Մայրենի
141. Շարքի բոլոր բառերր, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի´ր օրինաչափությանը չենթարկվող բառը:
ա) Տարեվերջ, հրաշամանուկ, ամանոր, մեծահոգի, փրկա- գին:
բ) Դասաժամ, հողագունդ, մանրազնին, մանրախնղիր, սեղանատամ:
142. Տրված բարդ բառերի իմաստները բառակապակցություններով արտահայտի´ր:
Հանքափոր-հանք փորոխ մարդ, գրագետ-գիտեցող, պատմագիր-պատմողական գրություն, խաղագիրք-խախալու գիրք, խնդրագիրք-խնդրելու գիրք, խնդրագիր-խնթրանք պարունակող գրություն:
143. Անել և տալ բառերով հնարավորին չափ շատ հարադրություններ ու դարձվածքներ կազմի´ր:
Գործ անել
144. Փակագծերում տրված բառերը (բայերը) գրի´ր պահանջված ձևով:
Մի դաշտային մուկ հյուր կանչեց մառանում ապրող մկանը: Հյուր մուկը եկավ ու (որոշել) մինչև աշուն մնալ: Նա մի քանի հատիկ (գտնել), ցեխակոլոլ արմատներ(կրծել) ու (ասել).
— Չէ՜, թշվառ մրջյունի նման ես ապրում: Քեզ հետ համեմատած՝ ես աոատության մեջ եմ ապրում: Գնանք՝ տես:
Նա դաշտային մկանը (համոզել) ու (տանել) տուն: (Ցույց տալ) հացը, ալյուրը, թուզը, մեղրը, և հյուրի աչքերը հաճույքից (պսպղալ): Նա զամբյուղից պանիր էր ուզում վերցնել, բայց հանկարծ դուռը (բացվել): Մկներր լեղաճաք (փախչել), (մտնել) ծակը, ծվծվալով իրար (սեղմվել) ու (մնալ), մինչև ոտնաձայները (լռել): Հետո դաշտամուկր նորից դուրս (սողալ), դնչիկը (երկարել) փոքրիկ թզին, բայց նորից ինչ-որ մեկը ինչ-որ բանի համար (ներս մտնել), և մկներն էլի (թաքնվել): Թեկուզ և հյուր մուկը սոված Էր, բայց (ասել).
-Մնաս բարո՛վ, սիրելի´ս, քեզ եմ թողնում քո ամբողջ հարստությունը, որ հազար ու մի վտանգի, ահ ու դողի հետ Է կապված: Ավելի լավ Է՝ ես էլի խոտ ու արմատ կրծեմ:
145. Պատմի´ր՝ ինչպիսի՞ն էիր շատ փոքր ժամանակ: (Ի՞նչ ես հիշում, և ուրիշներն ի՞նչ են հիշում քո մասին):
146. Կետերի փոխարեն գրի´ր փակագծերում տրված համապատասխան բառը կամ արտահայտությունր:
Ծ առերին արթնացնողր … (քամին էր, քամիներ):
Այս օրվանից հետո շատ …. (քամին էր, քամիներ) են փչել: Տարբեր …. (պարեր, պար էր) են սովորեցնում դպրոցում:
Դա չտեսնված մի … (պարեր, պար էր):
Պարտեզի բոլոր ծաղիկները (սպիտակ են, սպիտակեն):
Եթե բոլոր ծաղիկներր միանգամից (սպիտակ են, սպիտակեն) ու միևնույն բույրը արձակեն, լա՜վ կլինի:
Թող հենց եիմա աչքերը (փակ են, փակեն) ու քնեն:
Բոլոր դռները (փակ են, փակեն), մի՞թե տանը մարդ չկա: Անծանոթ … (համ էր, համեր), այդ մրգից չէի կերել:
Տարբեր խոհարարների եփած նույն անունով ճաշերը տարբեր (համ էր, համեր) ունեն:
147. Կազմի´ր տրված բայերի հրամայական ձևերր:
Օրինակ՝ գրել — գրի՛ր — գրեցե´ք, աղալ — աղա´ — աղացե´ք:
ա) Սիրել, կանչել, նկարել, լսել, նստել, կանգնել, զանգել,
կապել, փրկել, կապկպել, կոտրատել, կապոտել:
բ) Խաղալ, սողալ, կարդալ, գնալ, մնալ, գոոալ:
148. Այսօր, տանտիրուհի, մորեղբայր բառերով և այս օր(ը), տան տիրուհի, մոր եղբայր բառակապակցություններով նախադասություններ կազմի´ր:
Օրինակ ՝Հորեղբայրս մեծ ու գեղեցիկ այգի ունի: Հորս ամենամեծ եղբայրն արղեն թոռ ունի:
149. Նախադասությունն ընդարձակի´ր՝ ե՞րբ, երբվանի՞ց, որքա՞ն ժամանակ, մինչև ե՞րբ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:
Մի տարօրինակ ճռռոց եմ լսու մ:
Իմ կարծիքն ասել եմ:
Գնաց, գնաց, հասավ մի քաղաքի:
Ծաղրածուն գլուխ տվեց ու հեռացավ:
Նավաստին բաց ծով Էր դուրս եկել:
Ծովն արդեն փոթորկել Էր:
Թռչունները չվելու էին:
150. Տրված հարցերին պատասխանի´ր: