ մոլորված,
      Հեռու երկրում
      Տըխուր-տըրտում
      Գընո՜ւմ, գընում են կորած:

Սոված ու ծարավ գընում են, գընում.
Գընում են, գընո՜ւմ, չըգիտեն թե ուր.
Վերջապես մի հով անտառ են մըտնում,
Անտառի միջին մի զանգակ աղբյուր:

Կուշտ-կուշտ խըմում են էն սառը ջրից,
Հետո Մանուշը ծառն է բարձրանում,
Գառնիկ ախպերն էլ ծառերի տակին
Մուշ-մուշ արածում, արոճ է անում:

Իըիկվան պահին խըրխինջ ու քըրքիջ…
Լըցվում է հանկարծ անտառն աղմուկով.
Մոտիկ են գալի ձայները քիչ-քիչ…
Մոտիկ են գալի ծիծաղով, երգով…

Եվ ահա ոսկի սանձերց բըռնած
Բերում են ջըրեն ձիանքն արքայի:
Ամեհի ձիանքն աղբյուրից խըրտնած՝
Ծառս-ծառս են կանգնում ու մոտ չեն գալի:

Մըտիկ են տալի ծառայքը մեկ էլ,
Որ սիրուն մի ցոլք ջըրի մեջն ընկել,
Ու ջուրը քանի ալիք է տալի,
Նա էլ ջըրի հետ գընում է գալի:

Նայում են վերև: Ի՜նչ տեսնեն, աստվա՜ծ.
Մի հուր-հրեղեն, մի շարմաղ աղջիկ,
Ծառի ճյուղերին նազելի նըստած՝
Նայում է ներքև լըռիկ ու մընջիկ.

Մի սիրո՜ւն աղջիկ արմանք ու զարմանք:
Զարմանք է պատում խեղճ ծառաներին.
Տեր աստված, արդյոք ի՞նչ հըրաշք է սա,
Վայրի անտառում իջած էս ծառին:

— Ո՞վ ես, չըքնաղ, տեսի՞լք ես դու,
Թե՞ հողեղեն արարած.
Թե տեսիլք ես՝ կաց մի քիչ էլ,
Թե աղջիկ ես՝ արի ցած:
Ցած ե՛կ տեսնենք՝ ի՞նչպես եղավ,
Որ ծագեցիր դու մեզ մոտ.
Ի՞նչ ցավ է քեզ արդյոք բերել
Մեր աշխարհքը անծանոթ:

— Մեզ որբության ցավն է բերել
Ձեր աշխարհքը անծանոթ: —
Ձայն է տալի ծառի վըրից
Մեր Մանուշը ամաչկոտ: —
Մենք տուն չունենք, ոչ ապավեն
Էս լայն-արձակ աշխարհքում,
Մութն էլ հիմի շուտով կընկնի,
Վախենում ենք անտառում:

Ու ծառաները գառն ու աղջկան
Առնում են բերում պալատն արքայի:
«Ո՞վ ես դու, սիրուն, — հարցնում է արքան, —
Անբան գառան հետ ի՞նչ ես ման գալի»:

Կանգնում է աղջիկն էստեղ նորից նոր
Պատմում է, ինչ որ պատմեցի ես ձեզ.
Թե՝ ապրած կենաս, ահեղ թագավոր,
Մեր բանը, հապա՜, էսպես ու էսպես…

Թագավորն երբ որ լըսում է մին-մին՝
Ե՛վ շատ ցավում է, և՛ շատ հավանում.
Անում է նըրան իրեն թագուհին,
Յոթն օր, յոթ գիշեր հարսանիք անում:

Ու փառքի միջում, շըքեղ դահլիճում,
Լիքն ու երջանիկ ապրում է Մանուշ.
Գառնիկ ախպերն էլ ճոխ պարտեզներում
Արոտ է անում ու խաղում անուշ:

Պալատումը կար նախանձոտ ու չար
Մի պառավ կընիկ, հընուց աղախին.
Նախանձում է սա, թե ոնց պիտի գա
Մի որբ՝ թագուհի դառնա մեր գըլխին:

Մի օր էլ գալի, գըլուխ է տալի,
Առաջը կանգնում, կեղծավոր գովում.
«Արի քեզ տանեմ, սիրուն թագուհի,
Չըփ-չը՜փ լողացնեմ շարմաղ էն ծովում»:

Խաբում է, տանում, գցում ծովի մեջ,
Շորերը առնում, ետ բերում քաղաք,
Հագցընում իր սև, դարձվոր աղջըկան,
Պալատ ուղարկում թագուհու տեղակ:

Երեսը ծածկած թանձըր շըղարշով
Պալատ է մըտնում էն սուտ թագուհին,
Ու թագավորն էլ կասկած չի տանում,
Թե ով է եկել բազմել իր գահին:

Բայց ինչ են անում, ինչ որ չեն անում,
Չեն կարում էլ տուն բերեն Գառնիկին.
Մայում— էս ափից էն ափն է վազում,
Մայում — էն ափից ետ գալի կըրկին:

Ի՞նչ անենք սըրան, ո՞նց անենք սըրան.
Պառավն ու աղջիկ շատ միտք են անում.
Վերջը գալիս է դարձվոր թագուհին
Անկողին մըտնում, հիվանդ ձևանում:

Էլ թանկ ուտելիք, էլ ազնիվ մրգեր
Բերում են փըռում, խնդրում, աղերսում.
Մըտիկ չի տալի ոչ մեկի վըրա.
Վերջը Գառնիկի մըսիցն է ուզում…

«Բայց չէ որ, Մանուշ, քու եղբայրն է նա,
Ո՞նց ես նըրա միսն ուզում դու հիմա…»
— Ի՞նչ անեմ, ինձնից նա ազիզ հո չի՞.
Ես որ մեռնում եմ, թող նա էլ կորչի…

Ասում է, ճըչում. «Վա՜յ, մեռա՜, աման…»
Ու թագավորը տալիս է հրաման.

      «Կըրակ վառեցեք,
      Դանակ սըրեցեք,
      Բերեք մորթեցեք
      Ախպեր Գառնիկին,
      Որ առողջ լինի
      Իր քույրը տիկին»:

Թագավորն էսպես պատվեր է տալի,
Պատվեր է տալի ու դուրս է գալի,
Գընում է ծովափ սաստիկ սրտնեղած,
Թե ո՜րքան Մանուշն անգութ է եղած…

Մայում է, լալիս Գառնիկ-Ախպերը,
Լացացնում է ժեռ ծովի ափերը,
Մի ափից բըռնած մյուս ափն է թըռչում,
Մարդկային լեզվով քըրոջը կանչում.

      — Քուրիկ ջան, քուրիկ,
      Կըրակ են վառում,
      Կըրակ են վառում,
      Դանակ են սըրում։
      Քուրիկ ջան, քուրիկ,
      Լըսի անդունդից,
      Օգնության հասի,
      Սպանում են ինձ։

Լըսում է արքան՝ տեղը քար կըտրած,
Եվ ալիքների միջիցը հանկարծ
Շատ ծանոթ մի ձայն՝ հեռո՜ւ, խո՜ւլ ու խոր
Կանչում է քնքուշ, կանչում է անզոր.

      «Ախպեր ջան, ախպեր,
      Անհեր ու անմեր,
      Անքուր ու ու անտեր
      Իմ Գառնիկ–Ախպեր.
      Դըժար է տեղըս,
      Ձենըս չեն լըսում,
      Ձենըս չեն լըսում,
      Ձեռըս չի հասնում։
      Ա՜խ, չար պառավը
      Սև արավ օրըս,
      Այժմ էլ կըսպանի
      Գառնիկ–Ախպորըս»։

Լըսում է արքան, պալատն է հասնում,
Պատռում է քողը թագուհու դեմքի.
Պատռում է, տեսնում… բայց ի՜նչ տեսնում,
Ո՜վ է իր գահին եղել թագուհի…

— Եկե՜ք, ձկնորսնե՜ր, ուռկան ձըգեցե՜ք,
Հանեցեք ծովից մեր լավ Մանուշին.
Եկեք, դահիճնե՜ր, ծովը ձըգեցեք
Կախարդ պառավին ու էս հըրեշին։

Էսպես բարկացած գոռում է արքան,
Ժողովուրդն ամեն թընդում է ցավից,
Գալիս է կանգնում, ձըգում է ուռկան,
Անմեղ Մանուշին հանում է ծովից։

Հանում է ծովից, գահին բարձրացնում,—
Կրկին թագուհի ու տիկնանց տիկին.
Գառնիկ–Ախպերն էլ անչափ խընդումից
Պատռում է իրեն ոչխարի մորթին,
 
Դուրս գալի, կանգնում սիրուն տղամարդ,
Ճակատը պայծառ, աչքերը վառ–վառ,
Ոչխարի տըկար մայունի տեղակ
Մարդկային լեզվով ազատ ու ճարտար։

Իսկ չար պառավին, իրեն աղջըկան,
Որ խաբել էին աշխարհ բովանդակ,
Վըզներից կապում ջաղացի քարեր,
Ձըգում են ծովի անդունդը անտակ։

      Երկու որբեր,
      Քուր ու ախպեր,
      Առած պատիվ, գահ ու թագ.
      Աշխարհքն էլի
      Խաղա՜ղ ու լի՜,
      Չարը թաղված ծովի տակ։

1905

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բալլադից դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
    Ամեհի – անսանձ, վայրի, ուժեղ։
    Շարմաղ – սպիտակ, մաքուր, նուրբ։
    Ապավեն – հենարան, պաշտպան, հույս։
    Նենգ – չարամիտ, խորամանկ, դավադիր։
    Շըղարշ – բարակ, թափանցիկ գործվածք (քող)։
  2. Ինչո՞ւ էին քույր ու եղբայր հայտնվել հեռու ճամփաներին և ո՞ւր էին գնում։
    Նրանք որբեր էին և չունեին ո՛չ տուն, ո՛չ ապավեն:
  3. Քույրն ինչո՞վ էր բացատրում իր արգելքը, երբ եղբայրը ուզում էր ջուր խմել կովի կամ ձիու ոտնատեղից։
    Մանուշը գիտեր ժողովրդական հավատալիքը կամ կախարդանքը. եթե խմեիր կենդանու ոտնատեղից, կվերածվեիր այդ կենդանուն։
  4. Ինչպե՞ս Մանուշը հայտնվեց թագավորական պալատում։
    Երբ Մանուշը բարձրացել էր ծառը, որպեսզի գիշերը պաշտպանված լինեն գազաններից, թագավորի ծառաները տեսան նրա արտացոլանքը ջրի մեջ։ Նրանք զարմացան նրա գեղեցկությամբ և տարան պալատ։
  5. Ո՞վ էր պալատի չար կերպարը և ի՞նչ նենգ պլան իրագործեց նա։
    Չար կերպարը նախանձոտ պառավ աղախինն էր։
  6. Ինչպե՞ս թագավորն իմացավ ճշմարտությունը։
    Թագավորը ծովափին լսեց քրոջ և եղբոր խոսակցությունը։
  7. Ինչպիսի՞ն էր Մանուշը, բնութագրի՛ր նրան որպես քույր և որպես թագուհի։
    Որպես քույր՝ նա շատ հոգատար էր, համբերատար և զոհաբերող։ Նա ամեն կերպ փորձում էր փրկել եղբորը փորձանքից։

    Որպես թագուհի՝ նա համեստ էր, բարի և շարունակում էր սիրել իր եղբորը՝ չնայած իր բարձր դիրքին։
  8. Ինչո՞ւ Գառնիկը չկարողացավ դիմանալ ծարավին, իսկ Մանուշը դիմացավ։ Միայն տարի՞քն էր պատճառը։
    Նա փոքր էր և չէր դիմանում ծարավին։
  9. Ի՞նչ է խորհրդանշում Գառնիկի՝ գառ դառնալը և վերջում նորից մարդու կերպարանք ստանալը։
    Գառ դառնալը խորհրդանշում է անմեղությունը, թուլությունը և սխալվելը։ Նորից մարդ դառնալը խորհրդանշում է արդարության հաղթանակը և մաքրագործումը
  10. Ինչո՞ւ էր պառավ աղախինը նախանձում Մանուշին։ Ի՞նչն է սովորաբար դրդում մարդկանց չար գործերի հեքիաթներում։
    Նա նախանձում էր Մանուշին, որովհետև նա աղքատ էր ու որբ և դարձավ թագուհի։
  11. Դու ինչպե՞ս կպատժեիր չար պառավին ու նրա աղջկան։
    Ես կպատժեի նրան այնպես, ինչպես ինքը պատժեց թագուհուն։
  12. Եթե հնարավորություն ունենայիր զրուցելու Գառնիկի հետ այն պահին, երբ նա պատրաստվում էր ջուր խմել գառան ոտնատեղից, ի՞նչ կասեիր նրան։
    Ես նույնպես կզգուշացնեի նրան չխմել այդ գառան ոտնատեղի ջուրը ։
March 15

Հնդկական հեքիաթ՝ փոխադրված Հովհաննես Թումանյանի կողմից

նդկական հեքիաթ՝ փոխադրված Հովհաննես Թումանյանի կողմից

1

Ժուկով—ժամանակով Հնդկաստանի Բենարես քաղաքում տիրելիս է լինում Ուքանա թագավորը։ Օրերից մի օր մեռնում է նրա սիրելի կինը։ Դժբախտ թագավորը չի կարողանում մխիթարվի ոչ մի բանով, իրեն որսորդության է տալի։ Մի անգամ էլ, երբ որսի է դուրս գալի, անտառում մի գեղեցիկ փոքրիկ աղջիկ է գտնում։ Ուրախանում, աշխարհքով մին է լինում, առնում տուն է բերում, որդեգրում, անունը դնում Քանաքարա։

2

Մեծանում է Քանաքարան, դառնում է տխուր թագավորի միակ մխիթարանքը։ Երբ հասնում է ամուսնության ժամանակը, թագավորը հրավիրում—հավաքում է իր երկրի երիտասարդ արքայազուններին ու իշխանազուններին, որ նրանց միջից ընտրություն անի Քանաքարան։ Բայց աղջիկը դուրս չի գալի իր սենյակից։

— Հայրի՛կ,— ասում է,— գիշերս մորս հոգին երազ եկավ ինձ։ Ասավ․ «Քանաքարա, շատ—շատերը կխնդրեն քու ձեռքը, չխաբվես ո՛չ գեղեցկության, ո՛չ քաջության, ո՛չ հարստության, որովհետև անբախտ կլինիս, որին էլ ընտրես քեզ ​ամուսին, ընտրի միայն նրան, որ իր կյանքում գոնե մի անգամ եղած կլինի Ոսկի քաղաքում»։

— Շա՛տ լավ, աղջիկս,— ասում է բարի ծերունին,— իմաստուն են երազները, ու մորդ հոգին քու երջանկության համար է խոսում։ Ես էդպես էլ կհայտնեմ հավաքված փեսացուներին, ինչպես ազդել է երազը, ու ինչպես քու սիրտն է ուզում։ Նրանք աշխարհք տեսած մարդիկ են և անշուշտ նրանց մեջ կգտնվեն էնպեսները, որ իրենց կյանքում գոնե մի անգամ եղած են Ոսկի քաղաքում։

Էսպես էլ հայտնում է թագավորը հավաքված արքայազուններին ու իշխանազուններին։ Երբ Ոսկի քաղաքի անունը լսում են, ամենքը նայում են իրար երեսի ու զարմանքով վեր են քաշում ուսները։

— Էդպես քաղաք մենք չենք էլ լսել մեր օրում, ուր թե տեսել․․․

Նստում են ձիանքը ու իրար ետևից հեռանում, ցրվում իրենց աշխարհքները։

3

Բենարեսում մի երիտասարդ է լինում Դիվանա անունով։ Մի շռայլ, զվարճասեր երիտասարդ է լինում Դիվանան, իր կարողությունը խնջույքներում ու քեֆերում վատնած, դատարկ, ձանձրացած կյանքից ու աշխարհքից։ Հենց որ թագավորի աղջկա որոշումը լսում է, մտածում է․ «Ա՛յ քեզ լավ դեպք՝ աշխարհքում մի քիչ էլ զվարճանալու, միանգամից և՛ կհարստանաս, և՛ գեղեցիկ կին կունենաս։ Եվ ի՜նչպես ոչոքի մտքով չի անցել գնա ասի՝ տեսել է Ոսկի քաղաքը ու ամուսնանա հետը»։

Վեր է կենում, շիտակ գնում Ուքանա թագավորի պալատը։

— Հայտնեցեք չքնաղ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանաս, եղել եմ Ոսկի քաղաքում։

Ամբողջ պալատը թնդում է ցնծությունից, վերջապես եկավ սպասած հերոսը։

— Ներս համեցեք,— խնդրում են դրանիկները ու ներս ​են տանում երիտասարդին գեղեցիկ Քանաքարայի մոտ։ Քանաքարան խնդրում է նրան, որ պատմի, թե ինչ բան է Ոսկի քաղաքը։ Ու Դիվանան սկսում է իր սուտ պատմությունը.

— Ոսկի քաղաքը․․․ Էլ մի՛ ասի, տիրուհի, թե ինչ զարմանալի բան է էդ Ոսկի քաղաքը, որ ես ընկա մեջը․․․ Առևտրական գործերով անցնում էի աշխարհից աշխարհ, հազար ու մի աշխարհ ընկա, հազար ու մի քաղաք տեսա՝ հազար ու մի հրաշալիքներով լիքը․․․ Մի անգամ էլ, մի աշխարհքում, որի անունը լեզվիս ծերին է և հիմի կասեմ որտեղ որ է, տեսնեմ հեռվում մի ահագին տարածություն վառվում է արևի տակ, ինչպես մի հսկայական հրդեհ։

— Էս ի՞նչ հրաշք է,— հարցնում եմ ընկերներիս։

— Ոսկի քաղաքն է,— ասում են ինձ։

— Ճշմարիտ որ Ոսկի քաղաք․․․ Մոտենում ենք, ի՜նչ տեսնենք՝ տները՝ ոսկի, ծառերը՝ ոսկի, փողոցները՝ ոսկի․․․ Մարդիկ էլ ո՛չ աշխատում են, ո՛չ չարչարվում են, նստած ուտում—խմում են․․․

— Դո՛ւրս արեք էս անամոթ ստախոսին,— բարկացած կանչում է Քանաքարան։

Վզին տալով դուրս են անում երիտասարդ Դիվանային, և պալատը նորից ընկղմում է տխրության մեջ․․․

4

Բայց էն օրվանից, ինչ երիտասարդ Դիվանան տեսնում է գեղեցիկ Քանաքարային, սիրահարվում, փոխվում, դառնում է բոլորովին ուրիշ մարդ։ Քունը փախչում է նրա աչքերից, գիշեր—ցերեկ միայն էն է մտածում, որ գնա՜, գնա՜, գնա՜, գտնի Ոսկի քաղաքը, ուր ուզում է լինի, ու գա պատմի Քանաքարային։ Թողնում է տունուտեղ, հերն ու մեր, գլուխը փեշն է դնում, գնում․ որտե՞ղ ես, Ոսկի քաղաք, քեզ եմ գալի։ Գնում է, գնում, ամեն պատահողի հարցուփորձ է անում, ոչով չի էլ լսել Ոսկի քաղաքի անունը, ուր մնաց թե տեղն ասեր։ 

​5

Մի օր էլ Դիվանան հոգնած, տխուր անց է կենում մի խոր անտառով։ Տեսնում է մի ծառի վրա նստած մի մեծ արծիվ։ Նետն ու աղեղը պատրաստում է, որ զարկի, մին էլ, աստծու հրամանով, արծիվը լեզու է առնում, ասում․

— Ինչո՞ւ ես ինձ սպանում, ո՛վ բարի մարդ․ առանց էն էլ վիրավորված եմ եմ։ Որսկանի նետը մտել է թևիս տակը, անտանելի ցավ է տալի ու արյունքամ է անում ինձ։ Եթե գթաս, նետը հանես ու առողջացնես ինձ, ես քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել։

Զարմանում է երիտասարդ Դիվանան, թե ինչպես է անլեզու հավքը խոսում մարդկային լեզվով, ապա ուշաբերվելով մոտ է գնում, ծառիցը վեր է բերում վիրավոր արծվին, նետը հանում է թևի տակից ու տանում անտառում մի խրճիթ, սկսում է բժշկել։

Արծիվը առողջանում է ու դիմում է Դիվանային․

— Ես խոսք տվի, որ քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել։ Խոսք եմ տվել, ու խոսքս խոսք է, պետք է կատարեմ, ինչ էլ որ սիրտդ ուզի, լեզուդ ասի։ Ասա տեսնեմ՝ ի՞նչ ես ուզում։

Ու նստում է երիտասարդը, պատմում արծվին իր պատմությունը, աղաչում, որ իրեն տանի Ոսկի քաղաքը։

— Դժար բան ուզեցիր, բայց արծվի համար չի դժարը։ Դու միայն ամուր կաց իմ մեջքին, դեռ ճրագները չվառած քեզ վեր կբերեմ Ոսկի քաղաքում,— ասում է արծիվը ու վեր թռցնում երիտասարդին։

Բաց է անում իր հսկայական թևերը, բարձրանում է մինչև ամպերը, սլանում հեռո՜ւ, դեպի արևլուս։ Երկյուղից ու արագությունից գրեթե շնչասպառ է լինում, ուշքից գնում է Դիվանան։ Մին էլ էնտեղ է ուշքի գալի, որ արծիվը ծղրտում է․

— Ահա Ոսկի քաղաքը,— ու իջեցնում է գետին։ 

6

​ Աչքը բաց է անում Դիվանան։ Առջևը, կանաչ այգիների մեջ թաղված, տարածվում է մի քաղաք։ Կապույտ գետը ոլորվելով անցնում է նրա միջից։ Հեռվից շատ ծանոթ քաղաքների նման մի քաղաք և էն էլ՝ փոքրիկ քաղաք։ Առաջ է գնում։ Չորս կողմը բարելից այգիներ, զմրուխտ կանաչ, հազարգունի ծաղիկներ։ Օդը լիքն Է թարմությունով ու բուրմունքով, թռչունների ծլվլոցով ու ջրերի կարկաչով, և նրանց հետ միախառնվելով հնչում են մարգերում ու այգիներում աշխատողների երգերը․

Ա՜խ, ի՜նչ լեն է աշխարհքն ազատ
Էս կյանքի համար, ամենքի համար․
Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ
Էս կյանքի համար, ամենքի համար։
Ա՛խ, ի՜նչ լավն է աշխատանքը,
Առողջ ձեռքով, խաղաղ հոգով,
Ի՜նչ անուշ է հոսում կյանքը
Լիքը սիրով, ծաղկով, երգով։

«Երջանիկ մարդիկ»,— մտածում Է Դիվանան ու դիմում է նրանց․

— Ասացե՛ք, աղաչում եմ, ո՛վ երջանիկ մարդիկ, ի՞նչ է էս քաղաքի անունը։

— Ոսկի քաղաքն է սա, բարի օտարական։

— Իսկ դուք ծառաներ եք, որ բանում եք ձեր տերերի այգիներո՞ւմ, թե՞․․․

— Մենք տեր ու ծառա չգիտենք։

— Իսկ ձեզ ո՞վ է կառավարում։

— Գոհար թագուհին։

— Շատ զորեղ թագուհի է երևի։

— Այո՜, նա գիտի երջանկացնելու գաղտնիքը։

— Արդյոք կարելի՞ է նրան տեսնել։

— Նրա դուռը բաց Է ամենքի առջև, իսկ օտարականներին միշտ նրա մոտ են տանում և քեզ էլ կհրավիրեն, անշուշտ։

 ​7

Ճշմարիտ որ, ներս է մտնում քաղաքը թե չէ, Դիվանային խնդրում են Գոհար թագուհու ապարանքը։ Ապարանքում, երբ կերակրվում է, կազդուրվում ու հանգստանում, հրավիրում են թագուհու մոտ։ Թագուհին մի շատ բարի ու ազնիվ կին է լինում և էնքան չքնաղ, որ հրեղեն-փարեղեն մի արարած է թվում Դիվանային։ Կախարդ որ կախարդ, հենց մի տեսնելով կախարդում է նրան։

— Ի՞նչ է քեզ բերել մեր աշխարհքը, երիտասարդ օտարական,— հարցմունք է անում Դիվանային․— վի՞շտն է քեզ հալածո՞ւմ, թե բախտն է առաջնորդում, և ինչո՞վ կարող ենք օգտակար լինել քեզ։

Թագուհու ազնվությունից ու հարցմունքից ոգևորված, Դիվանան սրտաբաց պատմում է մի առ մի, թե ով է ինքը, ինչ է եկել իր գլուխը ու ինչպես է հասել Ոսկի քաղաքը։

— Միշտ լավ Է,— ասում Է թագուհին,— երբ մարդիկ թողնում են իրենց վատ սովորություններն ու կրքերը, լցվում են բարձր կարոտով ու ձգտում են, գնում են հասնելու մի բարձր նպատակի։ Թե կհասնեն, լավ, թե չեն հասնի, դարձյալ միշտ լավ է ու լավ, որովհետև կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ձգտումն ու ճանապարհ։

— Իսկ երջանկությո՞ւնը․․․

— Աշխատել լավ ճանապարհի վրա ու գոհ լինել իր ունեցածով։

— Է՞դ է երջանկությունը։

— Ուրիշ ոչինչ։

— Իսկ ես կարծում էի՝ ձեր քաղաքը լիքն է ոսկով, և նրանից է, որ գոհ ու երջանիկ են ձեր մարդիկ,— հայտնում է զարմացած Դիվանան։

— Ոսկի՞,— քմծիծաղ Է տալի Գոհար թագուհին,— ոսկին մետաղ է, որ հողից է դուրս գալի, երջանկությունը զգացմունք է, որ սրտի՛ց է բխում։ Ի՞նչ կապ կա նրանց մեջ։

— Իսկ ես կարծում էի՝ ահռելի բանակ ունեք ու զենքի ուժով եք պահպանում ձեր երկրի սքանչելի կարգն և խաղաղությունը,— շարունակում է Դիվանան։ ​ — Օ՜, երբեք։ Ահն ու սպառնալիքը և խաղաղությունը իրար չեն տեսել և միասին չեն ապրում։

— Իսկ ես կարծում էի, թե դուք հազարավոր ոսկեգմբեթ տաճարներ ունեք, նրանց մեջ անդադար աղոթում են ձեր հոգևոր հայրերը ու աստծու աչքը քաղցր են պահում ձեզ վրա։

— Ո՛չ, բարեկամ, մենք բնության ընդարձակության մեջ ենք պաշտում նրան և միջնորդներ չենք ճանաչում մեր հոգու ու նրա մեջ։

— Սքանչելի երկիր,— բացականչում է Դիվանան, հիշում է իր հայրենի երկիրն ու ընկնում է մտքի տունը։

Ապա թե տանում է կախարդ թագուհին, ման է ածում Դիվանային իր ապարանքի սրահները։ Սրահներից մեկում Դիվանան տեսնում է պատիցը կախած մի աղջկա պատկեր։

— Վա՛հ, ի՛նչքան նման է,— բացականչում է ու մնում է առաջը քարացած։

— Ո՞ւմ նման է։

― Նրա․․․

— Ո՞վ է նա։

— Քանաքարան․․․ իմ Քանաքարան․․․

— Բայց ո՞վ է Քանաքարան։

— Քանաքարան, թագուհի, հենց էն աղջիկն է, որի մասին քեզ պատմեցի։ Նրա համար եմ ես հեռացել իմ հայրենի երկրից, ընկել աշխարհից աշխարհ ու արծվի թևով հասել Ոսկի քաղաքը և կրկին էլ պետք է վերադառնամ նրա մոտ։

— Ինչո՞ւ ես վերադառնում, ազնիվ Դիվանա,— խոսում է գեղեցիկ թագուհին։— Մի՛ վերադառնա, Դիվանա, մեզ մոտ մնա, մեզ հետ ապրի։ Մի՞թե ավելի փարթամ չէ Ոսկի քաղաքը, մի՞թե հոյակապ չեն էս ապարանքները, մի՞թե հրաշալի չեն էս կախարդական այգիները․․․

— Ո՛չ, թագուհի, չեմ կարող։

— Մի՞թե գեղեցիկ չեմ ես․․․

— Ո՛չ, չի լինելու որ չի լինելու։

Էն [ժամանակ] թագուհին պատվիրում է, նավ են պատրաստում, ու ճանապարհ է դնում Դիվանային դեպի իր հայրենի երկիրը, դեպի Քանաքարան։

 ​8

Ճանապարհին ծովում սաստիկ ալեկոծություն է վեր կենում, նավը ձգում է մի կղզի։ Մի կանաչ կղզի՝ լիքն ամեն բարիքով ու ամեն գեղեցկությունով։ Բայց ամենից գեղեցիկը լինում է նրա ջահել տիրուհին, որ Դիվանային առաջարկում է՝ ամուսնանա իր հետ, թագավորի էն ազատ ու առատ աշխարհում։

— Չե՛մ կարող, նազելի՛ տիրուհի,— հրաժարվում է Դիվանան։— Ես դարձյալ իմ ճանապարհն եմ շարունակելու, ինչ ուզում է լինի– դեպի իմ հայրենի տունը, դեպի իմ Քանաքարան, որ չեմ փոխելու ոչ ոքի և ոչ մի թագավորության հետ։

Էս ասելու հետ հենց աչքը ճպում է Դիվանան, մին էլ բաց է անում, կղզում տիրուհու փոխարեն առաջը կանգնած է Գոհար թագուհին։

— Մի՛ վախենար, Դիվանա, ու մի՛ զարմանա,— անուշ ժպտալով խոսում է նա։— Տեսնո՞ւմ ես, Ոսկի քաղաքի թագուհին եմ ես, կախարդ Գոհարը։ Ես ոգի եմ։ Իմ աղջիկն է Քանաքարան։ Մանուկ հասակում Սև դևը նրան հափշտակեց ու տարավ։ Էն օրվանից ամեն եկվորի ինձ մոտ էի հրավիրում, հարցուփորձ էի անում, պատկերն էի ցույց տալի, բայց ոչ ոք չէր իմանում, թե ուր է ընկել նա։ Եվ ահա դու եկար նրա սիրով ոգևորված ու վերադառնում ես կրկին նրա մոտ։ Քո սերը փորձելու համար էր, որ ես քեզ արի էն ամեն առաջարկներն իմ քաղաքում։ Եվ դարձյալ քեզ փորձելու համար էր՝ ես առա ուրիշ կերպարանք, քեզ փորձելու համար ստեղծեցի էս փորձանքն ու էս վայելչությունները, որ լոկ երևույթ են միայն։ Այժմ ես հավատում եմ քեզ, հավատում եմ քո սերին ու քո բարությանը։ Դու, հիրավի, այժմ երջանիկ կանես և՛ իմ Քանաքարային, և՛ ամեն մարդու։ Վերջապես, այժմ դու գիտես երջանկության գաղտնիքը։

Էս խոսքի հետ մի փետուր է կրակում կախարդ թագուհին և, սև ամպի նման, հակնթավոր թևերը փռած, հայտնվում է մի մեծ արծիվ։ ​- Տա՛ր,- բացականչում է կինը, ու ամեն բան չքացնում Դիվանայի աչքից, այնինչ օդի մեջ հնչում է երգը։

Գոհ աշխարհքից, գոհ իր կյանքից,
Սիմուրղ հավքի զմրուխտ թևին,
Երջանկության հայրենիքից
Գնում է նա, գնում կըրկին։
Գնում է նա վերածնված
Մաքուր սիրով, բարի սրտով,
Դեպի երկիրն իր նախահարց,
Ցավերի տուն, արցունքի ծով։
Տանում է նա ուժը ոգու,
Անվերջ սերը, անհատ բարին,
Երջանկությունն ամեն մարդու,
Խաղաղություն ողջ աշխարհին։

9

Հոգու վրա է լինում Ուքանա թագավորը, որ արծիվը ծղրտում ու վեր է դնում Դիվանային իր հայրենի քաղաքի սահմանում։ Քաղաքն է մտնում Դիվանան և գնում ուղիղ թագավորի ապարանքը։

— Հայտնեցե՛ք գեղեցիկ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանան, գալիս եմ Ոսկի քաղաքից։

Ընդունում են ներս։ Դեմքը տեսնելուն պես Քանաքարան բարկանում է իր ծառաների վրա։

— Մի՞թե չեք ճանաչում սրան, որ ներս եք թողել նորից։ Մի՞թե էն սրիկան չի սա, որ մի անգամ փորձեց ինձ խաբի և ահա նորից հանդգնում է, ուզում է հին խաղը խաղա։ Դո՛ւրս արեք իսկույն։

— Սպասի՛, չքնաղ Քանաքարա,— խնդրում է Դիվանան։— Հիրավի, ես նա էի, բայց էլ նա չեմ։ Ես այժմ Ոսկի քաղաքիցն եմ գալի, քո կախարդ մոր՝ Գոհար թագուհու ապարանքիցն եմ վերադառնում, քո մանկության ննջարանումն եմ եղել, ուր դեռ կախ է արած քո սիրուն պատկերը․․․ Ես այժմ գիտեմ՝ ինչ բան է Ոսկի քաղաքը, ինչ է ոսկին, և ​ինչ է երջանկությունը։ Ես այժմ գիտեմ երջանկության գաղտնիքը։— Եվ ամեն բան նստում պատմում է մի առ մի։

— Այժմ ես քոնն եմ,— բացականչում է Քանաքարան և աշխարհքով մին է լինում ուրախությունից։ Ուքանա թագավորն էլ շնչի է գալի․ օխտն օր, օխտը գիշեր ամբողջ երկիրը կատարում է նրանց հարսանիքը։ Ամենքն ուրախանում են ու լիանում։ Էս ուրախությունը տեսնելուց հետո ծեր թագավորն էլ կյանքն ու արևը բաշխում է ապրողներին ու մեռնում։ Նրա տեղը թագավոր է նստում Դիվանան և սկսում, է իր երկիրը կառավարել էն կարգով, ինչ որ տեսել էր Ոսկի քաղաքում։ Ոսկի չկար նրա երկրում, բայց մարդիկ ապրում էին արդար աշխատանքով, գոհ ու երջանիկ իրենց ունեցածով։ Եվ էն ժողովուրդը, որ մի ժամանակ տրտնջում էր, թե աշխարհքը նեղ է ու ցավով լիքը, հիմա երգում էր ամեն տեղ։

Ի՜նչքան լեն է աշխարհքն ազատ
Էս կյանքի համար, ամենքի համար․
Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ
Էս կյանքի համար, ամենքի համար։
Ի՜նչ ազնիվ է աշխատանքը
Առողջ ձեռքով, խաղաղ հոգով,
Ի՜նչ թեթև է անցնում կյանքը
Լիքը սիրով, ուրախ երգով։

Հարցեր և առաջադրանքներ

  1. 1. Ինչո՞ւ Ուքանա թագավորը որդեգրեց աղջկան։ Ի՞նչ անուն դրեց։

    Թագավորը շատ տխուր էր իր կնոջ մահից հետո։ Անտառում գտնելով գեղեցիկ փոքրիկ աղջկան՝ նա ուրախացավ և որոշեց որդեգրել նրան, որպեսզի մխիթարվի։ Նա աղջկան անվանեց Քանաքարա։

    2. Ո՞րն էր Քանաքարայի պայմանը փեսացուների համար։
    Քանաքարան ասաց, որ կամուսնանա միայն այն մարդու հետ, ով իր կյանքում գոնե մեկ անգամ եղել է Ոսկի քաղաքում։
    Նա այդպես ընտրեց, որովհետև մոր հոգին երազում նրան այդ խորհուրդն էր տվել։

    3. Ինչո՞ւ Դիվանային առաջին անգամ վռնդեցին պալատից։
    Դիվանան ստեց, որ եղել է Ոսկի քաղաքում։
    Նա պատմեց, թե այնտեղ ամեն ինչ ոսկուց է և մարդիկ չեն աշխատում, ինչից Քանաքարան հասկացավ, որ նա ստում է և հրամայեց նրան դուրս անել։

    4. Ինչպե՞ս Դիվանան հասավ Ոսկի քաղաք։
    Դիվանան անտառում օգնեց վիրավոր արծվին՝ հանելով նրա թևի մեջ խրված նետը և բուժելով նրան։
    Շնորհակալություն հայտնելու համար արծիվը նրան իր թևերով տարավ Ոսկի քաղաք։

    5. Ինչպիսի՞ն էր Դիվանան սկզբում և վերջում։
    Սկզբում նա
    շռայլ էր,
    զվարճասեր,
    անլուրջ և ստախոս։
    Վերջում նա դարձավ
    ազնիվ,
    նպատակասլաց,
    աշխատասեր և բարի մարդ։
    Նրան փոխեց սերը Քանաքարայի հանդեպ և երկար ճանապարհի փորձությունները։

    6. Ինչպիսի՞ն էր Գոհար թագուհին։ Ինչո՞ւ էր նա փորձում Դիվանային։
    Գոհար թագուհին
    բարի էր,
    իմաստուն,
    գեղեցիկ,
    կախարդական ուժ ունեցող։
    Նա փորձեց Դիվանային, որպեսզի համոզվի նրա սիրո և հավատարմության մեջ և հասկանա՝ արժանի՞ է նա Քանաքարային։

    7. Ի՞նչ էր խորհրդանշում արծիվը։
    Արծիվը խորհրդանշում էր
    օգնություն,
    բարի գործի հատուցում,
    ճանապարհ դեպի ճշմարտություն։
    Դիվանան օգնեց արծվին, և դրա շնորհիվ հասավ իր նպատակին։
March 13

Մարոն

Մեր գյուղն էն է, որ հըպարտ,
Լեռների մեջ միգապատ,
Խոր ձորերի քարափին՝
Ձեռը տըված ճակատին՝
Միտք է անում տըխրադեմ․
Ի՞նչ է ուզում՝ չըգիտեմ․․․
   Պաս չենք էնտեղ մենք ուտում,
Ու ջերմեռանդ աղոթում,
Ժամ ենք գնում ամեն օր․
10Բայց միշտ ցավեր նորանոր,
Միշտ մի աղետ, մի վընաս
Գալիս են մեզ անպակաս։
   Ահա պատմեմ ձեզ մի դեպք,
Մի պատմություն, որ երբեք
Հիշատակով տըխրալի
Սըրտիս հանգիստ չի տալի։

II

   Մեր գյուղից վեր մինչ էսօր


Կա ուռենի մի սըգվոր։
Մեծ անտառից նա զատված,
20Մարդու կացնից ազատված՝
Կանգնած է դեռ ու շոգին
Հով է տալի մըշակին։
Գիժ, լեռնային մի վըտակ
Խոխոջում է նըրա տակ,
Խաղում կանաչ մարգերին։
Էն առվակում կեսօրին,
Երբոր շոգից նեղանում,
Գընում էինք լողանում։
Տըկլոր, աշխույժ խըմբակով,
30Աղաղակով, աղմուկով
Խաղում էինք, վազվըզում
Գույն-գույն մանրիկ ավազում։
Կամ հետևում հևիհև
Թիթեռնիկին ոսկեթև,
Ու միշտ հոգնած ժամանակ,
Էն մենավոր ծառի տակ
Նըստում տըխուր մի քարի,
Գերեզմանին Մարոյի․․․

   Մարո՜, անբա՜խտ, վաղամե՜ռ,
40Դու մանկության իմ ընկեր,
Ո՜րքան ենք մենք խաղացել,
Իրար սիրել ու ծեծե՜լ․․․

III

   Ժիր էր Մարոն, դուրեկան,
Նոր էր իննը տարեկան,
Նըրանց տունը երբ մի օր
Եկան երկու եկավոր։
Ու Մարոյի մայրիկը
Երբ որ բերավ, դրավ լիքը
Խոնչեն նըրանց առաջին,
50― Շնորհակալ ենք մենք, ասին․
Տաշտներըդ լի հաց լինի,
Դուռներըդ միշտ բաց լինի․
Հաց չենք ուզում ձեզանից,
Հող տըվեք մեզ ձեր տանից․․․
Էն ժամանակ Մարոյի
Հայրիկն առավ արաղի
Լիքը բաժակն ու ասաց․
― Կամքըդ լինի, տեր աստված․․․
Նըշանեցին Մարոյին,
60Տըվին չոբան Կարոյին։

IV

   Չոբան Կարոն սարերի
Մի հովիվ էր վիթխարի․
Բոյ-բուսաթին նայելիս
Մարդու զարզանդ էր գալիս․
Բայց զոքանչը անսահման
Սիրում, փարում էր նըրան։
Շատ էր սիրում և Մարոն․
― Լավն է, ասում էր, Կարոն,
Բերում է ինձ ամեն օր
70Կանփետ, չամիչ ու խընձոր․․․

V

   Մին էլ Կարոն աղմուկով
Եկավ զուռնով-թըմբուկով,
Ու Մարոյին զուգեցին,
Երեսին քող ձըգեցին,
Հինա դըրին ձեռքերը․․․
Եկավ խաչով տերտերը,
Տարավ ժամում կանգնեցրեց․
― Տե՞ր ես, որդյա՛կ, հարցըրեց։
― Տեր եմ, ասավ մեր Կարոն,
80Լուռ կանգնած էր միշտ Մարոն…
Հայրն էլ եկավ ու ծեսին
Էսպես օրհնեց իր փեսին․
― Ջաղացիդ միշտ հերթ լինի,
Մեջքըդ ամուր բերդ լինի․․․
Իսկ երբ հնչեց «տարան-հա՜»-ն,
Նըրան փեսի տուն տարան։
Պսակեցին Մարոյին,
Տըվին չոբան Կարոյին։

VI

   Թե գըրբացի չար ջանքով,
90Գիր ու կապով, բըժժանքով
Մանուկ սիրտը կըտրեցին,
Կամ թե նըրա հանդերձին,
Էն անհոգի չար ջադուն
Քըսեց գիլի ճըրագուն…
Էդ չիմացավ ոչ ոք պարզ,
Միայն փոքրիկ նորահարս
Մարոն ատեց իր մարդուն․
Փախավ, եկավ ետ հոր տուն։
Եկավ լացեց նա վըշտոտ․
100― Ես չեմ գընալ նրա մոտ․
Ես սիրում եմ մայրիկին,
Ես չեմ ուզում լինեմ կին․․․

VII

   Հայրիկն էնժամ բարկացավ,
Ծեծեց նըրան ու ասավ․
― Դու՛րս իմ տանից, սևերե՛ս,
Ետ չընայես դեպի մեզ,
Ոտ չըդնես էլ տունըս,
Մըրոտեցիր անունս․․․
Լալով, ծածկած իր դեմքը,
110Թողեց Մարոն հոր շեմքը։

VIII

   Ու հալածված իր հորից,
Փախած չոբան Կարոյից,
Սոված, պատռած շորերով,
Կորչում էր նա օրերով։
Կուչ էր գալիս խըղճալի
Օջախի շուրջ օտարի
Կամ թափառում մեն-մենակ
Մեր հանդերում շարունակ։

IX

   Շատ ամիսներ անց կացան․․․
120Դիմաց սարից մի չոբան
Ձեն էր տալիս մի օր մեզ,
Թե՝ իմացե՛ք, որ էսպես
Կարմիր շորով մի խիզան
Ընկավ ձորը, մի կածան․․․
Դուրս թափվեցինք մենք գյուղից,
Հեռու կանգնած, երկյուղից,
Տեսանք՝ ահեղ էն ձորում
Ոնց էր լալիս ու գոռում
Մարոյի հայրն ալևոր,
130Մայրը ճըչում սըգավոր։
Շատ լաց եղավ և Կարոն․․․
Մեռա՜վ, գնաց մեր Մարոն։

X

   Սակայն անբախտ նըրա դին
Պապի կողքին չըդըրին։
Գյուղից հեռու մինչ էսօր
Կա ուռենի մի սըգվոր։
Էն մենավոր ծառի տակ
Փոս փորեցին մի խորին,
Առանց ժամ ու պատարագ
140Մեջը դըրին Մարոյին,
Էն սև քարն էլ տաշեցին,
Բերին վըրեն քաշեցին։

XI

   Շատ եմ տեսել, երբ սըգվոր
Մայրը մենակ, սևաշոր,
Կորանալով էն քարին՝
Ձեն էր տալիս Մարոյին․
― Ո՞վ քեզ ծեծեց, Մարո ջա՜ն,
Ո՞վ անիծեց, Մարո ջա՜ն,
Ո՞ւր փախար դու, Մարո ջա՜ն,
150Տուն արի՛, տո՜ւն, Մարո ջա՜ն,
Խո՛ր ես քընել, Մարո ջա՜ն,
Չե՛ս զարթնում էլ, Մարո ջա՜ն․․․
Կորանալով էն քարին՝
Ձեն էր տալիս Մարոյին․
Խունկ էր ծըխում, մոմ վառում,
Որ գիշերվան խավարում
Փայփըլում էր մեն-մենակ
Հեռվից երկար ժամանակ։

Հարցեր և առաջադրանքներ

  • ինչպե՞ս է հեղինակը նկարագրում գյուղը պոեմի սկզբում։ Ի՞նչ տրամադրություն է հաղորդում «տխրադեմ», «միգապատ» բառերի գործածությունը։ Գյուղը նկարագրված է որպես լեռների մեջ գտնվող տխուր գյուղ։ Այդ բառերը տալիս են տխուր տրամադրություն։
  • Ինչո՞ւ է հեղինակն ասում, թե այս պատմությունը «սրտիս հանգիստ չի տալի»։ Ի՞նչ կապ ուներ նա Մարոյի հետ։ Հեղինակը ասում է, որ պատմությունը հանգիստ չի տալիս, որովհետև Մարոն իր մանկության ընկերն էր
  • Քանի՞ տարեկան էր Մարոն, երբ նրան նշանեցին։ Ի՞նչ է հուշում նրա տարիքը այդ ժամանակվա սովորույթների մասին։ Մարոն 9 տարեկան էր, երբ նրան նշանեցին։ Սա ցույց է տալիս, որ այն ժամանակ երեխաներին շուտ էին ամուսնացնում։
  • Ինչո՞ւ էր Մարոն սկզբում սիրում Կարոյին։ Ի՞նչ էր բերում հովիվը փոքրիկ աղջկան: Մարոն սկզբում սիրում էր Կարոյին, որովհետև նա բերում էր կանփետ, չամիչ և խնձոր։
  • Ինչպե՞ս անցավ հարսանիքը։ Արդյո՞ք Մարոն հասկանում էր, թե ինչ է կատարվում իր հետ (ուշադրություն դարձրեք «լուռ կանգնած էր» արտահայտությանը)։Հարսանիքը անցավ զուռնա-թմբուկով և պսակադրությամբ։ Մարոն լուռ էր, որովհետև չէր հասկանում ինչ է կատարվում։
  • Ի՞նչ փոխվեց Մարոյի զգացմունքների մեջ հարսանիքից հետո։ Ինչո՞ւ նա փախավ հոր տուն։Հարսանիքից հետո Մարոն վախեցավ և փախավ տուն, որովհետև չէր ուզում կին լինել։
  • Ինչպե՞ս վարվեց հայրը, երբ Մարոն վերադարձավ։
  • Ի՞նչն էր հոր համար ավելի կարևոր՝ աղջկա կյանքը, թե՞ գյուղի մեջ իր «անունը» (պատիվը)։Հայրը բարկացավ, ծեծեց և ասեց գնա այստեղից։ Հոր համար ավելի կարևոր էր պատիվը։
  • Ի՞նչ եղավ Մարոյի հետ հոր տնից վռնդվելուց հետո։ Ինչպե՞ս է նկարագրված նրա թափառական կյանքը։Մարոն հետո թափառում էր մենակ, սոված ու աղքատ։
  • Ինչպե՞ս մահացավ Մարոն։ Ո՞վ տեսավ նրա անկումը ձորը։Նա ընկավ ձորը և մահացավ։ Դա տեսավ մի հովիվ։
  • Ինչո՞ւ Մարոյին չթաղեցին գյուղի գերեզմանոցում՝ պապի կողքին։ Ի՞նչ է նշանակում «առանց ժամ ու պատարագ» թաղելը։Նրան թաղեցին գյուղից հեռու, առանց եկեղեցական արարողության։
  • Ի՞նչ է խորհրդանշում «սգվոր ուռենին», որի տակ թաղված էր Մարոն։Սգվոր ուռենին նշանակում է տխրություն և սուգ։
  • Ո՞վ է մեղավոր Մարոյի մահվան համար։ Կարո՞ղ ենք մեղադրել միայն հորը, թե՞ նաև ժամանակի դաժան օրենքներին։Մեղավոր են և հայրը, և այն ժամանակվա դաժան սովորույթները։
  • Ինչո՞ւ է հեղինակը պոեմն անվանել հենց Մարոյի անունով։ Ի՞նչ զգացողություն է առաջացնում մոր ողբը պոեմի վերջում։Պոեմը կոչվում է «Մարո», որովհետև պատմությունը նրա դժբախտ կյանքի մասին է։ Մոր լացը շատ ցավալի է։
  • Գտի՛ր պոեմում այն հատվածները, որտեղ հեղինակը նկարագրում է բնությունը։ Ինչպե՞ս է բնությունը «արձագանքում» Մարոյի վշտին (օրինակ՝ ձորը, ուռենին, վտակը)։Բնությունը՝ ձորը, ուռենին, վտակը, ցույց են տալիս Մարոյի տխուր ճակատագիրը։
March 9

Առաջադրանքներ․ 06.03

  1. Կետադրի՛ր տեքստը: Ուղղի՛ր ուղղագրական սխալները:
    • Երբ եկավ տեսա, որ առանց իրերի է զարմանքս չափ չուներ: Նկատեց ինձ ու ստիպված եղա ձեվացնել թե այլ ուղությամբ, եմ շարժվում: Փակեց ճանապարհս անդրթվելիորեն խոսուն հայացքով սպառնաց անուժ ընկավ աթոռին սկսեց հեկեկալ: Ես երփեկ նրան այտպիսին չէի տեսել, դա մի սրտաշարժ տեսարան էր: Մնացի որովհետեվ ես էի կարող նրան օքնել որովհետեվ ես էի այդ պահին անցնում այդ խուլ թաղամասով: Պատմեց ինձ կատարվացը: Նրանից հեռանալիս մտահոք էի ինչպես գարնան մարախլապատ օրը:

      Երբ եկավ, տեսա, որ առանց իրերի է. զարմանքս չափ չուներ: Նկատեց ինձ, ու ստիպված եղա ձևացնել, թե այլ ուղղությամբ եմ շարժվում: Փակեց ճանապարհս, անդրդվելիորեն, խոսուն հայացքով սպառնաց, անուժ ընկավ աթոռին, սկսեց հեկեկալ: Ես երբեք նրան այդպիսին չէի տեսել. դա մի սրտաշարժ տեսարան էր: Մնացի, որովհետև ես էի կարող նրան օգնել, որովհետև ես էի այդ պահին անցնում այդ խուլ թաղամասով: Պատմեց ինձ կատարվածը: Նրանից հեռանալիս մտահոգ էի, ինչպես գարնան մառախլապատ օրը:
  2. Գրի՛ր նշված բառերի տեսակները՝ պարզ, ածանցավոր, բարդ, բարդ ածանցավոր:
    • Թարգմանչական, անբաժանելի, բուսաբանություն, հյուրատուն, համաշխարհային, լուսատու, ձեռագիր, գրավոր, բանաստեղծություն, երկնավառ, գետնանցում, հեռախոս, թաղամաս, համակարգիչ, բլոգավարություն, ակնաբույժ, համացանց, տեսարան, ոտք, մատանի, գիրք, երես, դեմք, ծաղկաման, սրտաշարժ:

      պարզ-ոտք, գիրք, երես, դեմք
      ածանցավոր-թարգմանչական, անբաժանելի, համաշխարհային, գրավոր, համակարգիչ, տեսարան, մատանի
      բարդ-հյուրատուն, լուսատու, ձեռագիր, երկնավառ, գետնանցում, հեռախոս, թաղամաս, ակնաբույժ, համացանց, ծաղկաման, սրտաշարժ
      բարդ ածանցավոր-բուսաբանությոուն, բանաստեղծություն, բլոգավարություն
  3. Գրի՛ր շարադրանք՝ ընտրելով թեմաներից մեկը (8-10 նախադասություն)՝
    • Եթե հայտնվեի «Փարվանա» բալլադում
    • Եթե հայտնվեի «Գրազը» պատմվածքում
    • Եթե հայտնվեի «Իմ ընկեր Նեսոն»  պատմվածքում

      Եթե հայտնվեի Փարվանա բալլադում, կզգայի ինձ մի կախարդական ու մի փոքր տխուր աշխարհում։ Այդ աշխարհում ամեն ինչ լի է խորհրդավորությամբ, իսկ լիճը կարծես պահում է մարդկանց գաղտնիքները։ Ես կտեսնեի գեղեցիկ արքայադստերը և այն քաջ երիտասարդներին, որոնք փորձում էին նրա սիրտը նվաճել երբ նրանք ճանապարհ ընկան կրակ բերելու, ես կմտահոգվեի նրանց համար, որովհետև ճանապարհը վտանգավոր էր միգուցե ես էլ կփորձեի օգնել նրանց միասին հաղթահարելու դժվարությունները Բայց տեսնելով թե ինչ ողբերգական ավարտ ունեցավ պատմությունը, շատ կխղճայի բոլորին։ Այդ պահին կհասկանայի, որ սերը և հպարտությունը երբեմն կարող են մեծ ցավ պատճառել։ Փարվանա բալլադում հայտնվելը ինձ կսովորեցներ լինել ավելի բարի և հասկանալ մարդկանց զգացմունքները այդ պատմությունը երկար ժամանակ կմնար իմ հիշողության մեջ։
March 9

Present Perfect – Past Experiences

Present Perfect օգտագործվում է, երբ խոսում ենք՝

  1. Նշել անցյալում պատահած փոփոխություններ կամ փորձեր, որոնց ազդեցությունը դեռ տեսանելի է ներկա պահին։
  2. Խոսել անցյալում կատարած փորձերի կամ արարքների մասին, առանց հստակ նշելու երբ տեղի է ունեցել։

Օրինակներ.

  • I have visited Paris. (Ես եղել եմ Փարիզում.) → Գիտեմ Փարիզը, փորձը դեռ նշանակություն ունի:
  • She has read that book. (Նա կարդացել է այդ գիրքը.) → Գիտեմ, որ նա այն արդեն կարդացել է:

2. Կառուցվածքը

Affirmative (հաստատական)

Subject + have/has + past participle
  • I/You/We/They have eaten.
  • He/She/It has eaten.

Negative (բացասական)

Subject + have/has + not + past participle
  • have not (haven’t) seen that movie.
  • She has not (hasn’t) finished her homework.

Question (հարցական)

Have/Has + subject + past participle?
  • Have you ever tried sushi?
  • Has he visited London?

Ահա մի կարևոր բառ – ever (երբևէ), երբ հարցնում ենք փորձի մասին, և never (երբեք), երբ ասում ենք, որ այդ փորձը չի եղել։

3. Սովորական Past Participle օրինակներ

Verb (նշանավոր)Past Participle
gogone
seeseen
eateaten
dodone
writewritten
visitvisited

Նախապատվությունը տվեք սովորական ամենաշատ օգտագործվող գործողություններին։

4. Օրինակներ

  • I have visited Italy three times. (Ես եղել եմ Իտալիայում երեք անգամ.)
  • She has never been to New York. (Նա երբեք չի եղել Նյու Յորքում.)
  • Have you ever tried ice skating? (Դու երբևէ փորձե՞լ ես սահնակ քշել։)

Վարժություններ

A. Ավարտիր նախադասությունները օգտագործելով Present Perfect

  1. i have seen (see) that movie.
  2. She has never been (never / be) to London.
  3. They eaten (eat) sushi before.
  4. ve you ever visited (visit) Paris?
  5. We __________ (write) three letters this week.

B. Փոխիր նախադասությունները բացասականի

  1. I have seen that play. → I __________________________
  2. He has visited Spain. → He __________________________
  3. They have tried this food. → They __________________________

C. Հարցեր կազմիր

  1. (you / try / skydiving) → __________________________
  2. (she / read / Harry Potter) → __________________________
  3. (they / ever / go / Japan) → __________________________

D. Ընտրիր ճիշտ ձևը

  1. I (have / has) been to the museum.
  2. She (have / has) never eaten sushi.
  3. (Have / Has) you ever visited London?

Վարժություններ – լրացուցիչ

E. Ընտրիր ճիշտ բառը (ever / never / already / yet)

  1. Have you __________ visited London?
  2. I have __________ eaten sushi.
  3. She hasn’t finished her homework __________.
  4. We have __________ seen that movie.
  5. He has __________ been to Italy.

F. Դարցիր նախադասությունները ճիշտ հերթականությամբ

Օգտագործելով Present Perfect ձևը՝ ստացիր լրիվ նախադասություն:

  1. (I / see / that film)
  2. (They / never / go / to Paris)
  3. (She / write / three emails)
  4. (Have / you / try / ice skating)
  5. (He / already / finish / his project)

G. Փոխիր հետևյալ նախադասությունները հարցի և բացասականի

  1. I have visited New York.
  2. She has read the book.
  3. We have eaten breakfast.
  4. They have gone to school.
  5. He has done his homework.

H. Ապագայի ազդեցություն ներկա պահին

Լրացրու բաց թողնված տեղերը՝ օգտագործելով have/has + past participle. Հիշիր, որ պետք է ցույց տալ փորձը կամ փոփոխությունը ներկա պահին:

  1. My brother __________ (break) his leg. Now he can’t play football.
  2. I __________ (lose) my keys. I can’t find them.
  3. She __________ (learn) English for two years.
  4. They __________ (paint) the room. It looks beautiful now.
  5. We __________ (meet) the new teacher.
March 8

Առաջադրանքներ ածացների վերաբերյալ

1․Հետևյալ բաղադրյալ բառերի միջև գծիկ դնել, որտեղ որ անհրաժեշտ է․

Դույզն ինչ, ներկա բացակա, քաղաքից քաղաք, ֆրանս գերմանական, իննից տասը, քսան քսանհինգ, կուշտ կուշտ

Դույզն-ինչ,Ներկա-բացակա,Քաղաքից քաղաք ,Ֆրանս-գերմանական,Իննից տասը ,Քսան-քսանհինգ,Կուշտ-կուշտ։

2․Տրված դարձվածքներով կազմել մեկական նախադասություն.

Շունչ քաշել, մատը մատին չտալ, բերան ծռել, ականջի ետև գցել

Ես արթնացա և շունչ քաշեցի մաքուր օդ։

Նա նույնիսկ մատը մատին չտվեց որ թեստը անի։

Նա բերանը ծռել էր որ նրան գործից չհանեն։

Նա ականջի ետև գցել երբ նրանից բողոքում էին։

3․Բառարանի օգնությամբ բացատրել հետևյալ բառերի իմաստները․

Ապարոշ, անթեղել, մատռվակ, պարտակել, ստեպղին

Գլխի փաթույթ:Մոխիրի տակ թաղել:Խմիչքեղենը՝ տնօրինող։Մի բան տեղավորել՝ պահել մի տեղ:Գլխի փաթույթ:Մոխիրի տակ թաղել:Խմիչքեղենը՝ տնօրինող։Մի բան տեղավորել՝ պահել մի տեղ:Գազար։

4․Հետևյալ գոյականներից ածանցների միջոցով կազմել ածականներ․

Վախ, նյութ, լեզու, գլուխ, Մոսկվա, ջուր, աստղ

5․Ընդգծել ճիշտ ձևերը․

Փախնել-փախչել, կպնել-կպչել, շնշնկան-շնկշնկան, հայթայթել-հայթհայթել, հագնել-հագնվել

6.Հետևյալ վերջածանցներով կազմել նոր բառեր,
յուրաքանչյուր ածանցով երեքական բառ:

-ական-մանկական, գիտնական, հայկական
-արան-Գրադարան, լվացարան, բառարան։
-ավոր-գրավոր, հոգեվոր,ուժավոր
-անոց-խողանոց, գժանոց, աղբանոց
-իկ-մայրիկ, գնդիկ, փոքրիկ
-ակ-գետակ, տնակ, նավակ

7.Հետևյալ նախածանցներով կազմիր նոր բառեր:

ան-անտուն, անհամ, անսիրտ
վեր- վերադարձ, վերակառուցել, վերցնել
գեր-գերազանց, գերխնդիր, գերբնական
ընդ-ընդհանուր, ընդունել, ընդմիջում

8․Գտնե՛լ մեկ արմատ և երկու ածանց ունեցող բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։ Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով այդ բառերը։
Լուսանկարչական, տեսականորեն, գրահրատարակչական, հացթուխ,
ծովեզրյա, դարբնություն, բարեհամբույր, ատաղձագործ, մանրանկարչություն,
հրուշակագործ, վերաբաշխում, գիտականորեն, անօգնական, բազմություն,
տգիտություն:

Տեսականորեն,Դարբնություն,Վերաբաշխում,Գիտականորեն,Անօգնական,Տգիտություն,

  1. Տեսականորեն այս խնդիրը լուծելի է, բայց գործնականում շատ դժվարություններ կան:
  2. Գիտնականը փորձի արդյունքները հիմնավորեց գիտականորեն։
  3. Նա իրեն շատ անօգնական էր զգում անծանոթ քաղաքի փողոցներում։
  4. Պետական միջոցների վերաբաշխումը թույլ տվեց ավելացնել կրթական ծախսերը։
  5. Մարդկային տգիտությունը հաճախ դառնում է մեծագույն սխալների պատճառ։
  6. Դարբնությունը հնագույն և պատվաբեր արհեստներից մեկն է:

9․ Գտնե՛լ մեկ արմատից և մեկ ածանցից կազմված բառերը:
Հայեցակարգ, մետաղյա, բացառիկ, ասեղնագործություն, հաշվեկշիռ,
որսորդ, պողպատե, ձուլակաղապար, հնություն, ժամանակահատված,
արժեիջեցում, նվիրում, միջազգային, գունեղ, իրականություն, ընդհանրացում,
հարթակ, խտրականություն, մեղմորեն, միջնակարգ, շարժուն, ներգաղթյալ,
մենաշնորհ, միջուկ, բուսականություն։

Մետաղյա, Բացառիկ, Որսորդ,Պողպատե, Հնություն, Նվիրում, Գունեղ ,Հարթակ ,Մեղմորեն:

10. Առանձին սյունակներով դուրս գրե՛լ նախածանց,
վերջածանց, ինչպես նաև թե՛ նախածանց, թե՛ վերջածանց ունեցող բառերը։
Անհայտ, խնձորենի, անմտություն, հակաթույն, մթերային, տգեղ,
վերահաշվում, անհոգաբար, կաղնուտ, անհավատալի, միլիոնավոր, չկամ,
ցուցանակ, արտապատկեր, ենթավարպետ, գերադաս, կղզյակ, հարակից,
հայրական, ներգրավում, տրամագծորեն, անհարմար, ապաշնորհ, դժգոհություն,
հավաքածու, լսարան, համատեղություն, ծիծաղելի, անթիվ, մորթեղեն, միտք։

ՆախածանցավորՎերջածանցավորՆախածանց և վերջածանց
ԱնհայտԽնձորենիԱնմտություն
ՀակաթույնՄթերայինՎերահաշվում
ՏգեղԿաղնուտԱնհոգաբար
ՉկամՄիլիոնավորԱնհավատալի
ԱրտապատկերՑուցանակՀարակից
ԵնթավարպետԿղզյակՆերգրավում
ԳերադասՀայրականՏրամագծորեն
ԱնհարմարՀավաքածուԴժգոհություն
ԱպաշնորհԼսարանՀամատեղություն
ԱնթիվԾիծաղելի
Մորթեղեն