November 8

7.11.2024

1.Որոշի´ր, թե ընդգծված բառին տրված հարցերից ո՞րն է համապատասխանում:

Հեռվում երևացին նավեր: (ի՞նչ, ինչե՞ր)

Հեռվում երևացողը նավ էր: (ի՞նչ, ինչե՞ր)

Քաղաքում կային այգիներ: (ի՞նչ, ինչե՞ր)

Դա քաղաքի ամենամեծ այգին էր: (ի՞նչը, ինչե՞րը)

Ի՜նչ ծանոթ ձայն էր: (ի՞նչ, ինչե՞ր)

Դրսից ծանոթ ձայներ էին լսվում: (ի՞նչ, ինչե՞ր)

Եթե բարձր ձայներ, անպայման կլսեինք: (ինչե՞ր, ի՞նչ աներ)

Ձեր տղան էր եկել: (ո՞վ, ովքե՞ր)

Տղաներ եկան, որ օգնեն: (ո՞վ, ովքե՞ր)

Դա առաջնորդին ծանոթ նետ էր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Տղան փետուրնևրից սարքել էր նետեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Որ դիպուկ նետեր, ոսկե խնձորը կգցեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

2. Ընդգծված յուրաքանչյուր բառը մե՞կ առարկա է ցույց տալիս, թե՞ մեկից ավելի:

Մեր ձեղնահարկում կատվի ձագեր գտա:

Որջից դուրս եկողը ձագ էր: մեկ

Որդին պահզղարանն էր բերել ու դրել սենյակի անկյունում: մեկ

Դպրոցին այսպիսի պահարաններ են պետք:

Երկնքում նորից թռչուններ երևացին:

Վանդակի թռչունն էր դուրս եկել: մեկ

Հատիկը հավաքողները մրջյուններ են:

Ձմռանը պատրաստ սպասողը մրջյունն էր: մեկ

Գոռացողը պահակն էր: մեկ

Պահակներ կարգեք, որ ապահով լինեք:

3.Կետերի փոխարեն գրի´ր փակագծերում տրված համապատասխան բառը կամ արտահայտությունը:

Ծառերին արթնացնողը (քամին էր, քամիներ):

Այդ օրվանից հետո շատ …. (քամին էր, քամիներ) են փչել:

Տարբեր …. (պարեր, պար էր) են սովորեցնում դպրոցում:

Դա չտեսնված մի … (պարեր, պար էր):

Պարտեզի բոլոր ծաղիկները (սպիտակ են, սպիտակեն):

Եթե բոլոր ծաղիկները միանգամից (սպիտակ են, սպիտակեն), լա՞վ կլինի:

Թող հենց հիմա աչքերը (փակ են, փակեն) ու քնեն:

Բոլոր դռները (փակ են, փակեն), մի՞թե տանը մարդ չկա:

Անծանոթ … (համ էր, համեր), այդ մրգից չէի կերել:

Տարբեր խոհարարների եփած նույն անունով ճաշերը տարբեր (համ էր, համեր) ունեն:

4. Նախադասությունների մեջ ընդգծված արտահայտությունները փոխարինի´ր հոմանիշ բաոերով:

Այս աղջիկը մատի վրա խաղացնում է բոլորիս:

Հանկարծ սիրտը դող ընկավ. բա որ գազանը նորից գա, ինքն ի՞նչ է անելու:

Ա՜յ քեզ պատմություն, լսողների մազերը բիզ-բիզ էին կանգնել:

Մի մատ երեխա է, բայց ինչե՜ր գիտի:

Ձեռ ու ոտից ընկած մի մարդ բացեց դուռը:

5.Փորձի´ր բացատրել, թե ինչո՞ւ են ընդգծված արտահայտությունները կոչվում «դարձվածքներ», եթե դարձված նշանակում Է «շրջված», «փոխված»:

6. Տրված դարձվածքների իմաստները բացատրի´ր:

Օրինակ՝

ջրից չոր դուրս գալ — փորձանքից, նեղ վիճակից ազատվել:

Սիրտ տալ, հոգին առնել, գլուխը կորցնել, արևը խավարել, հալից ընկնել, սիրտը վկայել, երես ղարձնել, սիրտ անել, բկին չոքել:

7. Աչքի ընկնել, ձեռ քաշել, գլուխ պահել, ոտքի վրա, ծայրը ծայրին հասցնել, օրերը հաշվված են արտահայտությունները նախադասությունների մեջ գործածի´ր

ա) ուղիղ իմաստով,ֆց տհ օլճցպօ իզւևըտգֆցղ

Քաղաքում Անիի աչքին ընկավ մի գեղեցիկ տուն։ Արփինեն սկսեց Արմինեի ձեռքը քաշել, որ գնան դասի։ Յանան իր գլուխը պահեց գնդակի հարվածից։ Վանը կանգնած է ոտքի վրա։ Վերգինեն մեկ թելի ծայրը ծայրին հասցրեց։ Նոր տարվան մնացել են հաշված օրեր,

բ) որպես դարձվածք:

Անահիտը աչքի է ընկնում իր գեղեցկությանբ։ Մանեն ձեռքը քաշեց եգիպտացորենից։ Մարին սիրում է գլուխ պահել։ Վարդուհին ոտքի վրա պատասխանեց հարցին։ Ես հանդիպմանը ծայրը ծայրին հասցրեցի։ Ձնհալին մնացել է հաշված օրեր։։

Օրինակ՝

1.Գիտնականը հետաքրքրվողներին իր հայտնաբերած կենդանու մարմնի բոլոր մասերը ցույց տվեց, միայն գլուխն էր կորցրել:

2.Ուրախությունից գլուխը կորցրել էր:

November 5

Ինձ համար 10 ամենապիտանի բաները

10․ Իմ կյանքում ամենապիտանի բաներից մեկը եղել է և կլինի դպրոցը, քանի որ այստեղ ես ձեռք եմ բերել գիտելիքներ և բազմաթիվ ընկերներ։

9․ Ինձ համար կյանքում ամենապիտանի բաներից մեկը նաև հեռախոսն է։ Քանի որ հեռախոսը կարող է օգնել մարդուն կյանքի համարյա բոլոր իրավիճակներում։

8․ Ինձ համար կյանքում ամենապիտանի բաներից մեկը ընտանի կենդանիներն են։ Քանի որ ընտանի կենդանիների շնորհիվ մարդը դեռ գոյություն ունի։

7․ Ինձ համար կյանքում ամենապիտանի բաներից մեկը սպորտն է։ Քանի որ սպորտը օգնում է մարդկանց հախթահարելու բոլոր դժվարությունները և ձգտելու դեպի հաղթանակը, նաև քո անունը մնում է այդ սպորտի պատմության մեջ

6․ Ինձ համար կյանքում ամենապիտանի բաներից մեկը նաև բնությունն է, քանի որ բնությունը գեղեցկացնում է մեր միջավայրը։

5․ Ինձ համար կյանքում ամենապիտանի բաներից մեկը նաև Արևն է, քանի որ լույսի շնորհիվ մենք կարողանում ենք ճիշտ ժամանակին արթնանալ, հաց ուտել, և քնել։

4․ Ինձ համար կյանքում ամենապիտանի բաներից մեկը դա աշխատանքն է, քանի որ մարդը ամեն աշխատանքից հետո նոր ձեռք բերում է ստանում

3․ Ինձ համար կյանքում ամենապիտանի բաներից մեկը դա ընկերներն են, քանի որ կյանքի գրեթե բոլոր հիշարժան պահերը տեղի է ունենում ընկերներիդ հետ։

2․ Ինձ համար կյանքում ամենապիտանի բաներից մեկը դա ժամանկն է․ ինչու ժամանակը, քանի որ ժամանակը դա այնպիսի բան է, որը պետք է խնայողաբար օգտագործել, քանի որ դեռ չգիտես, թե որքան ժաանակ է քեզ տրված։

1, Ինձ համար կյանքում ամենապիտանի և ամենաթանկ բանը ընտանիքն է, քանի որ ըտանիքում այնպիսի ջերմություն, և ուրախություն կա, որ աշխարհում էլ ոչ մի տեղ չես գտնի։ Նաև ընտանիքը եթե չլինի, պետությունը չի կարող գույություն ունենալ։

November 3

Ամենապիտանի բանը

Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Ամենապիտանի բանը » հեքիաթը: Հեքիաթից դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր:

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի:
Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժավրին գործին: Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.
-Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը:
-Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը. Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:
-Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագս էր այդ լցնեի այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշախարհիս երեսին և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ:
Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտերամանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր, լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին:
Առե՛ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքե-քաղաք, աշխարհ-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը:
Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:
Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան:
Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքե-քաղաք, աշխարհե-աշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև:
-Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:
-Այո՛, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները:
Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շա՛տ ժողովուրդ:
Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր:
Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա,- բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը: Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսի լուսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը:
-Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես.- անհամբեր ձայնով հարցրեց հայրը:
-Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի:
Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը:
-Ապրե՛ս,- գոչեց ուրախաց21ած հայրը,- քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:
-Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը,- գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ:

Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Ամենապիտանի բանը » հեքիաթը: Հեքիաթից դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր:

Փափագ-ցանկություն

Աբեթ-փոշի

  • Կապույտով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:
    • Երկիր-Հայրենիք
    • Իմաստուն-պիտանի
    • Վեհ կամք-մեծ կամք
    • Փափագ-ցանկություն
    • Շտեմարան-կառույց
    • Ուղի-ճանապարհ
    • Բարքեր-վարքեր
  • Կանաչով նշված բառերի հականիշները գրի՛ր:
    • Ամենապիտանի-անպիտան
    • Վառեց-մարեց
    • Իմաստուն-անիմաստ
    • Լույս-խավար
    • Լցնես-դատարկես
    • Երիտասարդ-ծերունի
October 31

Ուսումնական աշուն

Իմ սիրելի անկյունը Պաշտոնական՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տեխնիկական կենտրոն-ակադեմիա, ավելի հայտնի է որպես Երևանի ֆուտբոլի ակադեմիաֆուտբոլի մարզումների համար նախատեսված ժամանակակից ակադեմիա է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում։ Ակադեմիայի շինարարությունը սկսվել է 2007 թվականին։ Բացվել է 2010 թ.-ի սեպտեմբերի 1-ին Երևանի Ավան վարչական շրջանում՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։ Պաշտոնական բացումն ազդարարել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Ակադեմիայի գլխավոր նպատակն է զարգացնել հայկական ֆուտբոլը։ Կենտրոը ծառայում է բոլոր այն երեխաների և երիտասարդների համար, ովքեր սիրում են ֆուտբոլը։

October 31

Կյանքից թանկ բանը

  1. Կարդա՛ Ավ. Իսահակյանի  «Կյանքից թանկ բանը» առակը:
  2. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    • Դալկահար-գունատ
  3. Գրավոր բացատրի՛ր ջրի երազ, ստրուկ աշխարհ արտահայտությունները:
  4. Ո՞րնէ առակի ասելիքը և ի՞նչ է սովորեցնում այն քեզ: ազատություն
  5. Դո՛ւրս գրիր հիմնական իմաստն արտահայտող տողերը:
    • -Թևե՞րս… ինչպե՞ս, օ~հ, երբեք, երբեք.
    • Առանց թռիչքի կյանքը գին չունի
    • -Թռիր, սիրելիս, ազատ ու վայրի,
    • Թռիր ու ասա ստրուկ աշխարհքին
    • Թե ինչն է թանկը կյանքից ավելի…,-
  6. Առաջադրանքներ դասարանում և տանը կատարելու համար (Գործնական քերականության առաջադրանքներն ավարտի՛ր։)
October 30

Գործնական քերականություն

Վարժություններ (Գործնական քերականություն)

65. Սեր և հոր բառերի տարբեր իմաստներով կազմի´ր նախադասություններ:

Օրինակ՝

Այս տարի մարտը տաք էր ու չոր:

Մութն ընկնելուն պես  մարտը վերջացավ:

Իմ սերը մայրիկիս նկատմամբ անսահման է։

Երկու շաբաթ առաջ տատիկս կաթի սերը դրեց արևի տակ։

Հորս ազգանունը Պողոսյան է։

Ալբերտը ընկավ հորը։

66. Եթե իմաստով մոտ բառերը հոմանիշներ են, ի՞նչ անուն կտաս նույն կամ նման գրություն կամ  հնչողություն ունեցող, բայց  իմաստով  տարբեր բառերին:

Համանուն, նույնանուն

67.Հոտարի բառերի տարբեր իմաստներով կազմի´ր նախադասություններ:

Այսօր տեսանք փոքր հոտ։

Անուշի ծաղիկից հիանալի հոտ է գալիս։

68. Փորձի՛ր բացատրել, թե տրված զույգերն ինչո՞ւ են կոչվում համանուններ:

Մարտ-ամիս — մարտ-մրցում, կռիվ, սեր-զգացմունք — սեր-կաթի սեր, հոր-հայր — հոր-փոս, հոտ-գառների խումբ — հոտ-բույր, անտառ — առանց տառ, արի-եկ – արի-ուժեղ, կար-զգեստի կար — կար-բնագիտություն կար այսօր դպրոցում:

69. Ընդգծված բառերի  և արտահայտությունների փոխարեն փակագծերում տրվածներից մեկը գրի´ր:

Որ խոսքը կարճեր, ավելորդ բաներ չէր ասի: (Կարճ կապեր, երկար չէր)

Պարանը կարճ էր, աշտարակի ծայրին չհասավ: (Կարճ կապեր, երկար չէր)

Գլուխը կախ էր ու սիրտը կոտրված: (Խոնարհ էր, իջեցներ)

Դույլը ջրհորը կախեր թե չէ, թզուկը հայտնվելու էր: (Խոնարհ էր, իջեցներ)

Դռան ժանգոտ փակի վրա ինչ-որ թուղթ դրեց ու գնաց: (Կողպեքի, ծածկի)

Եթե պատուհանը փակի, ցուրտ չի լինի: (Կողպեքի, ծածկի)

October 30

Երկրի ձևը, չափերը: Գլոբուս

Երկիր մոլորակի ձևի և չափերի մասին պատկերացումները հնագույն ժամանակներում եղել են շատ պարզունակ:

Երկրի գնդաձևության գաղափարը տրվել է դեռևս մ.թ.ա. 6-5-րդ դարե­րում հայտնի փիլիսոփա Պյութագորասի կողմից, իսկ հետագայում (մ.թ.ա. 3-2-րդ դար) Արիստոտելը տվեց գնդաձևության ամենապարզ ապացույցը: Նա ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Լուսնի վրա ընկնող Երկրի ստվերն ունի շրջանագծի ձև:

Միջին դարերում Երկրի գնդաձևության գաղափարը մոռացության մատնվեց: Այն ինչ Հայաստանում դեռևս 7-րդ դարում Անանիա Շիրակացու հայտնի «Աշխարհացույցի» հիմքում դրված էր Երկրի գնդաձևության գաղափարը:

1522 թ. Ֆերնան Մագելանի շուրջերկրյա ճանապարհորդությունը դար­ձավ Երկրի գնդաձևության առաջին իրական ապացույցը:

Երկրի գնդաձևության վերջնական և տեսանելի ապացույցը տիեզերանավերից կատարված լուսանկարներն են:

Երկրի չափերը: Մինչև երկրի չափերին անցնելը՝ ծանոթանանք Երկ­րի առանցք և բևեռներ տերմիններին: Երկրի առանցքն այն երևակայական գիծն է, որն անցնում է նրա կենտրոնով, և որի շուրջը պտտվում է Եր­կիրը: Երկրի մակերևույթի այն կետերը, որոնցով անցնում է առանցքը, կոչվում են բևեռներ:

քարտեզ

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երկիրն իրական գունդ չէ, այլ՝ բևեռներից սեղմված է:

Երկրի ամենամեծ շրջանագիծը, որը երկիրը բաժանում է երկու հավա­սար մասերի, կոչվում է հասարակած, որի երկարությունը մոտ 40000 կմ է: Հասարակածին զուգահեռ տարված երևակայական շրջանագծերը կոչ­վում են զուգահեռականներ, իսկ Երկրի բևեռներով անցնող երևակայական կիսաշրջանագծերը միջօրեականներ:

Ինչպես միջօրեականները, այնպես էլ՝ զուգահեռականները գլոբուսի և քարտեզի վրա նշվում են աստիճաններով: Բնականաբար, 00-ի զուգահեռականը հասարակածն է, իսկ հետաքրքիր է, թե ո՞րն է 00-ի միջօրեականը:

Միջազգային համաձայնությամբ՝ Լոնդոնի մոտ գտնվող Գրինվիչի աստղադիտարանի վրայով անցնող միջօրեականն ընդունվել է որպես զրո­յական կամ գլխավոր միջօրեական: Ընդունված է գլխավոր մի­ջօրեականով և դրա հակառակ կողմով անցնող 1800-ի միջօրեականով երկրագունդը բաժանել արևելյան և արևմտյան կիսագնդերի:

Միջօրեականների ու զուգահեռականների միմյանց հետ հատումից առաջացած ցանցը կոչվում է աստիճանացանց:

Աստիճանացանցի օգնությամբ որոշում են որևէ օբյեկտի՝ քաղաքի, գյուղի, տվյալ վայրի կամ օվկիանոսում լողացող նավի «հասցեն»՝ աշ­խարհագրական կոորդինատները գլոբուսի կամ քարտեզի վրա: Աշխարհագրական կոորդինատներն են աշխարհագրական լայնությու­նը և երկայնությունը:

Աշխարհագրական լայնությունը ցույց է տալիս Երկրի մակերևույթի որևէ կետի հեռավորությունը հասարակածից դեպի բևեռներ՝ աստիճան­ներով արտահայտված:

Աշխարհագրական լայնությունը լինում է հյուսիսային (հս. լ.), և հա­րավային (հվ. լ.):

Օրինակ՝ Երևանը գտնվում է հս. լ. մոտ 400 զուգահեռականի վրա: Սա­կայն այդ լայնության վրա կան բազմաթիվ այլ քաղաքներ: Հետևաբար՝ անհրաժեշտ է իմանալ նաև մյուս կոորդինատը՝ աշխարհագրական եր­կայնությունը:

Աշխարհագրական երկայնությունը ցույց է տալիս Երկրի մակերևույթի որևէ կետի հեռավորությունը սկզբնական մի­ջօրեականից դեպի արևելք կամ արևմուտք՝ աստիճաններով արտահայտ­ված:

Աշխարհագրական երկայնությունը լինում է արևելյան (արլ. ե.) և արևմտյան (արմ. ե.): Օրինակ՝ Երևանը գտնվում է արլ. ե. 44,50 միջօրեականի վրա:

Այսպիսով՝ Երևանի աշխարհագրական կոորդինատներն են հս. լ. 400 և արլ. ե. 44,50, այսինքն՝ Երևանը գտնվում է դրանց հատման կետում:

Քարտեզ: Ունենալով պատկերացում Երկրի ձևի ու չափերի, դրա վրա գտնվող օբյեկտների մասին, ինչպես նաև՝ դրանք ավելի կիրառական դարձնելու համար, անհրաժեշտություն է առաջացել երկրագունդը կամ նրա առանձին մասերը պատկերել թղթի կամ որևէ հարթության վրա, ինչն անվանել են աշխարհագրական քարտեզ:

Տարբեր քարտեզներից կազմված գիրքը կոչվում է ատլաս:

Գլոբուս: Երկրագնդի մանրակերտը կոչ­վում է գլոբուս, որը լատիներեն նշանակում է գունդ: Գլոբուսը հնարավորու­թյուն է տալիս երկրագունդը տեսնելու ամ­բողջությամբ :

Առաջին հաջողված գլոբուսը պատրաս­տել է գերմանացի աշխարհագետ Մարտին Բեհայմը 15-րդ դարում:

Առաջին հայատառ գլոբուսը պատրաստվել է Վիեննայի Մխիթարյան Միաբանությու­նում 1850 թ. և գտնվում է Միաբանության թանգարանում:

Հարցեր
1.Ի՞նչ են միջօրեականները և զուգահեռականները:
2. Ի՞նչ է գլոբուսը:
3. Ի՞նչ է հասարակածը:

October 29

А.С. Пушкин Унылая пора, очей очарованье

А.С. Пушкин «Унылая пора, очей очарованье…»

Унылая пора, очей очарованье,

Приятна мне твоя прощальная краса!

Люблю я пышное природы увяданье,

В багрец и в золото одетые леса,

В их сенях ветра шум и свежее дыханье,

И мглой волнистою покрыты небеса,

И редкий солнца луч, и первые морозы,

И отдалённые седой зимы угрозы.

Константин Бальмонт «Осень»

Поспевает брусника,
Стали дни холоднее,
И от птичьего крика
В сердце только грустнее.

Стаи птиц улетают
Прочь, за синее море.
Все деревья блистают
В разноцветном уборе.

Солнце реже смеется,
Нет в цветах благовонья.
Скоро Осень проснется
И заплачет спросонья.

Сравнение картин В.А. Серова «Осенний вечер» и И.И. Левитана «Золотая осень»

Словарь: унылое серое небо, потухшие осенние краски, потрепанные деревья, уныние, тоска, печаль, пожелтевшая листва, тусклый вечерний свет, легкие облачка, ясное небо, яркие наряды, спокойствие, умиротворение, золотая осень, янтарные и медовые крона деревьев, уют, живописный вид

October 29

գործնական քերականություն

Առաջադրանքներ դասարանում և տանը կատարելու համար  (Գործական քերականություն)

56. Բառերը գույգ- զույգ խմբավորի՛ր   ըստ  օրինակիԵթե մոտնման իմաստ ունեցող բառերը հոմանիշներ ենինչպե՞ս կկոչվեն հակառակ իմաստ ունեցողները:

Օրինակ`

բարձր — ցածր,

 տալ — վերցնել:

Միշտ-երբեք

Անարատ-արատավոր

Ոչնչացնել-ստեղծել

Բացահայտ-գաղտնի

Թույլ-ամուր

Վերջին-առաջին

Համաձայնել-հրաժարվել

Հանգստանալ-աշխատել

Գտնել-կորցնել

Հավաքել-վատնել

Աջ-ձախ

Արթուն-քնած

Ընդունել-մերժել

57.Տրված բառերի հականիշները գրի´ր:

Սիրուն-տգեղ, լավ-վատ, մեծ-փոքր, ներքև-վերև, ուշադիր-անուշադիր, բարեկամ-անծանոթ, աղքատ-հարուստ, կուշտ-քաղցած, դիտավորյալ-պատահական, հիշել-մոռանալ, վառել-մարել, դրական-բացասական, հրաժեշտ տալ-բարևել, հյուսել-արձակել, թույլատրել-արգելել, ընկնել-բարձրանալ, գումարել-հանել, թափթփել-հավաքել, պապանձվել-աղմկել, գիշեր-ցերեկ, ելք-մուտք, ավարտել-սկսել, օգնել-խանգարել, արագացնել-դանդաղացնել:

58. Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով:

Կենսաբանները պնդում են, որ գազանները միայն շարժվող առարկաներն են տեսնում. անշարժկենդանին անհետանում է նրանց աչքից:

Մարդիկ դատարկ երկինք են տեսնում, իսկ ծիծեռնակի, ջրածիծառի և մի քանի ուրիշ թռչունների համար երկինքը լիքը է  միջատներով:

Գիտնականները պարզել են, որ ստորջրյա աշխարհը ոչ թե լռության, այլ աղմուկի աշխարհ է:

59. Առածներն ընդգծված բառերի հականիշներով լրացրո´ւ:

Անպտուղ ծառը կկտրեն, պտղաբեր ծառին քար կգցեն:

Բարին որ չլիներ, չարը աշխարհը կքանդեր:

Դևին դժոխքը ցույց չտաս, դրախտի ճանապարհը չի իմանա:

Թացն էլ չորի հետ վառվում է:

Կաթի հետ մտածը հոգու հետ  դուրս կգա:

Հագուստի նորն է լավ, ընկերոջ հինը:

Մինչև չգա վերջինը, չի հիշվի սկզբինը: